Jump to content

Ալեքսեյ Պետրենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսեյ Պետրենկո
Ծնվել էմարտի 26, 1938(1938-03-26)[1]
ԾննդավայրChemer, Կոզելեցի շրջան, Չեռնիգովի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 22, 2017(2017-02-22)[2] (78 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՆիկոլո-Արխանգելսկի գերեզմանատուն
ԿրթությունԽարկովի Ի. Պ. Կոտլյարևսկու անվան ազգային արվեստի համալսարան (1961)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Պարգևներ և մրցանակներ

Ալեքսեյ Վասիլևիչ Պետրենկո (ռուս.՝ Алексе́й Васи́льевич Петре́нко, մարտի 26, 1938, Չեմեր, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ ֊ փետրվարի 22, 2017, Մոսկվա[3]), թատրոնի և կինոյի ուկրաինացի, խորհրդային և ռուս դերասան, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1988), ՌԴ պետական մրցանակի դափնեկիր (1999

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսեյ Պետրենկոն ծնվել է 1938 թվականի մարտի 26-ին Ուկրաինայի Չերնիգովի մարզի Չեմեր գյուղում։ 1961 թվականին ավարտել է Խարկովի թատերական ինստիտուտը (ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իվան Մարյանենկոյի դասարանը)[4]։

1961 թվականից խաղացել է Զապորոժիեի Շչորսի անվան երաժշտադրամատիկական թատրոնում, իսկ 1963-1964 թվականներին՝ Դոնեցկի մարզային ռուսական դրամատիկական թատրոնում (քաղաք Մարիուպոլ

1964 թվականից աշխատել է Լենսովետի անվան Լենինգրադի թատրոնում, որտեղ հրավիրվել էր Իգոր Վլադիմիրովի կողմից[5]։

1977 թվականից խաղացել է Մալայա Բրոննայայի վրա գտնվող Մոսկվայի դրամատիկական թատրոնում, 1978 թվականից՝ Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնում, 1982-1986 թվականներին աշխատել է Անատոլի Վասիլևի հետ («Սերսո» ներկայացում), 1991-1992 թվականներին՝ «Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոնում։

1991 թվականից Մ․ Գորկու անվան կինոստուդիայի հաստիքային դերասանն էր։

2010 թվականի հուլիսի 26-ից Մշակույթի գծով պատրիարքական խորհրդի անդամ էր (Ռուս Ուղղափառ եկեղեցի)[6]։

Վախճանվել է 2017 թվականի փետրվարի 22-ին Մոսկվայում[3][7]։

Ամուսնացել է 3 անգամ։

Առաջին կինը երգչուհի Ալլա Պետրենկոն էր (1960-1979)[8]։ Այս ամուսնությունից ծնվել են դուստրը՝ Պոլինան (ծն․ 1962 թ․, դերասան Ալեքսեյ Պոլույանի այրին է), թոռնուհին՝ Անաստասիան (ծն․ 1992)[9], բնակվում է Գերմանիայում։

Երկրորդ կինը հայտնի լրագրող, նախկինում «Պրավդայի» թատերական մեկնաբան Գալինա Կոժուխովա-Պետրենկոն էր (1933֊2009)[10]։ Խորթ որդին՝ լրագրող և հեռուստահաղորդավար Միխայիլ Կոժուխովն է։

2010 թվականին ամուսնացել է երրորդ անգամ՝ ազգությամբ ուզբեկ լրագրող Ազիմա Աբդումամինովայի հետ (Ռասուլովա) (եղել է Կիրգիզֆիլմֆոնդի տնօրենը)[11]։

Պարգևներ և մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1977 ֊ Համամիութենական կինոփառատոնի մրցանակ «Տղամարդու լավագույն դերակատարման համար» («Բանալի՝ առանց փոխանցման իրավունքի», ռեժ․՝ Դինարա Ասանովա)
  • 1984 - ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ
  • 1988 - ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ
  • 1994 - «Զոլոտոյ վիտյազ» սլավոն և ուղղափառ ժողովուրդների միջազգային կինոփառատոնի մրցանակ «տղամարդու լավագույն դերակատարման համար» («Քաղբյուրո» կոոպերատիվ կամ Հրաժեշտը երկար կլինի», ռեժ․՝ Միխայիլ Պտաշուկ)
  • 1998 - «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդն աստիճանի մեդալ[12]
  • 1998 - Սոչիի «Կինոտավր» ռուսական բաց կինոփառատոնում ՌԴ նախագահի մրցանակ «Ռուսական կինոյում ունեցած ավանդի համար»[13]
  • 1998 - ՌԴ նախագահի մրցանակ գրականության և արվեստի բնագավառում[14] «Ռուսական կինոյում ունեցած ավանդի համար»[13]
  • 1999 - Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակ գրականության և արվեստի բնագավառում («Սիբիրյան սափրիչը» ֆիլմի համար)
  • 1999 - Ուկրաինայի ժողովրդական արտիստ[15]
  • 1999 - Սանկտ Պետերբուրգի «Виват, кино России!» կինոփառատոնում մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար («Սիբիրյան սափրիչը»)
  • 2000 - Վիբորգի «Պատուհան դեպի Եվրոպա» կինոփառատոնում մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար («Լսի՛ր, արդյո՞ք չի անձրևում․․․», ռեժ․՝ Արկադի Կորդոն)
  • 2001 - «Виват, кино России!» կինոփառատոնում «Ճանաչում» մրցանակի դափնեկիր[16]
  • 2003 - «Виват, кино России!» կինոփառատոնում «Հանդիսատեսի անմար սեր» մրցանակ[16][17][18]
  • 2007 - «Զոլոտոյ օրյոլ» մրցանակ կինոյում տղամարդու լավագույն դերակատարման համար (Նիկիտա Միխալկովի, Սերգեյ Մակովեցկու, Սերգեյ Գարմաշի, Վալենտին Գաֆտի, Յուրի Ստոյանովի, Միխայիլ Եֆրեմովի, Սերգեյ Գազարովի, Վիկտոր Վերժբիցկու, Ալեքսեյ Գորբունովի, Ռոման Մադյանովի, Սերգեյ Արցիբաշևի հետ համատեղ, «12» ֆիլմ)
  • 2008 - Անդրեյ Տարկովսկու անվան «Զերկալո» միջազգային կինոփառատոնի կազմկոմիտեի հատուկ մրցանակ «Համաշխարհային կինոարվեստում ունեցած երևելի ավանդի համար»
  • 2008 - «Զոլոտոյ օրյոլ» ազգային կինոմրցանակի պատվավոր մրցանակ «Կինոարվեստում ունեցած ավանդի համար»
  • 2009 - «Виват, кино России!» կինոփառատոնի մրցանակ «Ռուսական կինեմատոգրաֆում ունեցած ստեղծագործական ավանդի համար»[19]
  • 2013 - Ստանիսլավսկու միջազգային մրցանակ «Ռուսական թատերարվեստի զարգացման գործում ունեցած ավանդի համար»[20]
  • 2014 - Պատվո շքանշան հայրենական մշակույթի և արվեստի, հեռուստառադիոհեռարձակման զարգացման գործում ունեցած ավանդի, բազմամյա արգասաբեր գործունեություն ծավալելու համար[21]

Դերերը թատրոնում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Ներկայացում Դեր
1961 Ալեքսանդր Կոռնեյչուկի «Էսկադրայի խորտակումը» Գայդայ

Լենսովետի անվան թատրոն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Ներկայացում Դեր
1964 Ու․ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» ծառա
1964 Թամարա Գաբեի «Զինվորը և օձը» զինվոր Ժան
1966 Բերտոլդ Բրեխտի «Երեք գրոշանոց օպերա» Մատիաս-Մոնետա
1970 Ու․ Շեքսպիրի «Անսանձ կնոջ սանձահարումը» Բիոնդելլո
1970 Ալեքսեյ Տոլստոյի «Хождение по мукам»
1971 Իգնատի Դվորեցկու «Կողմնակի անձ»
1973 Իգնատի Դվորեցկու «Կովալյովան պրովինցիայից» Նիկուլին
1974 Բ․ Ռացերի և Վ․ Կոնստանտինովի «Ձախլիկը» ատաման Պլատով
1975 Լեոնիդ Լեոնովի «Ներխուժում» Ֆայունին

Մոսկվայի դրամատիկական թատրոն Մալայա Բրոննայայի վրա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Ներկայացում Դեր
1977 Իվան Տուրգենևի «Մեկ ամիս գյուղում» Բոլշինցով
1978 Նիկոլայ Գոգոլի «Ամուսնություն» Պոդկոլյոսին
1978 Իգնատի Դվորեցկու «Վերանդա անտառում»
1978 Մաքսիմ Գորկու «Թշնամիներ» թոշակի անցած զինվեր Կոն

Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Ներկայացում Դեր
1979 Ալեքսանդր Վամպիլովի «Բադաորս» մատուցող
1981 Գերհարդ Հաուպտմանի «Возчик Геншель» Գենշել
1982 Միխայիլ Ջավախիշվիլիի «Փլուզում» Ջակո

Այլ թատրոններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Ներկայացում Դեր Թատրոն
1985 Վիկտոր Սլավկինի «Սերսո» Կոկա, Նիկոլայ Կրեկշին Տագանկայի թատրոն
1988 Մաքսիմ Գորկու «Հատակում» Սատին Նալչիկի Մ․ Գորկու անվան ռուսական դրամատիկական թատրոն[13]
1990 Մաքսիմ Գորկու «Հատակում» Սատին Մոսկվայի «Տեատր-21»[13]
1992 Դ․ Սուխարևի և Ս․ Նիկիտինի «Իսկ ինչո՞ւ ես դու ֆրակով» Ստեպան Չուբուկով «Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոն
1997 Սերգեյ Նոսովի «Դոն Պեդրո» Գրիգորի Վասիլևիչ
2003 Անտոն Չեխովի «Բալենու այգին» Ֆիրս[22][23]

Համերգային ծրագրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Համերգ
1994[13] Кланяюсь вам, пороги…
1995 Զինվորական նամակներ[24]
1995[13] Երազում տեսա միայն ձայներ
1997 Իվան Ահեղ[25]

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Ֆիլմ Դեր
1967 Արևի և անձրևի օր մատուցող
1970 Լիր արքա Օսվալդ
1974-1981 Հոգեվարք Գրիգորի Ռասպուտին
1976 Սև ծովի ալիքները Գավրիլա Չյորնոիվանենկո
1976 Քսան օր առանց պատերազմ Յուրի Ստրոգանով
1976 Հեքիաթ այն մասին, թե ինչպես Պետրոս ցարն ամուսնացրեց արաբին Պետրոս I
1976 Բանալի՝ առանց փոխանցման իրավունքի Կիրիլ Ալեքսեևիչ
1977 Ամուսնություն Իվան Պոդկոլյոսին
1977 Դիմանկար անձրևի հետ Իգոր Պետրովիչ
1978 Փորձանք Սլավա Կուլիգան
1978 Յուլիա Վրևսկայա Ստեպան Կնյազև
1980 Արտակարգ նշանակության գնացքը Պետրովսկի
1981 Հրաժեշտ Վորոնցով
1982 Գրաչները դատավոր
1984 ՏԱՍՍ-ը լիազորված է հայտնելու Փոլ Դիկ
1984 Անհավանական գրազ կամ իսկական միջադեպ՝

բարեհաջող ավարտված հարյուր տարի առաջ

բանկիր
1984 Լև Տոլստոյ Չերտկով
1984 Դաժան ռոմանս Մոկի Կնուրով
1985 Վ․ Դավիդով և Գոլիաֆ Գոլիաֆ
1985 Պարոն գիմնազիստ Կիրիլ Պոտանին
1987 Կանանց ակումբ Սիլին
1988 Մեր զրահագնացքը Վասիլի Պուխով
1988 Եվ լույս է վառվում մթության մեջ Նիկոլայ Սարինցև
1988 Ծառա Ռոման Բրիզգին
1989 Пиры Валтасара, или Ночь со Сталиным Ստալին
1989 Իֆ ամրոցի բանտարկյալը աբբա Ֆարիա
1989 Ռուֆ ուսուցիչ
1989 Օդեսայում ապրելու արվեստը Ֆրոիմ Գրաչ
1990 Սֆինքս ճարտարապետ
1991 Միլիոնների խաղ Արկադի
1992 Հունձքի հրեշտակը
1992 Ներկայություն Պետյա
1992 «Քաղբյուրո» կոոպերատիվը կամ Երկար է լինելու հրաժեշտը Ստալինի կրկնօրինակ
1992 Հրացանակակիրները քսան տարի անց Կառլ I արքա
1993 Մոմեր մթության մեջ
1993 Սենսացիա Սավուշկին
1993 Կրակող հրեշտակներ
1994 Ծովահենների կայսրություն կապիտան լա Բուշ
1995 Ներխուժում Կարպ Իգնատիչ
1996 Ագապե նկարիչ
1998 Սիբիրյան սափրիչը Նիկոլայ Ռադլով
1999 Լսիր, թե արդյոք չի անձրևում․․․ Յուրի Կազակով
2000 Ճակատագիր Պետրովիչ
2000 Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին Արթուր Կոնան Դոյլ
2000 44-ի օգոստոսին․․․ Եգորով
2001 Հավաքորդը հավաքորդ
2001 «N» գնդապետի դինաստիան պապ
2002 Սև ռադա Բոգդան Խմելնիցկի
2002 Կազուս Բելլի
2003 Հիմարը գեներալ Իվոլգին
2004 Լեգենդ Կեշչեյի մասին կամ եռեսուներորդ թագավորությունը փնտրելիս
2004 Շախմատիստը Կովալչիկ
2004 Տաիրովի մահը Ստալին
2005 Не хлебом единым Բուսկո
2005-2007 Քաղաքացի պետ Մալկին
2006 Դոկտոր Ժիվագո Ֆադեյ Կազիմիրովիչ
2007 12 5-րդ երդվյալ
2007 Ընտանեկան ընթրիք Տիխոն Սեմյոնիչ
2007 Յասամանի ճյուղ Ն․ Զվերև
2007 Տուն ծովափին ակադեմիկոս Գանչուկ
2007 Ալիքների վրայով վազողը կապիտան Դյուկ
2007 Հարսանիք․ գործ․ մահ Մուրոմսկի
2008 Երկրորդ համաշխարհային պատերազմ։ Փակ դռների ետևում Ստալին
2008 Վախի պատրանք Պետրովսկի
2008 Չեն ուրանում սիրելով գեներալ
2008 Պալատական հեղաշրջումների գաղտնիքները․

ֆիլմ 7․ Վիվատ, Աննա Յոհանովնա

Դմիտրի Գոլիցին
2008 Ելակի ժամանակը մեծ դիտորդ
2009 Վոլֆ Մեսինգ Ստալին
2009 Փոթորիկին ընդառաջ Ստալին
2009 Թաղեք ինձ շրիշակի հետևում Սեմյոն Միխայլովիչ
2010 Утомлённые солнцем 2 ծեր լեյտենանտ-հաշվապահ
2011 Եղևնիներ 2 Գրիգորի Զեմլյանիկին
2012 Պետրովիչ Տրոֆիմ Ստրելցով
2014 Հեռացող խառնվածքը Ռազամազով
2014 Վիկտոր Վետրով
2016 Եղևնիներ 5 Գրիգորի Զեմլյանիկին

Հեռուստաներկայացումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Ներկայացում Դեր
1978 Կղզիներն օվկիանոսում Բոբի
1993 Իսկ ինչո՞ւ ես դուք ֆրակով Չուբուկով

Հնչունավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Ֆիլմ Կերպար
1986 Слон и Пеночка փիղ
1995 Ռուսական գաղափար ձայն կադրից դուրս
2009 Վերջին կիրակի Լև Տոլստոյ
2016 Գոֆմանիադա Կոպելիուս

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Internet Movie Database — 1990.
  2. Скончался актер Алексей ПетренкоПодробнее на ТАСС:http://tass.ru/kultura/4047026
  3. 3,0 3,1 «Не стало Алексея Петренко». Российская газета. 2017 թ․ փետրվարի 23.
  4. Алексей Петренко. Творческая биография
  5. Алексей Васильевич Петренко. Биографическая справка rian.ru
  6. Состав Патриаршего совета по культуре
  7. «Скончался актёр Алексей Петренко». ТАСС. 2017 թ․ փետրվարի 23.
  8. Велигжанина А. Алексей Петренко спустя 30 лет помирился с дочерью // Комсомольская правда, 2008, 14 августа
  9. Лифанцев Д. Внучка Алексея Петренко потеряла отца // Экспресс-газета, 2010, 27 января, № 4 (781)
  10. Рамм, Вита. Алексей Петренко потерял любимую жену // Известия, 2009, 19 октября
  11. «Жену Алексея Петренко заказали сплетники». 31 июля 2011. Վերցված է 2015 թ․ փետրվարի 22-ին.
  12. «Указ Президента РФ от 28 марта 1998 г. N 295…»
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 «Энциклопедия отечественного кино». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 23-ին.
  14. «Премия Президента Российской Федерации в области литературы и искусства». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 23-ին.
  15. Нагороджений Указом Президента України від 8 вересня 1999 року № 1147
  16. 16,0 16,1 Кто есть кто в современной культуре : В 2 вып. / Гл. ред. С. М. Семенов, авт. и сост. Н. И. Шадрина и др., авт. и сост. Р. В. Пигарев и др., авт. и сост. Н. И. Шадрина, Р. В. Пигарев и др.. — М.: МК-Периодика, 2006—2007.
  17. Иличенко С. Немеркнущая зрительская любовь // Невское время, 2003, 7 мая
  18. Алексею Петренко на фестивале «Виват, кино России!» подарили «Волгу»
  19. Жигайлова Т. «Виват кино России!»: Лауреаты фестиваля получили призы «немеркнущей зрительской любви» // Союз Беларусь-Россия, 2009, 28 мая, № 407 (19)
  20. «Международная премия Станиславского — лауреаты 2013». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 23-ին.
  21. Указ Президента Российской Федерации от 25 октября 2014 года № 680 «О награждении государственными наградами Российской Федерации»
  22. — пресса
  23. — пресса
  24. Большой симфонический оркестр имени П. И. Чайковского(չաշխատող հղում)
  25. Ванденко Андрей. Алексей Петренко: «Не должен живой человек спать душой» [: интервью] // Аргументы и факты, 2002, 23 января, № 04 (1109).

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Жаковская Т. Алексей Петеренко // Актёры советского кино. Л.: Искусство, 1979. Вып. 15 / Сост. М. А. Ильина. С.208—227.
  • Стэпман И. Алексей Петренко [: буклет]. М.: Бюро пропаганды советского киноискусства, 1981. — 24 с.: илл. («Актёры советского кино»)
  • Городецкий А. Алексей Петренко : [: беседа с актёром] // Спутник кинозрителя. 1985. № 1, январь. С.9—10.
  • Петренко А. Быть, кем родился [: беседа с актёром] // Огонёк. 1986. № 32, 9 — 16 августа. С.17.
  • Макаров А. Страсти по Петренко // Культура и жизнь. 1987. № 7. С.23—25.
  • Аннинский Л. Притихший вулкан [: Алексей Петренко] // Мой любимый актёр: Писатели, режиссёры, публицисты об актёрах кино [: сб.] / Сост. Л. И. Касьянова. М.: Искусство, 1988. С.63—74.
  • Черняев, Пётр. Алексей Петренко: Ни Бог, ни Дьявол // Звёзды нашего кино [: Антология]. М.: АСТ, 2002. С. 123—141. — ISBN 5-7805-0991-3
  • Хохрякова С. Предчувствуя одиночество: Об Алексее Петренко // Культура: Еженедельная газета интеллигенции. 2001. 15—21 февраля. № 6 (7263).
  • Савельев Д. Почётный отказник советского кино: Алексей Петренко // Чайка. 2007. № 21 (104), 1 ноября.
  • Карась А. Персона Петренко // Российская газета. 2008. 26 марта. № 4621.
  • Москвина Т. Русское чудо-чудовище // Аргументы недели. 2008. 27 марта. № 13 (99).

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Պետրենկո» հոդվածին։