Վլադիմիր Տարասով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Տարասով
Ծննդյան թիվ՝փետրվարի 7, 1939(1939-02-07) (85 տարեկան) կամ հունիսի 29, 1947(1947-06-29)[1] (76 տարեկան)
Ծննդավայր՝Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն՝ Ռուսաստան
 ԽՍՀՄ
Մասնագիտություն՝մուլտիպլիկատոր, մուլտիպլիկացիոն տնօրեն, հեռուստառեժիսոր, ռեժիսոր, կինոռեժիսոր և performance artist
Պարգևներ՝
ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
IMDb։ID 2181266

Վլադիմիր Իլյիչ Տարասով (ռուս.՝ Владимир Ильич Тарасов, փետրվարի 7, 1939(1939-02-07) կամ հունիսի 29, 1947(1947-06-29)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), մուլտիպլիկացիոն ֆիլմերի խորհրդային ռեժիսոր, նկարիչ։ ՌԽՖՍՀ արվեստների վաստակավոր գործիչ (1989)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Տարասովը ծնվել է 1939 թվականի փետրվարի 7-ին Մոսկվայում։ 1965-1970 թվականներին սովորել է Մոսկվայի պոլիգրաֆիական ինստիտուտում։ 1957 թվականին սկսել է աշխատել «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում. նախ աշխատաել է գրաֆիկական արտադրամասերում, ապա դարձել է նկարիչ-մուլտիպլիկատոր, բեմադրող նկարիչ (ռեժիսորներ Վ․ Բորձիլովսկու, Մ․ Բոտովի և Վ․ Դեգտյարյովի խմբերում)։ 1973 թվականին սկսել է հանդես գալ որպես ռեժիսոր։

Վլադիմիր Տարասովն իր աշխատանքներում մշտապես անդրադարձել է գիտաֆանտաստիկական թեմաների, ինչպիսիք են «Շփում» (ռուս.՝ «Контакт», 1978, կինոփառատոնների մրցանակներ Իտալիայում և Ֆրանսիայում), «Հրաձգարան» (ռուս.՝ «Тир», 1979) ֆիլմերը, Կիր Բուլիչովի «Անցում» (ռուս.՝ «Перевал») ողբերգական վիպակի էկրանավորումը (1988)[2]։

Հետագայում Վլադիմիր Տարասովն աշխատել է «Քրիսթմաս Ֆիլմզ» ստուդիայում։ Մուլտիպլիկացիոն կինոյի միջազգային ասոցիացիայի (Association International du Film d'Animation, ASIFA) անդամ է։

Մրցանակներ կինոփառատոններում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Տարասովի մուլտֆիլմներն արժանացել են մրցանակներ տարբեր կինոփառատոններում[3].

  • «Կովբոյները քաղաքում» – Զագրեբի անիմացիոն կինոյի միջազգային փառատոնի մրցանակ, 1974
  • «Առա՛ջ, ժամանակ» – Կինոմամուլի միջազգային դեֆերացիայի մրցանակ Լայպցիգի կինոփառատոնում, 1978
  • «Շփում»
    • Տրիեստի գիտաֆանտաստիկական ֆիլմերի XVIII միջազգային կինոփառատոնի գրան-պրի (Իտալիա), 1979
    • Լիլի կարճամետրաժ և վավերագրական ֆիլմերի VIII միջազգային կինոփառատոնի մրցանակ (Ֆրանսիա), 1979
  • «Վերադարձ» – 14-րդ Համամիութենական կինոփառատոնի պատվոգիր (Վիլնյուս, 1981)
  • «Կոճակ» – 16-րդ Համամիութենական կինոփառատոնի դիպլոմ մուլտֆիլմերի բաժնում (Լենինգրադ, 1983)[4]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1971 – Հին լուսանկար (ռուս.՝ Старая фотография)
  2. 1972 – Ծնունդդ շնորհավոր (ռուս.՝ С днём рождения)
  3. 1973Շնորհակալություն (ռուս.՝ Спасибо)
  4. 1973Կովբոյները քաղաքում (ռուս.՝ Ковбои в городе)
  5. 1976 – Ժամանակի հայելի (ռուս.՝ Зеркало времени)
  6. 1976 – Մարզադաշտը տակնուվրա (ռուս.՝ Стадион шиворот-навыворот)
  7. 1977Առա՛ջ, ժամանակ (ռուս.՝ Вперёд, время!)
  8. 1978Շփում (ռուս.՝ Контакт)
  9. 1979 – Հրաձգարան (ռուս.՝ Тир)
  10. 1980Վերադարձ (ռուս.՝ Возвращение)
  11. 1982Կոճակ (ռուս.՝ Пуговица)
  12. 1983 – Հոբելյան (ռուս.՝ Юбилей)
  13. 1985 – Պայմանագիր (ռուս.՝ Контракт)
  14. 1988 – Անցում (ռուս.՝ Перевал)
  15. 1990 – Սադկո արջուկի արկածները (ռուս.՝ Приключения медвежонка Садко)
  16. 1991 – Հաջող մեկնարկ (ռուս.՝ Счастливый старт)
  17. 1991 – Գործակալը հեռանում է դեպի օվկիանոս (ռուս.՝ Агент уходит в океан)
  18. 1991 – Ռուսական հետախուզության գրկում (ռուս.՝ В объятьях русской разведки)
  19. 1991Ստորջրյա բերետներ (ռուս.՝ Подводные береты)
  20. 1991 – Ընձուղտ շերիֆ (ռուս.՝ Жираф-шериф)
  21. 1992 – Непобедимые тойстеры (Затерянные в Тойберии)
  22. 1993Դե, սպասիր (թողարկում 17) (ռուս.՝ Ну, погоди! (выпуск 17))
  23. 1993Դե, սպասիր (թողարկում 18) (ռուս.՝ Ну, погоди! (выпуск 18))
  24. 1994 – New russians
  25. 2008 – Ինչպես ընկերները բուժեցին Խոմային (ռուս.՝ Как друзья Хому лечили)

Բեմադրող նկարիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտիպլիկացիոն հատվածներ գեղարվեստական ֆիլմերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://rkd.nl/nl/explore/artists/314611
  2. Наталия Венжер. Владимир Тарасов // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
  3. Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 630. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4
  4. «Всесоюзный кинофестиваль». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 22-ին. КИНО: Энциклопедический словарь, М. Советская энциклопедия, 1987, с. 83-84.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]