Ալեքսանդր Պոտեբնյա
Ալեքսանդր Պոտեբնյա Александр Потебня | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 10 (22), 1835 Ռոմնիի գավառ, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | նոյեմբերի 29 (դեկտեմբերի 11), 1891 (56 տարեկան) Խարկով, Ռուսական կայսրություն[1] |
Գերեզման | St. John Useknovensky cemetery և Thirteenth City Cemetery, Kharkiv |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | լեզվաբան, փիլիսոփա, գրականագետ և գրող |
Հաստատություն(ներ) | Խարկովի ազգային համալսարան և Խարկովի կայսերական համալսարան |
Գործունեության ոլորտ | լեզվաբանություն և Էթնիկական հոգեբանություն |
Անդամակցություն | Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Խարկովի կայսերական համալսարան |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան[2] |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Եղել է գիտական ղեկավար | Դմիտրի Յավորնիցկի |
Հայտնի աշակերտներ | Dmitry Ovsyaniko-Kulikovsky? |
Ազդվել է | Վիլհելմ Հումբոլդտ |
Պարգևներ | |
![]() |
Ալեքսանդր Աֆանասևիչ Պոտեբնյա (ռուս.՝ Александр Афанасьевич Потебня, ուկրաիներեն՝ Олександр Опанасович Потебня, սեպտեմբերի 10 (22), 1835, Գավրիլովկա, Վիշգորոդի շրջանին մոտ, Ռուսաստանի Դաշնություն - նոյեմբերի 29 (դեկտեմբերի 11) 1891, Խարկով, Ռուսաստանի Դաշնություն), Ուկրաինայի և Ռուսաստանի բանասեր-սլավոնագետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պետերբուրգի ԳԱ թղթակից անդամ էր (1877 թ.)։ Ավարտել է Խարկովի համալսարանը (1856 թ.)։ 1875 թվականից՝ նույն համալսարանի պրոֆեսոր։ Մշակել է բանասիրության, բանահյուսության և ազգագրության, մասնավորապես ընդհանուր լեզվաբանության, հնչյունաբանության, ձևաբանության, շարահյուսության, իմաստաբանության տեսության հարցերը։ Մեծ վաստակ ունի սլավ, բարբառագիտության և պատմահամեմատական քերականության բնագավառում։
Հիմնական հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնականում հետազոտել է լեզվի և մտածողության, լեզվի և ազգի փոխհարաբերության, լեզվի ծագման ընդհանուր տեսական հարցերը։ Առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում Պոտեբնյաի «Լեզվաբանական պոետիկա»-ն, ուր արտացոլված են հեղինակի հայացքները բանաստեղծական լեզվի, քնարերգության և առհասարակ արվեստի բնության վերաբերյալ։ Բանաստեղծական խոսքում, համապատասխանաբար, ընդհանրապես բանաստեղծական ստեղծագործության մեջ՝ ամբողջությամբ վերցրած, Պոտեբնյան տարբերակում է երեք հիմնական տարր՝ արտաքին ձև (հնչում), նշանակություն (իմաստ) և ներքին ձև (կամ պատկեր)։ Բառի (գեղարվեստական ստեղծագործության) բանաստեղծականությունը նրա պատկերավորությունն է։ Ներքին ձևը նորի ճանաչման միջոց է, բայց ոչ թե գիտական վերացարկումով, այլ նոր տպավորություններն արդեն առկա պատկերին հարմարեցնելով։ Պոտեբնյայի ստեղծագործություններն ազդել են ժամանակակից բանասիրության, հատկապես լեզվաբանության վրա, մասնավորապես՝ շարահյուսության բնագավառում։
Կարևորագույն աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պոտեբնյայի կարևորագույն աշխատություններից են՝ «Միտք և լեզու»-ն (1862 թ.), որտեղ վերլուծվում են լեզվի ու մտածողության կապերը, «Ռուսական քերականության նյութեր»-ը (հատոր 1-2, 1874 թ., հատոր 3, 1899 թ., հատոր 4, 1941)՝ նվիրված գլխավորապես շարահյուսական խնդիրներին, «Բանահյուսության տեսության նյութեր»-ը (1905 թ.)։ Պոտեբնյան եռանդուն մասնակցություն է ունեցել ուկրաինական մշակույթի ստեղծման գործում, որի զարգացումը նա դիտել է ռուսական, մշակույթի պատմության հետ սերտ կապի մեջ։ Ունի ուկրաիներենին և ուկրաինայի բանահյուսությանը վերաբերող աշխատություններ։ Պոտեբնյայի անունն է կրում ԽՍՀՄ ԳԱ լեզվաբանության ինստիտուտը Կիևում։ Գրականության Ջահուկյան Գ․ Բ․, Լեզվաբանության պատմություն։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Потебня Александр Афанасьевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Deutsche Nationalbibliothek, Staatsbibliothek zu Berlin, Bayerische Staatsbibliothek, Österreichische Nationalbibliothek Record #118793012 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
- Սեպտեմբերի 22 ծնունդներ
- 1835 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Դեկտեմբերի 11 մահեր
- 1891 մահեր
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս բանասերներ
- Ռուսագետներ
- Խարկովի ազգային համալսարանի շրջանավարտներ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ
- Սլավոնագետներ
- Ռուս գրականագետներ
- Ռուս փիլիսոփաներ
- Անձինք նամականիշերի վրա
- Ռուս լեզվաբաններ
- Ռուս գրողներ