Ալեքսանդր Կոռնեյչուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Կոռնեյչուկ
ուկր.՝ Олександр Євдокимович Корнійчук
Александр Евдокимович Корнейчук.jpg
Ծնվել էմայիսի 12 (25), 1905
ԾննդավայրԽրիստինովկա, Uman County, Կիևյան գուբերնիա, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմայիսի 14, 1972(1972-05-14) (67 տարեկանում)
Վախճանի վայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունսցենարիստ, դիվանագետ, գրող, գրական քննադատ և քաղաքական գործիչ
Լեզուուկրաիներեն
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Ուկրաինական ԽՍՀ
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունՄ. Պ. Դրագոմանովի անվան ազգային մանկավարժական համալսարան
Ստեղծագործական շրջան1928 - 1960
Ժանրերդրամա և կատակերգություն
Գրական շարժումներսոցիալիստական ռեալիզմ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն, Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե
ԿուսակցությունԽՄԿԿ
ՊարգևներՍտալինյան մրցանակ Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Սոցիալիստական աշխատանքի հերոս Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Կարմիր Աստղի շքանշան Միջազգային Լենինի խաղաղության մրցանակ և «Հայրենական պատերազմի պարտիզանին» մեդալ
ԱմուսինՎանդա Վասիլևսկայա
Oleksandr Korniychuk (dramatist) Վիքիպահեստում

Ալեքսանդր Կոռնեյչուկ (ուկր.՝ Олександр Євдокимович Корнійчук, մայիսի 12 (25), 1905, Խրիստինովկա, Uman County, Կիևյան գուբերնիա, Ռուսական կայսրություն - մայիսի 14, 1972(1972-05-14), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի խորհրդային դրամատուրգ և հասարակական գործիչ, ԽՍՀՄ ԳԱ (1943) և ՈւԽՍՀ ԳԱ (1939) ակադեմիկոս, Խորհրդային աշխատանքի հերոս (1967 թվական), Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ 1940 թվականից։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին պատմվածքը («Նա մեծ էր», 1925) նվիրված է Վլադիմիր Լենինին։ Լայն ճանաչում է գտել «Էսկադրայի խորտակումը» (համամիութենական մրցույթի 2-րդ մրցանակ, 1933, հրտ. 1934) պատմահեղափոխական դրաման։

«Ճշմարտություն» (1937) պիեսում, ուկրաինական դրամատուրգիայում առաջին անգամ, ստեղծել է Լենինի կերպարը։ Լավագույն գործերից են «Պլատոն Կրեչետ» (1934, հրտ. 1935) և «Բոգդան Խմելնիցկի» (1939) պիեսները, որոնց համար 1941 թվականին ստացել է ԽՍՀՄ պետական մրցանակ։

«Ուկրաինայի տափաստաններում» (1941, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1942) կատակերգությամբ Կոռնեյչուկը սկսեց մի նոր ժանրային-թեմատիկ գիծ, որը զարգացվեց «Եկեք Զվոնկովո» (1946), «Բռնչենու պուրակ» (1950, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1951), «Դնեպրի վրա» (1960 թվական) կատակերգություններում։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941-1945) Կոռնեյչուկը հանդես է եկել հրապարակախոսական հոդվածներով, գրել է «Պարտիզանները Ուկրաինայի տափաստաններում» (1941), «Ռազմաճակատ» (1942, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1943), «Միստր Պերկինսի առաքելությունը բոլշևիկների երկիր» (1944) պիեսները։ Ետպատերազմյան տարիներին Կոռնեյչուկը գրեց արդիական հարցեր շոշափող դրամատիկական մի շարք գործեր՝ «Մակար Դուբրավա» (1948, ԽՄՀՄ պետական մրցանակ, 1949), «Թևեր» (1954, «Ինչու էին ժպտում աստղերը» (1957), «Օրագրի մի էջ» (1964), «Սրտի հիշողությունը» (1969, ՈւԽՍՀ Տ, Շևչենկոյի անվան պետական մրցանակ, 1971

Եղել է ՈւՍՍՀ գրողների միության նախագահ (1938-1941 և 1946-1953), ԽՄԿԿ ԿԿ (1952) և Ուկրաինայի կոմկուսի ԿԿ անդամ 1949, ԽՍՀՄ I-VIII գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր, ՈւԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ (1959), ՈւԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ (1953-1954), խաղաղության համաշխարհային խորհրդի և նրա բյուրոյի անդամ (1950 թվականից), խաղաղության համաշխարհային խորհրդի նախագահության անդամ (1959 թվականից)։

«Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» լենինյան միջազգային մրցանակի դափնեկիր (1960 թվական)։ Պարգևատրվել է Լենինի 5 և 3 այլ շքանշաններով։

Պիեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «На грани» (1926)
  • «Каменный остров» (1930)
  • «Штурм» (1930)
  • «Фиолетовая щука» (1932)
  • «Гибель эскадры» (1933)
  • «Платон Кречет» (1934)
  • «Банкир» (1936)
  • «Правда» (1937)
  • «Богдан Хмельницкий» (1939)
  • «В степях Украины» (1941) - Экранизация в 1952 году
  • «Партизаны в степях Украины» (1942)
  • «Фронт» (1942)
  • «Миссия мистера Перкинса в страну большевиков» (1944)
  • «Приезжайте в Звонковое» (1946)
  • «Макар Дубрава» (1948)
  • «Калиновая Роща» (1950)
  • «Крылья» (1954)
  • «Почему улыбались звёзды» (1957)
  • «Над Днепром» (1960)
  • «Страница дневника» (1964)
  • «Расплата» (1965)
  • «Мои друзья» (1967)
  • «Память сердца» (1969)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 603 CC-BY-SA-icon-80x15.png