Jump to content

Վիկտոր Վասիլև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Վասիլև
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր փետրվարի 25, 1963(1963-02-25) (61 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ռուսաստան
 
Պարգևներ
Բարեկամության շքանշան

Վիկտոր Վասիլև (ռուս.՝ Ви́ктор Льво́вич Васи́льев, փետրվարի 25, 1963(1963-02-25), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1989)։ 1989 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1989-1993 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ կենտրոնական ապարատի աշխատակից։
  • 1993-1997 և 2000-2004 թվականներին՝ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչության աշխատակից։
  • 2004-2007 թվականներին՝ ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի փոխտնօրեն։
  • 2007-2013 թվականներին՝ Ժնևում ՄԱԿ-ի բաժանմունքում և այլ միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ։
  • 2013-2018 թվականներին՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը կից Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ)[1][2]։
  • 2018 թվականի ապրիլի 24-ից՝ Միավորված ազգերի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունում  և Հռոմում նմանատիպ գործառույթներով այլ միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ[3]։

2005-2006 թվականներին եղել է կառավարական փորձագետների խմբի կառավարական փորձագետ ստուգման բոլոր ասպեկտների վերաբերյալ։ 2012 թվականից տիեզերական տարածության ռազմականացման հարցով կառավարական փորձագետների խմբի կառավարական փորձագետ է։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2007 թվականի հոկտեմբերի 24)[4]։
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2011 թվականի ապրիլի 12)[5]։
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2019 թվականի հունիսի 11)[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Указ Президента Российской Федерации от 21.10.2013 № 791 «О Полномочном представителе Российской Федерации при Организации Договора о коллективной безопасности»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.
  2. Указ Президента Российской Федерации от 13.06.2018 № 301 «О Васильеве В. Л.»
  3. Указ Президента Российской Федерации от 24.04.2018 № 173 «О Постоянном представителе Российской Федерации при Продовольственной и сельскохозяйственной организации Объединённых Наций (ФАО) и других международных организациях со сходными функциями в Риме, Итальянская Республика»
  4. «Указ Президента Российской Федерации от 24.10.2007 № 1412 «О присвоении дипломатических рангов»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.
  5. «Указ Президента Российской Федерации от 12.04.2011 № 439 «О присвоении Васильеву В. Л. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посланника 1 класса»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.
  6. Указ Президента Российской Федерации от 11.06.2019 № 257 «О присвоении дипломатических рангов»(չաշխատող հղում)