Ստորգետնյա մեծ պարահանդես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ստորգետնյա մեծ պարահանդես
Ստորգետնյա մեծ պարահանդես.jpg
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՍտանիսլավ Սոկոլով
ՍցենարիստՎիկտոր Սլավկին
Բեմադրող նկարիչԵլենա Լիվանովա և Larisa Zenevich?
ԵրաժշտությունՍանդոր Կալոշ
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1987

Ստորգետնյա մեծ պարահանդես (ռուս.՝ Большой подземный бал), խորհրդային տիկնիկային մուլտֆիլմ, որը ստեղծել է ռեժիսոր Ստանիսլավ Սոկոլովը` ըստ Հանս Քրիստիան Անդերսենի «Անտառային ոգիների բլուրը» հեքիաթի։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի անգամ անտառային թագավորը ստորգետնյա մեծ պարահանդեսի է հրավիրում սկանդինավյան ֆոլկլորի ավանդական հերոսներին` փերիներին և թրոլներին։ Համընդհանուր տոնի ֆոնին զարգանում է անտառային թագավորի փոքր դստեր` անտառի երիտասարդ փերու և թրոլի սիրո պատմությունը։

Նկարահանվող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նկարիչ մուլտիպլիկատորներ` Սերգեյ Օլիֆիրենկո, Նատալյա Դաբիժա, Վյաչեսլավ Շիլոբրեև, Միխայիլ Պիսման
  • Տիկնիկները և դեկորները պատրաստել են` Օլեգ Մասաինով, Պավել Գուսև, Վլադիմիր Աբբակումով, Միխայիլ Կոլտունով, Վիկտոր Գրիշին, Վալերի Պետրով, Վլադիմիր Ալիսով, Նատալյա Բարկովսկայա, Նատալյա Գրինբերգ, Նինա Մոլևա, Մարինա Չեսնոկովա, Աննա Վետյուկովա, Լիլիանա Լյուտինսկայա, Ալեքսանդր Մաքսիմով, Վլադիմիր Մասլով, Ալեքսանդր Բելյաև, Նիկոլայ Զակլյակով, Նիկոլայ Մոնչուկով, Վլադիմիր Կոնոբեև
  • Մոնտաժող` Գ. Ֆիլանտովա
  • Խմբագիրներ` Ելենա Նիկիտկինա
  • Տնօրեն` Գրիգորի Խմարա

Նկարահանող խումբը ներկայացված է ըստ մուլտֆիլմի լուսագրերի։

Վերաթողարկում DVD ձևաչափով[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը DVD ձևաչափով թողարկվել է «Masters of Russian Animation Volume 4» մուլտֆիլմերի հավաքածուում։ Հավաքածուի մեջ ներառված են եղել հետևյալ մուլտֆիլմերը` «Դուռը» (1986), «Տղան ինչպես տղա» (1986), «Ազատագրված Դոն Կիխոտը» (1987), «Մարտինկո» (1987), «Ստորգետնյա մեծ պարահանդես» (1987), «Կատուն և ծաղրածուն» (1988), «Կելե» (1988), «Քուն» (1988), «Երկրորդը Ես» (1989), «Ընկերուհին» (1989), «Կատուն և Կոն» (1990)[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 599—600. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]