Օլուենին փնտրելիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլուենին փնտրելիս
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ և ֆենթեզի
Հիմնված էԿելտական դիցաբանություն
ՌեժիսորՎալերի Ուգարով
ԵրաժշտությունՎլադիմիր Մարտինով
Երկիր ԽՍՀՄ և  Միացյալ Թագավորություն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն1315 վայրկյան
Թվական1990

Օլուենին փնտրելիս (ռուս.՝ В поисках Олуэн), մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նկարահանվել է 1990 թվականին[1], ռեժիսոր Վալերի Ուգարովի կողմից։ «Սոյուզմուլտֆիլմ»-ի համատեղ աշխատանքն է` «Սովինտերֆեստ» և «Մենտա Փրոդակշաս» HTV, E4S-ի մասնակցությամբ։ Մուլտֆիլմը նկարահանվել է ըստ կելտական ֆոկլորային հեքիաթների «Մաբինոգիոն» ժողովածուի։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիլուխը Ուելսի թագավորի որդին էր։ Երբ նրա մայրը` թագուհին, մահանում է, հայրը նորից է ամուսնանում։ Խորթ մայրը տղային սարսափելի սիրային անեծք է տալիս. նա հանգիստ չի ունենան, քանի դեռ չի գտել գեղեցիկ Օլուենին` հսկա Իզբադադենի աղջկան։ Հսկան սպանում է իր դստեր ձեռքը խնդրող բոլորին, քանի որ նրան կանխագուշակվել էր, որ նա կմեռնի իր դստեր հարսանիքի օրը։ Կիլուխը որոշում է դիմել Արթուր թագավորի օգնությանը, և վերջինս ուղարկում է իր երկու ասպետներին, որպեսզի օգնեն Կիլուխին։ Նրանք երկար ժամանակ որոնում են և վերջապես հեռավոր լեռնային դաշտավայրում գտնում են հսկային և նրա դստերը։ Կիլուխը տեսնում է գեղեցիկ Օլուենին, զրուցում աղջկա հետ և գնում հոր մոտ, որպեսզի խնդրի նրա ձեռքը։ Հսկան առաջադրում է մի քանի գրեթե անիրականանալի, որոնք Կիլուխը պետք է իրականացնի մինչև հարսանիքը։ Կիլուխն ստիպված էր լքված դաշտում գտնել և հավաքել կտավատի չհասունացած սերմեր, նորից ցանել դրանք, աճեցնել կտավատ և դրա կտորով գործել սպիտակ հարսանեկան քող Օլուենի համար։ Որպեսզի սափրի հսկային աղջկա հարսանիքից առաջ, նա պետք է գտներ կախարդական մկրատ, ածելի և սանր, որոնք իր մոտ էր պահում վայրի վարազը, որն աշխարհի ամենաարյունարբու կենդանի է։ Իսկ նրան հնարավոր չէ որսալ առանց աշխարհի լավագույն որսորդ Մաբոնի, որը տարիներ առաջ անհետ կորել է։ Եվ հսկայի մորուքը սափրելու համար այն պետք է սև կախարդի արյունով փափկեցնել, իսկ կախարդն ապրում է մահվան հովտում։ Եթե Կիլուխը այս ամենը անի, ապա որպես իր կին կստանա Օլուենին, իսկ եթե նա չկարողանա, ապա կմեռնի։

Կիլուխը նորից խորհրդի համար դիմում է Արթուր թագավորին և ամեն ինչ պատմում է նրան ու ասպետներին։ Միայն ուժերը համատեղելով հնարավոր է դառնում կատարել այս բարդ առաջադրանքները։ Արթուր թագավորն օրհնում է Կիլուխին և Օլուենին և մաղթում երկար, երջանիկ և ուրախ կյանք։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ` Գվին Թոմաս
  • Կինոռեժիսոր` Վալերի Ուգարով
  • Բեմադրող նկարիչներ` Իգոր Օլեյնիկով, Լև Եվզովիչ, Մարգարետ Ջոունս
  • Կոմպոզիտոր` Վլադիմիր Մարտինով
  • Երաժշտության կատարող` Իգոր Նազարուկ
  • Անիմատորներ` Վալերի Ուգարով, Յուրի Կուլակով, Կոլին Ուայթ, Նէվիլ Էսթլի, Անդրեյ Սմիրնով, Ալեքսանդր Մարկելով
  • Կինոօպերատոր` Մայքլ Սատոն
  • Կինոօպերատորի օգնականներ` Բիլ Ռոբերտս
  • Հնչյունային օպերատորներ` Լոուրենս Ահերն, Վլադիմիր Կուտուզով
  • Հնչյունային ինժեներներ` Եվգենի Նեկրասով, Գենադի Պապին
  • Դերերը հնչյունավորել են` Վեսևոլոդ Լարիոնով, Նինա Զոտկինա, Լև Շաբարին, Եֆիմ Կացիրով
  • Նկարիչներ` Եվգենյա Ցանևա, Գենադի Մորոզով, Նատալյա Տուրիգինա, Աննա Յագուժինսկայա, Սառա Ուիլկի, Օլգա Գրիշանովա, Յուլյա Բարանովա
  • Մոնտաժը` Ռիչարդ Բրեդլիի
  • Մոնտաժող` Մարգարիտա Միխեևա
  • Ռեժիսորի օգնական` Իրինա Լիտովսկայա
  • Խմբագիրներ` Ելենա Նիկիտկինա, Ուին Ջորս
  • Ռուսերեն տեքստի հեղինակ` Վիկտր Սլավկին
  • Գլխավոր խմբագիր` Էլիզավետա Բաբախինա
  • Պրոդյուսեր` Լուիզա Ջոնս
  • Նկարահանող խմբի ղեկավար` Նինա Սուչկովա, Մայքլ Սատտոն

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Օլուենին փնտրելիս» մուլտֆիլմն Անսիի անիմացիոն կինոյի միջազգային փառատոնին արժանացել է լավագույն հեռուստատեսային ֆիլմ մրցանակին (1991 թվական)[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сергей Капков. Валерий Угаров // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  2. Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4 Стр. 654-655.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]