Ալյոնա Բաբենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալյոնա Բաբենկո
Алена Бабенко.jpg
Ծնվել էմարտի 31, 1972(1972-03-31)[1] (47 տարեկան)
ԾննդավայրԿեմերովո, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի
Ակտիվ շրջան1998 - այժմ
Ժանրերդրամա, մելոդրամա, կատակերգություն[2]
Ամուսին(ներ)Vitaly Babenko?
Պարգևներ և մրցանակներՌուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ և Նիկա
IMDbID 1461130
ԿինոՊոիսկID 544323
alenababenko.sitecity.ru
Commons-logo.svg Ալյոնա Բաբենկո՝ Վիքիպահեստ

Ալյոնա Օլեգովնա Բաբենկո (ռուս.՝ Алёна Олеговна Бабенко, ի ծնե՝ Ելենա Օլեգովնա Բարանովա (ռուս.՝ Елена Олеговна Баранова, մարտի 31, 1972(1972-03-31)[1], Կեմերովո, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս դերասանուհի, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստուհի (2013)[3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելենա Բարանովան ծնվել է 1972 թվականի մարտի 31-ին Կեմերովոյում: Մայրը աշխատել է որպես դաշնամուրի դասատու, հայրը կրթությամ ինժեներ է եղել։ Ելենա Բարանովան մանկության տարիներին մասնակցել է տարբեր խմբակների, հաճախել երաժշտական դպրոց։ Մասնակցել է տարբեր միջոցառումների, երգել է երգչախմբում ու վոկալ-գործիքային անսամբլում։ Երազել է դառնալ բալետի պարուհի[4]: Եղել է ֆրանսիացի երգչուհի Էդիթ Պիաֆի երկրպագուհին[4]:

Ելենա Բարանովան 1988 թվականին ավարտել է դպրոցն ու ընդունվել Տոմսկի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ու կիբեռնետիկայի ֆակուլտետ։

Առաջին կուրսում սովորելու ժամանակ նա, կարդալով հայտարարությունը, գնացել է Էստրադային մանրապատումների ուսանողական թատրոն «Էստուս»: Տարվելով ինքնագործունեությամբ՝ առաջին կուրսն ավարտելուց հետո փորձում է ընդունվել Մոսկվայի Ա. Չեխովի անվան գեղարվեստական թատրոն՝ Օլեգ Տաբակովի կուրս, սակայն չի հաջողվում։ Հինգերորդ կուրսում նա ծանոթանում է Վիտալի Բաբենկոյի հետ, ով Մոսկվայում հայտնի կինոռեժիսոր էր։ Թողնելով համալսարանը՝ Ալյոնան տեղափոխվում է Մոսկվա։ Շուտով նա ամուսնանում է Վիտալի Բաբենկոյի հետ, և ծնվում է նրանց որդին՝ Նիկիտան։ Մի որոշ ժամանակ Ալյոնա Բաբենկոն զբաղվում է տնային տնտեսությամբ ու մեծացնում որդուն։ 2000 թվականին նա ավարտում է Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտը (կուրսի ղեկավար՝ Անատոլի Ռոմաշին)։

Դեռ ինստիտուտում սովորելու տարիներին Ալյոնա Բաբենկոն նկարահանվում է «Կամենսկայա» սերիալի մի քանի էպիզոդներում։ Այնուհետև ոչ մեծ դերեր է ստանում «Մամուկա» և «Կղզի առանց սիրո» սերիալներում, «Արծաթե հարսանիք» ֆիլմում։ Դերասանուհում մեծ ճանաչում բերեց Պավել Չուխրայի «Վարորդ Վերայի համար» (ռուս.՝ «Водитель для Веры», 2004) ֆիլմը։ Այդ դերի համար նրան հրավիրել էին ռեժիսորի ասիստենտները, ովքեր ճանաչում էին դերասանուհուն։ 2004 թվականին ֆիլմը մեծ հաջողություն է ունենում «Կինատավր» փառատոնում[5]:

Հասարակական դիրքորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի մարտի 11-ին ստորագրել է Ռուսաստանի Դաշնության մշակույթի գործիչների գրությունն ի պաշտպանություն Ուկրաինայում ու Ղրիմում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականության[6]:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին ամուսինը - Վիտալի Բաբենկո, կինոռեժիսոր,
    • Որդին՝ Նիկիտա[7],
  • Երկրորդ ամուսինը՝ Էդուարդ Սուբոչ, լեռնադահուկային սպորտի վարպետ, գործարար[8]:

Ճանաչում և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004 - Ռուսաստանի կինեմատոգրաֆիական գիտությունների ակադեմիայի մրցանակ «Ոսկե արծիվ» կնոջ լավագույն դերը կինոյում անվանակարգում Պավել Չուխրայի «Վարորդ Վերայի համար» ֆիլմում կատարած դերակատարման համար
  • 2004 - Օլֆյորում տեղի ունեցած ռուսական կինոյի փառատոնի մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար անվանակարգում «Վարորդ Վերայի համար» ֆիլմում կատարած դերակատարման համար
  • 2004 - Մինսկի «Лістапад» միջազգային կինոփառատոնի մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար
  • 2005 - «Նիկա» մրցանակ «Տարվա հայտնություն» անվանակարգում «Վարորդ Վերայի համար» ֆիլմում կատարած դերակատարման համար
  • 2007 - «Созвездие» փառատոնի գլխավոր մրցանակ «Կնոջ լավագույն դերը կինոյում» «Սատանայի անիվ» ֆիլմում կատարած դերակատարման համար
  • 2008 - MTV Ռուսաստանի-ի մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար («Ինդի» ֆիլմ)
  • 2013 - Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ[3]
  • 2014 - Գդինյայի լեհական կինոյի փառատոնի մրցանակ երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար (ֆիլմ «Լուսանկարիչ»)[9]

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականից Ալյոնա Բաբենկոն Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնի դերասանուհի է։

Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սովրեմեննիկ»
  • 2008 - «Երեք քույր», Անտոն Չեխով, ռեժիսոր՝ Գալինա Վոլչեկ - Մաշա
  • 2009 - «Կոտորածի աստվածը», Յասմին Ռեզա, ռեժիսոր՝ Սերգեյ Պուսկեպալիս - Աննետ Ռեյ
  • 2011 - «Պիգմալիոն», Բեռնարդ Շոու, ռեժիսոր՝ Գալինա Վոլչեկ - Էլիզա Դուլիթլ
  • 2011 - «Կանանց ժամանակը», Ելենա Չիժովա, ռեժիսոր՝ Եգոր Պերեգուդով - Անտոնինա, Սյուզաննա-Սոֆյա
  • 2011 - «Թշնամիներ: Սիրո պատմություն», Իսահակ Բաշևիս-Զինգեր, ռեժիսոր՝ Եվգենի Արյե - Յադվիգա
  • 2012 - «Աշնանային սոնետ», Ինգմար Բերգման, ռեժիսոր՝ Եկատերինա Պոլովցևա - Եվա

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1998 ֆ Ինչո՞ւ ես դու սիրում ինձ Почему ты меня любишь?
2000 ս Կամենսկայա Каменская Կատյա
2001 ֆ Մամուկա Мамука
2001 ֆ Արծաթե հարսանիք Серебряная свадьба Լյուբա
2001 ֆ Сдвинутый մենեջեր
2002 ֆ Կոպեկ Копейка
2003 ս Կղզի առանց սիրո Остров без любви Ելենա / Զինա
2003 ս Նվիրիր ինձ կյանք Подари мне жизнь Օլգա
2003 ֆ Թռչնիկներ Птахи
2003 ֆ Ծնորհակալություն Спасибо Նադեժդա
2004 ֆ Վարորդ Վերայի համար Водитель для Веры Վերա Սերովա
2004 ֆ Վերին Մասլովկայում На Верхней Масловке Նինա
2005 ս Վանյուխինի երեխաները Дети Ванюхина Նինա
2005 ս Ոսկե հորթը Золотой телёнок Սերնա Միխայլովնա
2005 ս Կարապի դրախտ Лебединый рай Գալյա
2005 ֆ Սիրիր ինձ Люби меня Կիրա Սերգեևնա
2006 ֆ Անդերսեն: Կյանքն առանց սիրո Андерсен. Жизнь без любви Հենրիետա Վուլֆ / Դանիայի թագուհի Ալեքսանդրինա
2006 ֆ Жесть Մարինա
2006 ֆ Կառնավալային գիշեր 2, կամ Հիսուն տարի անց Карнавальная ночь 2, или Пятьдесят лет спустя Ալյոնա Կռիլատովա
2006 ֆ Լենինգրադցին Ленинградец Քսենյա
2006 ֆ Սատանայի անիվ Чёртово колесо Մաշա
2007 ֆ Ինդի Инди Արինա
2007 ֆ Свои дети Դինա Անդրեևնա Սամարինա
2007 ս Յունկերներ Юнкера Շուրոչկա Նիկոլաևա
2007 ֆ Ես հաշվում եմ. մեկ, երկու, երեք, չորս, հինգ... Я считаю: раз, два, три, четыре, пять… Նատալյա Նիկոլաևնա Անդրիանովա
2008 ս Առաքյալ Апостол Ռիտա
2008 ֆ Վախի պատրանք Иллюзия страха Նատաշա / Սողոմոնի կինը / Գարիկի կինը
2008 ֆ Դեպի ծով На море! Լենա
2008 ֆ Վարձով հայր Папа напрокат Իրինա Դեմենտևա
2008 ֆ Պատրանք Марево Մարիա Իվանովնա, Նիկոլայ Գոգոլի մայրը
2009 ֆ Ուրախները Весельчаки Ալվետոչկա
2009 ֆ Խստացված ռեժիմով արձակուրդներ Каникулы строгого режима Տատյանա Պավլովնա Պանդելեևա
2009 ս Կատյա. զինվորական պատմություն Катя: Военная история Աննա Սերգեևնա Նովիկովա
2010 ֆ Պիզայի աշտարակ Пизанская башня Օլգա
2010 ֆ Մահ պենսնեով, կամ Մեր Չեխովը Смерть в пенсне, или Наш Чехов Վարյա
2011 ֆ Կուկարաչա 3D Кукарача 3D
2011 ս Կատյա 2 Катя 2 Աննա Սերգեևնա Նովիկովա
2011 ֆ Ժամադրություն Свидание Դմիտրի Գորինի քույրը
2011 ֆ Խրտվիլակ 2 Чучело 2 Լիզա
2011 ֆ Էլ ինչի մասին են խոսում տղամարդիկ О чём ещё говорят мужчины Վերա
2011 ս Երջանկության խումբ Группа счастья Տանյա, Պյոտրի կինը
2011 ս Պատահական վկա Случайный свидетель Անգելինա Յուրևնա Բորսկայա
2012 ս Անհատակություն Бездна Իրինա Վառլամովա
2012 ս Մի անգամ Ռոստովում Однажды в Ростове երգչուհի Թամարա Վլասովա
2012 ֆ Подпоручикъ Ромашовъ Շուրոչկա
2012 ֆ Ժամադրություն Свидание Կատյա
2013 ֆ Առողջարանային մշուշ Курортный туман Ալեքսանդրա Օռլովա
2013 ֆ Զուգահեռ աշխարհներ Параллельные миры
2013 ֆ Հրաժեշտ Прощание Անյա Ռյաբինինա
2013 ֆ Ворята Գալինա
2014 ս Հեռացող բնօրինակ Уходящая натура Կատերինա
2014 ֆ Լուսանկարիչը Фотограф / Fotograf Օլգա Վիկտորովնա Սոկոլովա
2014 ֆ Նոր կին Новая жена Իրա
2015 ֆ Մոսկվան երբեք չի քնում Москва никогда не спит Մարինա
2015 ֆ SOS, Ձմեռ պապ, կամ Ամեն ինչ կիրականանա SOS, Дед Мороз, или Всё сбудется! Մարինա
2016 ֆ Թիթեռ Мотылёк Լերա
2016 ս Մուրկա Мурка Սոնյա Գերտներ

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008 թվականի աշնանը Ալյոնա Բաբենկոն մասնակցել է Իլյա Ավերբուխի «Սառցե դարաշրջան-2» հեռուստանախագծին։ Նրա զույգը եղել է Ռոման Կոստոմարովը։
  • 2009 թվականի գարնանը Ալյոնա Բաբենկոն մասնակցել է «Սառցե դարաշրջան: Գլոբալ տաքացում» հեռուստանախագծին։
  • 2009 թվականի աշնանը Ալյոնա Բաբենկոն մասնակցել է «Սառցե դարաշրջան-3» հեռուստանախագծին Ալեքսեյ Տիխոնովի հետ։ Նրանց զույգն զբաղեցրել է երրորդ տեղը։

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցել է «Նվիրիր կյանք» բարեգործական նախագծին[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. Ալյոնա Բաբենկոն ԿինոՊոիսկ կայքում
  3. 3,0 3,1 «Указ Президента Российской Федерации от 20 мая 2013 года № 497 «О награждении государственными наградами Российской Федерации»»։ «Официальный интернет-портал правовой информации» (ռուսերեն)։ 2013-05-20 
  4. 4,0 4,1 4,2 Татьяна Хорошилова. (15.07.2005)։ «Двойная жизнь Алены Бабенко» (ռուսերեն)։ "Российская газета" - Неделя №3821։ Վերցված է 2012-12-21 
  5. «Александр Роднянский: мы можем воевать на поле жанрового кино» (ռուսերեն)։ www.kinotavr.ru - "Культура"։ 29 Июня 2006 — 05 Июля 2006։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-23-ին։ Վերցված է 2012-12-21 
  6. Деятели культуры России — в поддержку позиции Президента по Украине и Крыму // Официальный сайт Министерства культуры Российской Федерации
  7. «Алена Бабенко» (ռուսերեն)։ kinoafisha.ua։ Վերցված է 2013-11-17 
  8. Жанна Степаркова. (4 декабря 2010)։ «Алена Бабенко и Эдуард Субоч узаконили свои отношения» (ռուսերեն)։ 7ja.net։ Վերցված է 2013-11-17 
  9. Wyborcza.pl

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]