Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա (ուկրաիներեն ՝ Національна академія наук України ), պետական բարձրագույն գիտական կազմակերպություն Ուկրաինայում ։ Գործում է համաձայն Ակադեմիայի 2002 թվականի ապրիլի 5 -ին ընդունած կանոնադրության և Ուկրաինայի օրենսդրության (п. 1 Устава)։
Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիան իրականացնում է հետազոտություններ բնական, հումանիտար, սոցիալական գիտությունների բնագավառներում (п. 3 Устава)։
Ակադեմիան հիմնադրվել է 1918 թվականի նոյեմբերի 27-ին Ուկրաինական իշխանության ներկայացուցիչ Պավել Սկորոպադսկու կողմից։ Վլադիմիր Վերնանդսկին եղել է Ակադեմիայի հիմնադիր-անդամ և Ուկրաինայի գիտությունների ակադեմիայի առաջին նախագահը[ 10] ։
Ակադեմիայի համակարգում ընդգրկված են 174 ինստիտուտներ։ 2014 թվականի հունվարի 1 -ի տվյալների համաձայն՝ աշխատակիցների թիվը կազմել է 40.000 մարդ[ 11] (1991 թվականին՝ շուրջ 89000 աշխատակից[ 12] )։
1918-1921 - Ուկրաինայի գիտությունների ակադեմիա (ՈւԳԱ)
1921-1936 - Համաուկրաինական գիտությունների ակադեմիա (ՀՈւԳԱ) (ուկրաիներեն ՝ Всеукраїнська академія наук )
1936-1991 - ՈւԽՍՀ գիտությունների ակադեմիա (ՈւԽՍՀ ԳԱ)
1991-1993 - Ուկրաինայի գիտությունների ակադեմիա (Ուկրաինայի ԳԱ) (ուկրաիներեն ՝ Академія наук України )
1994 - Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա (ՈւԳԱԱ) (ուկրաիներեն ՝ Національна академія наук України )
Ակադեմիայի ղեկավարները
Վլադիմիր Վերնանդսկի
1918 -1921
Նիկոլայ Վասիլենկո
1921-1922
Օրեստ Լևիցկի
1922
Վլադիմիր Լիպսկի
1922-1928
Դանիիլ Զաբոլոտնի
1928-1929
Ալեքսանդր Բոգոմոլեց
1930 -1946
Ալեքսանդր Պալլադին
1946-1962
Բորիս Պատոն
1962 թվականից
Ֆիզիկա-տեխնիկական և մաթեմատիկական գիտությունների սեկցիա
Սեկցիայի բյուրո
Մաթեմատիկայի բաժին
Ինֆորմատիկայի բաժին
Մեխանիկայի բաժին
Ֆիզիկայի և աստղագիտության բաժին
Երկրի մասին գիտության բաժին
Նութագիտության Ֆիզիկա-տեխնիկական խնդիրների բաժին
Էներգետիկայի Ֆիզիկա-տեխնիկական խնդիրների բաժին
Միջուկային ֆիզիկայի և էներգետիկայի բաժին
Քիմիական և կենսաբանական գիտությունների սեկցիա
Սեկցիայի բյուրո
Քիմիայի բաժին
Կենսաքիմիայի, ֆիզիոլոգիայի և մոլեկուլային կենսաբանության բաժին
Ընդհանուր կենսաբանության բաժին
Սոցիալական և հումանիտար գիտությունների սեկցիա
Սեկցիայի բյուրո
Տնտեսագիտության բաժին
Պատմության, փիլիսոփայության և իրավունքի բաժին
Ուկրաինայի ԳԱԱ գրականության, լեզվի և արվեստաբանության բաժին
Ուկրաինայի ԳԱԱ կից հաստատություններ
Հրատարակչություն
Գրախանութներ
Ամսագրեր
Գիտական հաստատություններ
Այլ կազմակերպություններ
Խորհուրդներ, որոնց գործունեությունն ապահովում է Ուկրաինայի ԳԱԱ (4 խորհուրդ)
Ուկրաինայի ԳԱԱ կից խորհուրդներ, կոմիտեներ (ընդհանուր՝ 51)
Ուկրաինայի ԳԱԱ գիտական կենտրոն և Ուկրաինայի կրթության և գիտության նախարարություն
Գիտական սարքավորումների կոլեկտիվ օգտագործման կենտրոն
Ուկրաինայի ԳԱԱ կառավարմանը կից կազմակերպություններ
Հասարակական կազմակերպություններ
Գլխավոր աստղադիտարան
ՈւԳԱԱ հնագիտության ինստիտուտ
ՈւԳԱԱ կենսաօրգանական քիմիայի և նավթաքիմիայի ինստիտուտ
ՈւԳԱԱ Ա. Վ. Պալադինայի անվան կենսաօրգանական քիմիայի ինստիտուտ
ՈւԳԱԱ Նիկոլայ Խոլոդնիի անվան բուսաբանության ինստիտուտ
ՈւԳԱԱ Ագաթանգեղոս Կրիմսկու անվան արևելագիտության ինստիտուտ
ՈւԳԱԱ աշխարհագրության ինստիտուտ
ՈւԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ
ՈւԳԱԱ Վլադիմիր Կորցկու անվան պետության և իրավունքի ինստիտուտ
ՈւԳԱԱ Իվան Շմալգաուզենի անվան կենդանաբանության ինստիտուտ
ՈւԳԱԱ պատմության ինստիտուտ
ՈւԳԱԱ Վիկտոր Գլուշկովի անվան կիբերնետիկայի ինստիտուտ
ՈւԳԱԱ Տարաս Շևչենկոյի անվան գրականության ինստիտուտ
ՈւԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտ
ՈւԳԱԱ Գ. Կուրդյումովի անվան մետաղաֆիզիկայի ինստիտուտ
ՈւԳԱԱ Ստեպան Տիմոշենկոյի անվան մեխանիկայի ինստիտուտ
ՈւԳԱԱ ընդհանուր էներգետիկայի ինստիտուտ
ՈւԳԱԱ Ի. Կուրասի անվան քաղաքական և էթնիկ հետազոտությունների ինստիտուտ
ՈւԳԱԱ կիրառական մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտ
ՈւԳԱԱ կիրառական ֆիզիկայի ինստիտուտ
ՈւԳԱԱ մաթեմատիկական մեքենաների և համակարգերի ինստիտուտ
ՈւԳԱԱ նյութագիտության խնդիրների ինստիտուտ
ՈւԳԱԱ միջուկային անվտանգության հարցերի ինստիտուտ
ՈւԳԱԱ Ա. Ուսիկի անվան ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ
ՈւԳԱԱ գերծանր նյութերի ինստիտուտ
ՈւԳԱԱ սորբումի և էնդոէկոլոգիայի խնդիրների ինստիտուտ
ՈւԳԱԱ Նիկոլայ Բոգոլյուբովի անվան տեսական ֆիզիկայի ինստիտուտ
ՈւԳԱԱ տեխնիկական մեխանիկայի ինստիտուտ
ՈւԳԱԱ տրանսպորտային համակարգերի և տեխնոլոգիաների ինստիտուտ
ՈւԳԱԱ Ուկրաիներեն լեզվի ինստիտուտ
ՈւԳԱԱ Միխայիլ Գրուշևսկու անվան Ուկրաինական հնագիտության և աղբյուրագիտության ինստիտուտ
ՈւԳԱԱ ֆիզիկայի ինստիտուտ
ՈւԳԱԱ Վ. Լաշկարովի անվան կիսահաղորդիչների ֆիզիկայի ինստիտուտ
ՈւԳԱԱ բույսերի ֆիզիոլոգիայի և գենետիկայի ինստիտուտ
ՈւԳԱԱ Լև Պասարժևսկու անվան ֆիզիկական քիմիայի ինստիտուտ
ՈւԳԱԱ Գրիգորի Սկովորոդայի անվան փիլիսոփայության ինստիտուտ
ՈւԳԱԱ բարձր մոլեկուլային միացությունների ինստիտուտ
ՈւԳԱԱ գունավոր մետալուրգիայի ինստիտուտ
ՈւԳԱԱ Եվգենի Պատոնի անվան էլեկտրաեռակցման ինստիտուտ
ՈւԳԱԱ հանրագիտարանային հետազոտությունների ինստիտուտ
ՈւԳԱԱ Ալեքսանդր Պոտեբնյայի անվան լեզվաբանության ինստիտուտ
ՈւԳԱԱ տիեզերական հետազոտությունների Լվովի կենտրոն
ՈւԳԱԱ ծովային հիդրոֆիզիկայի ինստիտուտ
Վլադիմիր Վերնադսկու անվան Ուկրաինայի ազգային գրադարան
ՈւԳԱԱ աստղագիտության ինստիտուտ
Ուկրաինայի լեզվա-տեղեկատվական հիմնադրամ
Ուկրաինայի լեռնային երկրաբանության, գեոմեխանիկայի և հանքավայրերի գիտահետազոտական և նախագծային ինստիտուտ
ՈւԳԱԱ Ալեքսեյ Բոտատսկու անվան ֆիզիկա-քիմիական ինստիտուտ
Բառարաններ և հանրագիտարաններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 218 )։