Իվան Մարյանենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Մարյանենկո
ուկրաիներեն՝ Іван Олександрович Мар’яненко
Դիմանկար
Ծնվել էհունիսի 9 (21), 1878
ԾննդավայրՄարյանովկա, Q12089667?, Ելիսավետգրադսկի գավառ, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էնոյեմբերի 4, 1962(1962-11-04)[1] (84 տարեկան)
Մահվան վայրԽարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանԽարկովի քաղաքային երկրորդ գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան
ԱշխատավայրKharkiv Ukrainian Drama Theatre?
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստ և Ստալինյան մրցանակ

Իվան Ալեքսանդրովիչ Մարյանենկո (իսկական ազգանունը՝ Պետլիշենկո, հունիսի 9 (21), 1878, Մարյանովկա, Q12089667?, Ելիսավետգրադսկի գավառ, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 4, 1962(1962-11-04)[1], Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ուկրաինացի սովետական դերասան։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1944 թ.)։

Բեմական գործունեությունն սկսել է 1895 թվականից՝ Մ․ Լ․ Կրոպիվնիցկու թատերախմբում։ 1899 թվականից աշխատել է Օ․ Զ․ Սուսլույի, Ն․ Կ․ Աադովսկու թատերախմբերում, Կիևի պետական դրամատիկական թատրոնում։ 1923-1958 թվականներին (բացի 1925 թ.-ից) եղել է Խարկովի Տ․ Գ․ Շևչենկոյի անվան դրամատիկական թատրոնի (նախկինում՝ «Բերեզիլ» թատրոն) դերասան։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լավագույն դերերից են՝ Գոնտա («Հայդամակներ», ըստ Շևչենկոյի), Օմելկո (Կարպենկո-Կարիի «Մարտին Բորուլյա»), Պրոխոր (Գորկու «Վասսա Ժելեգնովա»), Բոգդան Խմել- նիցկի (Կոռնեյչուկի «Բոգդան Խմելնիցկի»), Յարոսլավ Իմաստուն (Կոչերգայի «Յարոսլավ Իմաստուն»)։ Շարունակել է Մ․ Լ․ Կրոպիվնիցկու, Ն․ Կ․ Սադովսկու, Մ․ Կ․ Զանկովեցկայայի ռեալիստական ավանդույթները։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի (1947 թ.)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Дибровенко Н. Ф. Марьяненко Иван Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1974. — Т. 15 : Ломбард — Мезитол. — С. 434.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 330