Եվգենի Պատոն (անգլ.՝ Євген Оскарович Патон, ռուս.՝ Евгений Оскарович Патон, 1870 թ. մարտի 4[5][6], Ֆրանսիա, Նիցցա- 1953 օգոստոսի 12, Կիև), խորհրդային գիտնական, մեխանիկ-ինժեներ, աշխատել է եռակցման բնագավառում, նախագծելով կամուրջներ։ Եղել է Եռակցման համալսարանի (ռուս.՝ Институт сварки) ղեկավար, այդ համալսարանը կրում է Եվգենի Պատոնի անունը, խորհրդային աշխատավորների հերոս (1943), խորհրդային մրցանակների դափնեկիր։ Եվգենի Պատոնը հայտնի է երկաթյա կամուրջների շինարարության բնագավառում։ Հեղինակ է մոտ 50-ից ավելի երկաթյա շղթայական կամուրջների նախագծի։
Ծնվել է ՖրանսիայիՆիցցա քաղաքում, ռուս հյուպատոսի ընտանիքում, հայրը՝ Օսկարը նախկին գվարդիական գնդապետ էր։ Պատոնի ընտանիքում ապրում էին 5 եղբայր և 2 քույր։ 1894 թ. վերջացնում է Դրեզդենի ճարտարագիտական համալսարանը (Գերմանիա), իսկ 1896 թ.` Տրանսպորտական ճարտարապետների համալսարանը (Սանկտ-Պետերբուրգ)։ Դասավանդել է Մոսկովյան ինժեներական կապի քոլեջում (1899-1904) և Կիևյան ճարտարագիտական համալսարանում (1904-1925)։ 1934 թ. Կիևում ստեղծում է էլեկտրաեռակցման համալսարան Ուկրաինայի ԳԱԱ-ում, որը տնօրինում է մինչև կյանքի վերջ։ 1946-1954 թթ. նա եղել է պատգամավոր ՍՍՀՄ վերին խորհրդում։ Մահացել է 1953 թ. օգոստոսի 12-ին, թաղված է Կիևում, Բայկալի գերեզմանական հուշահամալիրում։
1925 թվականին նրա նախագծով Կիևում կառուցվել է Եվգենի Բոշի անվան կամուրջ։ 1929 թ. Կիևում նա հիմնադրում է եռակցման լաբորատորիա և էլեկտրաեռակցման կոմիտե (ղեկավարել է 1928-1933 թթ.), որի հիմքով ստեղծվել է էլեկտրաեռակցման համալսարանը։ 1929-1938 թթ. անցկացրել է մի շարք առաջնային գիտահետազոտություններ եռակցվող կառույցների ամրության և շահագործման հուսալիության նպատակով։ Նա ձևակերպել է աղեղավոր եռակցման հիմնական դիրքերը։ 1941-1943 թթ. Պատոնը շահագործման է ենթարկում եռակցման տեխնոլոգիան հատուկ պողպատներով։ Ուսումնասիրել է ֆիզիկական հիմքերը, օքսիդալուծիչ աղեղի և մետաղների զոդելիությունը, ղեկավարել է եռակցման խողովակների, անոթների ստեղծման աշխատանքները, ստեղծել է տարբեր նշանակությունների մեքենաներ։ Նա մեծ ներդրում ունի տանկերի աճող արտադրությունում, մասնավորապես «Т-34» տեսակի տանկերի որակը բարձրացնելու ուղղությամբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 172)։