Վիկտոր Սլավկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիկտոր Սլավկին
Виктор Славкин.JPG
Ծնվել էօգոստոսի 1, 1935(1935-08-01)[1][2]
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Վախճանվել էմարտի 16, 2014(2014-03-16)[1][2] (78 տարեկանում)
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսաստան
Մասնագիտությունսցենարիստ, դրամատուրգ և հեղինակ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունԵրկաթգծային հաղորդակցության Մոսկվայի պետական համալսարան

Վիկտոր Սլավկին (ռուս.՝ Виктор Славкин, օգոստոսի 1, 1935(1935-08-01)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ - մարտի 16, 2014(2014-03-16)[1][2], Մոսկվա, Ռուսաստան), ռուս դրամատուրգ և սցենարիստ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա հայրը` Իոսիֆ Սլավկինը, 1930-ական թվականներին Մոսկվա է տեղափոխվել Սնովսկից: Մոսկվայի հաստոցաշինական ինստիտուտի շրջանավարտ է, աշխատել է որպես արտադրակական ուսուցման վարպետ, այնուհետև` աշխատանքային ռեզերվի արհեստակցական ուսումնարանի ուսմասվար[3].

Ավարտել է Մոսկվայի երկաթուղային տրանսպորտի ինստիտուտը (1958), աշխատել է որպես ինժեներ: 1960-ական թվականների սկզբին նա գրել է մեկ գործողությամբ պիեսներ, որոնք բեմադրվել են Մոսկվայի պետական համալսարանի էստրադային թատրոն-ստուդիայում:

Առավել հայտնի է որպես Անատոլի Վասիլևի երկու հայտնի` «Երիտասարդ մարդու մեծ աղջիկը» և «Սերսո» ներկայացումների դրամատուրգիական հիմքերի հեղինակ:

Aquote1.png Սլավկիննի վերջին պիեսները առանձնանում են վերլուծական կառուցվածքով, այնտեղ ակնհայտ է, որ հեղինակը ձգտում է անցյալին ուղղված հետահայացով պարզաբանել այսօրն իր բոլոր խնդիրներով և մասնավորապես` մարդկության մենակության խնդրով: Արտաքին գործողությունները հաճախ սահմանափակվում են անծանոթ կամ վաղուց չհանդիպած մարդկանց հետ հանդիպումներով: Ծանրությունների կենտրոնը Չեխովի ավանդույթներով միանգամայն հղկված երկխոսության մեջ է[4]: Aquote2.png


Մահացել է 2014 թվականի մարտի 16-ին[5]: Հոգեհանգիստը տեղի է ունեցել մարտի 20-ին: Թաղված է Վոստրյակովյան գերեզմանատանը, իր ծնողների կողքին:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատերագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Երիտասարդ մարդու մեծ աղջիկը», պիես, Մոսկվա, 1979
  • «Սերսո», պիես, Մոսկվա, 1982
  • Պիեսներ, Լ. Պետրուշևսկայայի հետ համահեղինակությամբ, Մոսկվա, 1983
  • «Երիտասարդ մարդու մեծ աղջիկը», պիես, Մոսկվա, 1990

Մուլտֆիլմների սցենարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Տիր» (1979)
  • «Կոճակ» (1982)
  • «Հոբելյան» (1983)
  • «Սև-սպիտակ կինո» (1984)
  • «Պայմանագիր» (1985), ըստ Ռ. Սիլվերբերգի հեքիաթի
  • «Ընկնող ստվեր» (1985)
  • «Ստորգետնյա մեծ պարահանդես» (1987), ըստ Հ. Ք. Անդերսենի «Անտառային ոգիների բլուրը» հեքիաթի մոտիվների
  • «Փոփոխություն №6» (1987)
  • «Եթե ես լինեի իմ հայրիկը...» (1987-1988, 2 սերիա)
  • «Բժի՛շկ, մի հեքիաթ պատմե՛ք» (1988, 3 սերիա), ըստ Յանուշ Կորչակի «Մատիուշ առաջին արքա» պատմվածքի
  • «Օլուենին փնտրելիս» (1990), տեքստի հեղինակ
  • «Կաշտանկա» (1994)
  • «Գոֆմանիադա» (2008), ըստ Էռնստ Հոֆմանի ստեղծագործությունների մոտիվների

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան
  3. …А Славкин был весёлым человеком!..
  4. Книга:Казак В.: Лексикон русской литературы XX века. — С. 384—385.
  5. Скончался драматург Виктор Славкин.
  6. Km.ru Универсальная энциклопедия(չաշխատող հղում)
  7. «Всё о Телевидении. Телеобъектив»։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-17-ին։ Վերցված է 2019-06-08 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Иванов Владислав, Иванова Мария. «Настроение Индиго». Тема и импровизации // Современная драматургия. М., 1987. № 4. С. 248—258.
  • Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 590. — 816 с. — 3 000 экз. — ISBN 5-9265-0319-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]