Առա՛ջ, ժամանակ
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Վլադիմիր Տարասով |
Սցենարիստ | Բորիս Լարին |
Օպերատոր | Քաբուլ Ռասուլով |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 1134 s |
Թվական | 1977 |
«Առա՛ջ, ժամանակ» (ռուս.՝ Вперёд, время!), խորհրդային մուլտֆիլմ, որը նկարահանվել է 1977 թվականին «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում Վլադիմիր Մայակովսկու բանաստեղծությունների հիման վրա։
Այս մուլտֆիլմը ֆանտազիա է Մայակովսկու թեմայով, որն ստեղծել է ռեժիսոր Վլադիմիր Տարասովը նկարիչ Նիկոլայ Կոշկինի հետ, որը եղել է նրա գործընկերը հետագա գրեթե բոլոր աշխատանքներում[1]։
Որպես գրական խորհրդատու հանդես է եկել Անդրեյ Տուրկովը, որպես երաժշտական խորհրդատու՝ Բորիս Շնապերը։ Մուլտֆիլմում կոմպոզիտոր Անդրեյ Գորինի «Առա՛ջ, ժամանակ» երգը կատարել է ստուդիայի համար աշխատող «Անագե զինվորիկներ» վոկալ-գործիքային անսամբլը[2]։ Ֆիլմում օգտագործվել են հատվածներ Գուստավ Մալերի հինգերորդ սիմֆոնիայից։ Վ. Մայակովսկու բանաստեղծությունները կարդում է Ալեքսանդր Կայդանովսկին[3]։
Սյոուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ բանաստեղծի բանաստեղծությունների միջոցով բացահայտվում է սովից ու պատերազմներից հյուծված Ռուսաստանի կերպարը, որը հազիվ է քողարկվում հարուստ վերնախավի ցուցադրական բարեկեցությամբ, որն անցել է հեղափոխության ու քաղաքացիական պատերազմի սարսափներով դեպի տիեզերական բարձունքներ։ Մուլտֆիլմն ավարտվում է ֆանտաստիկ սյուժեի առկայությամբ, որը ներկայացվել է որպես այլաբանություն. պարեկային աստղագնաց «Վլադիմիր Մայակովսկին» տիեզերքում գտնում է սեփականատիրության և շահառության վիրուսի վերջին ապաստանը և վնասազերծում այն։
Նկարահանման խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեժիսոր | Վլադիմիր Տարասով |
Սցենարիս | Բորիս Լաին |
Բեմադրող նկարիչ | Նիկոլայ Կոշկին |
Նկարիչ-մուլտիպլիկատորներ | Ալեքսանդր Դավիդով, Ալեքսանդր Մազաև, Ալեքսեյ Բուկին, Յուրի Կուզյուրին, Տատյանա Ֆադեևա |
Օպերատոր | Քաբուլ Ռաուլով |
Հնչյունային օպերատոր | Վլադիմիր Կուտուզով |
Օգնականներ | Տատյանա Միտիտելլո, Օլգա Բոգոլյուբովա, Դմիտրի Կուլիկով, Սվետլանա Գվինիաշվիլի, Վ. Գիլյարովա, Ա. Դուբենսկի, Ի. Իսաևա, Լյուդմիլա Կրուտովսկայա |
Մոնտաժող | Մարգարիտա Միխեևա |
Խմբագիր | Արկադի Սնեսարյով |
Տնօրեն | Ֆեոդոր Իվանով |
Փառատոներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1978 – Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի մրցանակ Լայպցիգի միջազգային կինոփառատոնում[4]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Наталия Венжер. Владимир Тарасов // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ Георгий Бородин: «Киностудия „Союзмультфильм“. Краткий исторический обзор» Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
- ↑ См. по титрам
- ↑ «Vladimir Tarasov». FIPRESCI, International Federation of Film Critics. Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Առա՛ջ, ժամանակ» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Առա՛ջ, ժամանակ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Առա՛ջ, ժամանակ»
|