Կոճակ (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոճակ
Տեսակմուլտֆիլմ
Ժանրգրական ստեղծագործության էկրանավորում
Հիմնված էThe Temptation of Harringay?
ՌեժիսորՎլադիմիր Տարասով
ՍցենարիստՎիկտոր Սլավկին և Հերբերտ Ուելս[1]
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
ԴիստրիբյուտորՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն10 րոպե
Թվական1982

«Կոճակ» (ռուս.՝ Пуговица), խորհրդային նկարված մուլտֆիլմ, որ ստեղծել է ռեժիսոր Վլադիմիր Տարասովը «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում 1982 թվականին։ Նկարահանվել է Հերբերտ Ուելսի «Հերինգեյի գայթակղությունը» պատմվածքի հիման վրա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Դժգոհ լինելով իր վերնաշապիկի պոկված կոճակից՝ նկարիչը նորից է նկարում իր ինքնադիմանկարը։ Այժմ կտավից նայում է թանկարժեք կոստյումով երիտասարդ տղամարդ, որ կանգնած է նոր ավտոմեքենայի և առանձնատան ֆոնին։ Ցանկանալով պարծենալ ստացված արդյունքով՝ նա նկարը ցույց է տալիս իր սիրելիին։ Նկարված տղամարդը կենդանանում է և սկսում համառորեն սիրահետել աղջկան։ Շփոթված նկարչից մեծ ջանքեր են պահանջվում իր հակառակորդին հաղթելու համար։

Ֆիլմի վրա աշխատել են[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Վիկտոր Սլավկին
  • Ռեժիսոր՝ Վլադիմիր Տարասով
  • Բեմադրող նկարիչ՝ Նիկոլայ Կոշկին
  • Օպերատոր՝ Քաբուլ Ռասուլով
  • Հնչյունային օպերատոր՝ Վլադիմիր Կուտուզով
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ՝
    • Յուրի Կուզյուրին
    • Ալեքսեյ Բուկին
    • Ալեքսանդր Մազաև
  • Խմբագիր՝ Ելենա Նիկիտկինա
  • Տնօրեն՝ Լյուբով Բուտիրինա
  • Ֆիլմում հնչում է Միշել Լեգրանի երաժշտությունը։ Գործիքավորումը և կատարումը՝ Ստաս Նամինի խմբի։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1983 – 16-րդ Համամիութենական կինոփառատոն (Լենինգրադ) – դիպլոմ մուլտֆիլմերի բաժնում[2]

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-80-ական թվականներին «Սոյուզմուլտֆիլմում» բազմաթիվ ռեժիսորներ արդեն մշակում են սեփական թեմատիկ և ժանրային ուղղություններ. Վլադիմիր Տարասովը՝ ֆանտաստիկան («Ժամանակի հայելի», 1976, «Շփում», 1978, «Կոճակ», 1982, «Lեռնանցք», 1988 և այլն)։

— Գեորգի Բորոդին[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. «Всесоюзный кинофестиваль». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 13-ին. КИНО: Энциклопедический словарь, М. Советская энциклопедия, 1987, с.83-84.
  3. Георгий Бородин. СОЮЗМУЛЬТФИЛЬМ Արխիվացված է Մարտ 5, 2016 Wayback Machine-ի միջոցով:. Краткий исторический обзор (Время расцвета. Упрочение достигнутого), new.souzmult.ru

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]