Վանդա Վասիլևսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վանդա Վասիլևսկայա
լեհ.՝ Wanda Wasilewska
ուկրաիներեն՝ Ванда Львівна Василевська
Wanda Wasilewska 2.JPG
Ծնվել էհունվարի 21, 1905(1905-01-21)[1][2][3][…]
ԾննդավայրԿրակով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4]
Վախճանվել էհուլիսի 29, 1964(1964-07-29)[4][1][2][…] (59 տարեկան)
Վախճանի վայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն[4]
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
Մասնագիտությունլրագրող, գրող, սցենարիստ, քաղաքական գործիչ, բանաստեղծուհի, դրամատուրգ և խմբագիր
Լեզուլեհերեն
ՔաղաքացիությունFlag of Hungary (1896-1915; angels; 3-2 aspect ratio).svg Ավստրո-Հունգարիա, Flag of the Soviet Union.svg Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն և Flag of Poland (1927–1980).svg Լեհաստան
ԿրթությունՎարշավայի համալսարան և Կրակովի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր
Ժանրերվեպ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԼեհաստանի աշխատավորների կուսակցություն, ԽՄԿԿ և Լեհական սոցիալիստական կուսակցություն
Պարգևներ
Գրյունվալդի խաչի 1-ին աստիճանի շքանշան «Աշխատանքի դրոշ» 1-ին աստիճանի շքանշան Լենինի շքանշան «Հայրենական պատերազմի պարտիզանի» 1-ին դասի մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ Լեհաստանի վերածննդի շքանշանի աստղով կոմանդոր Լեհաստանի վերածննդի շքանշանի կոմանդոր Լեհաստանի Վերածննդի շքանշան
Ստալինյան մրցանակ
և Գրյունվալդի Խաչ շքանշան
ԱմուսինԱլեքսանդր Կոռնեյչուկ
Commons-logo.svg Wanda Wasilewska Վիքիպահեստում

Վանդա Լվովնա Վասիլևսկայա (լեհ.՝ Wanda Wasilewska, հունվարի 21, 1905(1905-01-21)[1][2][3][…], Կրակով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4] - հուլիսի 29, 1964(1964-07-29)[4][1][2][…], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն[4]), լեհ և խորհրդային գրող, հասարակական գործիչ։ 1939 թվականից ապրել և աշխատել է ԽՍՀՄ-ում։ Գրել է լեհերեն։

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՄԿԿ անդամ 1941 թվականից։ 1927 թվականին ավարտել է Կրակովի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Մասնակցել է լեհական հեղափոխական շարժմանը։ 1939 թվականին ընդունել է սովետական քաղաքացիություն։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եղել է խորհրդային բանակի քաղվարչության պրոպագանդիստ։ Գլխավորել է լեհ հայրենասերների միությունը ԽՍՀՄ-ում։ Ետպատերազմյան շրջանում եղել է խաղաղության ակտիվ մարտիկ։ 1921 թվականին մամուլում հանդես է եկել բանաստեղծություններով։ «Օրվա պատկերը» (1934) վիպակում պատկերել է լեհական բանվոր դասակարգի հեղափոխական գիտակցության աճը։ «Երգ ջրերի վրա» եռերգությունում Վասիլևսկայան պատմել է Պիլսուդսկու իշխանության ժամանակ Լեհաստանում ուկրաինացիների մղած պայքարի, Արևմտյան Ուկրաինայի վերամիավորված հողերում սոցիալիստ, շինարարության, լեհ և խորհրդային ժողովուրդների բարեկամության մասին։ Վասիլևսկայան իր վիպակներում պատկերել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ խորհրդային ժողովրդի խիզախությունն ու հերոսությունը («Ծիածան», 1942, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1943), առաջադրել է սոցիալիստ, բարոյականության խնդիրներ («Պարզապես սեր», 1944, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1946 և «Երբ լույսը վառվի», 1946), գովերգել է լեհ կոմունիստների սխրանքները («ճակատագրական պայքարում», 1958)։ Վասիլևսկայայի ստեղծագործությանը հատուկ են կրքոտ հրապարակախոսայնությունը, սուր կոնֆլիկտայնությունը, հուզականությունը։ ԽՍՀՄ 1-6-րդ գումարումների Գերագույն սովետի պատգամավոր, Խաղաղության համաշխարհային խորհրդի անդամ։ Պարգևատրվել է Լենինի և այլ շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,0 3,1 Internetowy Polski Słownik Biograficzny (польск.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Василевская Ванда Львовна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 292 CC BY-SA icon 80x15.png