Ասք այն մասին, թե ինչպես Պետրոս I-ը արաբին ամուսնացրեց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ասք այն մասին, թե ինչպես Պետրոս I-ը արաբին ամուսնացրեց
ռուս.՝ Сказ про то, как царь Пётр арапа женил
Երկիր ԽՍՀՄ
Ժանրգրական ստեղծագործության էկրանավորում և մելոդրամա
ՀիմքՊետրոս Մեծի արաբը
Թվական1978
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսանդր Միտտա
Սցենարի հեղինակՅուլի Դունսկի, Վալերի Ֆրիդ և Ալեքսանդր Միտտա
ԴերակատարներՎլադիմիր Վիսոցկի, Ալեքսեյ Պետրենկո, Իրինա Մազուրկևիչ և Անատոլի Օբուխով
ՕպերատորՎալերի Շուվալով
ԵրաժշտությունԱլֆրեդ Շնիտկե
Պատմվածքի վայրՌուսական կայսրություն
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն100 րոպե
IMDbID 0075225

«Ասք այն մասին, թե ինչպես Պետրոս I-ը արաբին ամուսնացրեց» (ռուս.՝ «Сказ про то, как царь Пётр ара́па женил»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ-մելոդրամա, որը 1976 թվականին բեմադրել է ռեժիսոր Ալեքսանդր Միտտան[1] Լենինի շքանշանակիր «Մոսֆիլմ» կինոստուդիայում Ա. Ս. Պուշկինի «Պետրոս Մեծի արաբը» (ռուս.՝ «Арап Петра Великого») անավարտ ստեղծագործության հիման վրա։

Ֆիլմի պրեմիերան կայացել է 1976 թվականի դեկտեմբերի 6-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի անգամ Պետրոս I-ին նվիրվում են մի փոքրիկ արաբի՝ «սևամորթ թագավորի որդու»։ Սակայն արքունիքում նա ապրում է ոչ թե որպես ստրուկ, այլ որպես թագավորի սան. թագավորը դառնում է նրա կնքահայրը՝ նրան կոչելով Իբրահիմ Պետրովիչ Հանիբալ։

Խելացի տղան, ուսումնասիրելով գիտություններ իր նոր հայրենիքում, ուղարկվում է Ֆրանսիա՝ ավելի խոր գիտելիքներ ստանալու և նուրբ վարվելաձև սովորելու համար։ Այնտեղ հայտնի դառնալով ոչ միայն որպես «բարբարոսական Ռուսաստանից» եկած խոստումնալից երիտասարդ գիտնական, այլ նաև որպես մարտիկ, որը վիրավորվել էր իսպանացիների հետ մարտում և Օռլեանի դուքսի կողմից պարգևատրվել հերոսության համար, նա դառնում է արքունիքում հայտնի մարդ և արժանանում կանանց ուշադրությանը։ Արդյունքում Հանիբալի սիրուհին, որն ամուսնացած տիկին էր, սևամորթ երեխա է լույս աշխարհ բերում, սկանդալ է ծագում, խաբված ամուսնու հետ մենամարտում Հաննիբալը սպանում է նրան, ապա արտաքսվում Ռուսաստան։

Վերադառնալով Փարիզից՝ պարահանդեսներից մեկում արաբը սիրահարվում է բոյար Գավրիլա Ռտիշչևի դստերը՝ Նատալիային, որը վախենում էր այդ սևամորթ մարդուց։ Պետրոսը որոշում է ամուսնացնել իր սանիկին Նատաշայի հետ՝ ցանկանալով Իբրահիմին կապել ռուսական հողին։ Արաբը, ենթադրելով, որ ինքը դուր չի գալիս Նատալիային և նույնիսկ վախ է առաջացնում նրա մեջ, հրաժարվում է նրան կնության առնել։ Պետրոսի, Իբրիահիմի անհնազանդության պատճառով փոխում է իր վերաբերմունքը նրա նկատմամբ և նրան արգելում է երևալ իր աչքին։

Ժամանակի ընթացքում Նատալյան հասկանում է, որ սիրում է այդ տարօրինակ, բայց հիանալի մարդուն, և ինքը է գնում նրա մոտ այն բանից հետո, երբ Իբրահիմը փորձում է կազմակերպել աղջկա հարսանիքբ իր մրցակից Միխայիլ Գովորովի հետ (որը, Հանիբալի կարծիքով, վայելում էր Նատալյայի բարեհաճությունը)։

Նրանք ներողություն են խնդրում թագավորից, սակայն նույնիսկ այդ պահին Իբրահիմը փորձում է Պետրոսին ապացուցել իր համոզմունքների ճիշտ լինելը, սակայն վերջինս ընդհատում է նրան հետևյալ խոսքերով. «Լռի՛ր, լռի՛ր, թե չէ նորից կվիճենք»։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էպիզոդներում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալեքսանդր Բարուշնոյ – դիվանագետ
  • Վլադիմիր Կաշպուր – նավաշինարար Իոստա
  • Վասիլի Կորնուկով – թնդանոթի գործարանի տերը
  • Յուրի Կոմարով – կոմս Դե Կավենյակ
  • Վալենտինա Կլյագինա – աղախին Ռտիշչևների տանը
  • Վ. Մախով – պալատական
  • Վլադիմիր ՄենշովԱ. Դ. Մենշիկով
  • Յուրի Մարտինով – սպա
  • Տ. Նեպոմնյաշչայա – տիկին պարահանդեսում
  • Յակով Կլեբանով – Պյոտր Շաֆիրով
  • Անատոլի Օբուխով – Նիկիշկա Մասլակով
  • Իրինա Պեչերնիկովա – կոմսուհի Լուիզա դե Կավենյակ
  • Ալեքսանդր Պյատկով – Իվան
  • Կլարա ՌումյանովաԳավրիլա Ռտիշչևի կինը
  • Ելենա Ռուբցովա – Նատաշայի տատը
  • Նիկոլայ Սերգեև – Աֆանասի Ռտիշչև
  • Անդրեյ Ֆայտ – վանահայր
  • Ստանիսլավ Չեկան – մարշալ
  • Լյուդմիլա Չուրսինա – կայսրուհի Եկատերինա I

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակներ՝ Յուլի Դունսկի, Վալերի Ֆրիդ, Ալեքսանդր Միտտա[2]
  • Բեմադրող ռեժիսոր՝ Ալեքսանդր Միտտա
  • Բեմադրող օպերատոր՝ Վալերի Շուվալով
  • Բեմադրող նկարիչներ՝ Իգոր Լեմեշև, Գեորգի Կոշելև
  • Կոմպոզիտոր՝ Ալֆրեդ Շնիտկե
  • Ռեժիսոր՝ Մ. Կոլդոբսկայա
  • Երգի տեքստի հեղինակ՝ Ռոման Սեֆ
  • Զգեստների նկարիչ՝ Նադեժդա Բուզինա
  • Նկարիչ-գրիմարարներ՝ Պ. Կուզմինա, Մ. Պոդսուխսկայա
  • Բալետմայստեր՝ Յուրի Շերլինգ

Վիսոցկին ֆիլմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Վ. Ֆրիդի հուշերի՝ Վիսոցկին շատ ուրախ է եղել «ոչ խելացի աշխարհում խելացի մարդու դերը» խաղալու հնարավորության համար։ Նա խանդավառությամբ ներգրավվել է աշխատանքի մեջ ոչ միայն որպես դերասան։ Ընդամենը մի քանի օր անց Վլադիմիր Վիսոցկին ներկայացրել է ֆիլմի համար երկու երգ՝ «Разбойничья» և «Купола»։

Սակայն ֆիլմի մոնտաժման ժամանակ պարզ է դարձել, որ այդ երգերը «սահմանում են բարձրություն, որին կինոնկարն այլևս չէր կարող հասնել»[3]։ Չնայած արդեն որոշված է եղել, թե որ դրվագներում պետք է հնչեին այդ երգերը, Ալեքսանդր Միտտան որոշել է հրաժարվել դրանցից։

Նկարահանումների ժամանակ Վիսոցկին ապրել է «Յուրմալա» հյուրանոցում՝ Կենտրոնական Յոմաս փողոցում, որտեղ եռում էր առողջարանային կյանքը։ Լատվիայի Կոմկուսի Յուրմալայի քաղկոմի հիմնադրամից նկարահանող խմբի համար համարները տրամադրել է նրա առաջին քարտուղար Կարլիս Լիցիսը։ Դրան հասել է ֆիլմի ադմինիստրատոր Յուլիուս Կրումինշը, նա էլ պատասխանատու է եղել արտադրական գործընթացի համար և որպեսզի արտիստը չտանջվի խումհարից, նրան կեֆիր էր տվել, որին նախապես մի քիչ օղի էին ավելացնում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ասք այն մասին, թե ինչպես Պետրոս I-ը արաբին ամուսնացրեց» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. «Ասք այն մասին, թե ինչպես Պետրոս I-ը արաբին ամուսնացրեց» ֆիլմը kinopoisk.ru կայքում
  3. «Владимир Высоцкий в кино» М.: 1990, стр. 84
  4. Люся Прибыльская 20 идей, которые изменили Латвию. — Рига: Inspiration Media, 2012. — С. 89. — 266 с. — ISBN 978-9984049-708-2

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]