Շնորհակալություն (մուլտֆիլմ)
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Վլադիմիր Տարասով |
Սցենարիստ | Հենրիխ Սապգիր |
Բեմադրող նկարիչ | Դանիիլ Մենդելևիչ |
Երաժշտություն | Բորիս Շնապեր |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | 1973 |
«Շնորհակալություն» (ռուս.՝ «Спасибо»), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ այն մարդկանց մասին, ովքեր ստեղծում և վարում են ինքնաթիռներ[1]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Երեխաները թռչում են ինքնաթիռով։ Թռիչքից հետո նրանք ասացին․ «Շատ շնորհակալություն, ընկե՛ր օդաչու»։ Օդաչուն պատասխանեց․ «Ես ուրախ եմ, որ ձեզ դուր եկավ ինքնաթիռը։ Բայց եթե շնորհակալություն եք ուզում հայտնել, ավելի լավ է շնորհակալություն հայտնեք կոնստրուկտորին»։ Երեխաները գնացին կոնստրուկտորի մոտ և ասացին․ «Շնորհակալությո՛ւն։ Մեզ շատ դուր եկավ Ձեր ինքնաթիռը»։ Կոնստրուկտորը պատասխանեց․ «Ավելի լավ է շնորհակալություն հայտնեք բանվորներին»։ Հավաքման արտադրամասում բանվորը պատասխանեց երեխաներին․ «Այստեղ կարևորը լավ մետաղ ունենալն է։ Ավելի լավ է շնորհակալություն հայտնեք ձուլորդին»։ «Իսկ դուք գիտե՞ք, որ մետաղը հանքից է բերվում։ Դուք ավելի լավ է շնորհակալություն հայտնեք հանքափորին»։ Հանքափորը տղաներին ասաց, որ շնորհակալություն պետք է ասել երկրաբանին, որը գտել է հանքը։
Երբ վերջապես տղաները դիմավորեցին երկրաբանին, ասացին. «Շնորհակալությո՛ւն։ Չէ՞ որ դուք եք գտել հանքը սարերի ետևում, որից զոդել են մետաղը, որը դարձել է շողշողացող օդաավ»։ «Դուք ավելի լավ է շնորհակալություն հայտնեք օդաչուին այն բանի համար, որ երկրաբանների արշավախումբը տարել է հեռու տայգա»։
Եվ այն ժամանակ տղաները որոշեցին․ «Մենք բոլորս ուղարկում ենք շատ շնորհակալություն նրան, ով ստեղծել և վարում է թևավոր հրաշքը»։
Ստեղծողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեժիսոր | Վլադիմիր Տարասով |
Սցենարիստ | Հենրիխ Սապգիր |
Բեմադրող նկարիչ | Դանիիլ Մենդելևիչ |
Նկարիչ-մուլտիպլիկատորներ | Ալեքսանդր Դավիդով Վլադիմիր Արբեկով Գալինա Բարինովա Ալեքսանդր Մազաև Յուրի Բատանին Վիկտոր Արսենտև |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Կոմպազիտոր | Բորիս Շպաներ |
Հնչյունային ռեժիսոր | Վլադիմիր Կուտուզով |
Խմբագիր | Պյոտր Ֆրոլով |
Մոնտաժող | Տ․ Սազոնովա |
Տնօրեն | Ֆեոդոր Իվանով |
Տեքստը կարդում են | Տանյա Ռուբցովա Վերա Ստերլիկովա Գալյա Շոպինով |
Դերերը հնչյունավորել են | Մարիա Վինոգրադովա (կարդում է տեքստը) Լև Լյուբեցկի (կոնստրուկտոր) Վասիլի Լիվանով (բանվոր) Ռոման Ֆիլիպով (հանքափոր) |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Շնորհակալություն» մուլտֆիլմը kino-teatr.ru կայքում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Շնորհակալություն» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
|