Լիտերատուրնայա գազետա (պարբերական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

«Լիտերատուրնայա գազետա» (ռուս.՝ «Литературная газета», «Գրական թերթ»), ԽՍՀՄ գրողների միության վարչության օրգան։ Հրատարակվում է 1929 թվականից, Մոսկվայում։ Մինչև Գրողների համամիութենական առաջին համագումարը (1934) եղել է Խորհրդային գրողների միավորումների ֆեդերացիայի օրգանը։ 1942-1944 թվականներին հրատարակվել է «Լիտերատուրա ի իսկուսստվո» վերտառությամբ՝ որպես ԽՍՀՄ գրողների միության վարչության, ԽՍՀՄ ԺԿԽ-ին կից Արվեստի գործերի կոմիտեի և ԽՍՀՄ ԺԿԽ-ին կից Կինեմատոգրաֆիայի գործերի կոմիտեի օրգան։ 1947 թվականին վերափոխվել է գրական, հասարակական- քաղաքական թերթի (եռօրյա, 1950 թվականից երկօրյա «Լիտերատուրնայա գազետա» շաբաթաթերթի գլխագիրը պարբերականությամբ)։ 1967 թվականից շաբաթաթերթ է՝ 16 էջով։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1971

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 628 CC-BY-SA-icon-80x15.png