Ձյունանուշ (մուլտֆիլմ)
Ձյունանուշ ռուս.՝ Снегурка | |
---|---|
![]() | |
Տեսակ | մուլտֆիլմ |
Ռեժիսոր | Վլադիմիր Դեգտյարյով |
Սցենարիստ | Նիկոլայ Էրդման |
Հնչյունավորում | Ալեքսեյ Գրիբով |
Բեմադրող նկարիչ | Վլադիմիր Տարասով |
Երաժշտություն | Վլադիսլավ Ագոֆոննիկով |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Երկիր | ![]() |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | 1969 |
«Ձյունանուշ» (ռուս.՝ «Снегурка»), խորհրդային նկարված մուլտֆիլմ՝ ստեղծված 1969 թվականին «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում։ Մուլտֆիլմը նկարվել է ռուսական ժողովրդական հեքիաթի հիման վրա։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Գալիս է ձմեռը, և ամենուր առատ ձյուն է տեղում։ Պապն ու տատը խրճիթի պատուհանից նայում են ուրախացող երեխաներին ու երազում, որ իրենք էլ ունենան իրենց երեխաները։ Ուշ գիշերին նրանք դուրս են գալիս բակ ու ձնից պատրաստում գեղեցիկ Ձյունանուշ։ Ի զարմանս նրանց՝ Ձյունանուշը հանկարծ կենդանանում է՝ վերածվելով գեղեցիկ աղջկա։ Նա բնակվում է ծեր ամուսինների տանը ու սկսում օգնել նրանց։ Պապն ու տատը անվերջ հիանում էին նրանով։ Սակայն Ձյունանուշի դրությունը վատանում է այն ժամանակ, երբ գալիս է ամառը։ Ընկերուհիները նրան կանչում են դրսում զբոսնելու, ապա գյուղից դուրս սկսում են պարել ու ձեռնարկում են խաղ՝ թռչել խարույկի վրայով։ Ձյունանուշը ցատկում է կրակի վրայով ու հալվում՝ վերածվելով փոքրիկ թեթև ամպի, թռչում վեր, ապա թափվում տաք անձրևի ձևով, վերածվում երիցուկների դաշտի։
Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սցենարի հեղինակ | Նիկոլայ Էրդման |
Բանաստեղծությունների հեղինակ | Ալեքսանդր Տիմոֆեևսկի |
Ռեժիսոր | Վլադիմիր Դեգտյարյով |
Բեմադրող նկարիչներ | Վլադիմիր Տարասով, Արկադի Տյուրին |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Կոմպոզիտոր | Վլադիսլավ Ագաֆոննիկով |
Հնչյունային օպերատոր | Գեորգի Մարտինյուկ |
Նկարիչ-մուլտիպլիկատորներ | Անտոնինա Ալյոշինա, Բորիս Բուտակով, Նիկոլայ Ֆեոդորով, Ելիզավետա Կոմովա, Վլադիմիր Կրումին, Վլադիմիր Զարուբին, Մարինա Ռոգովա, Օլեգ Կոմարով |
Նկարիչ-դեկորատորներ | Պյոտր Կորոբաև, Դմիտրի Անպիլով, Իրինա Սվետլիցա, Վերա Ռոջերո |
Մոնտաժող | Նինա Մայորովա |
Օգնականներ | Ն. Սումարոկովա, Ն. Նայաշկովա |
Խմբագիր | Զ. Պավլովա |
Ֆիլմի տնօրեն | Ֆեոդոր Իվանով |
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կադրից դուրս տեքստը կարդում է խորհրդային հայտնի դերասան Ալեքսեյ Գրիբովը։ Նա նշված չէ տիտրերում, սակայն ճանաչվում է ինքնատիպ ձայնի շնորհիվ։
- Սա տվյալ ռուսական ժողովրդական հեքիաթի միակ էկրանավորումը չէ, որ ստեղծվել է ռեժիսոր Վլադիմիր Դեգտյարյովի կողմից։ 1957 թվականին նկարահանվել է «Հեքիաթ Ձյունանուշի մասին» մուլտֆիլմը։ Փաստորեն «Ձյունանուշ» մուլտֆիլմը նախորդի նկարված ռեմեյքն է։
- 1990-ական թվականներին մուլտֆիլմը կրկնօրինակվել է ԱՄՆ-ում «Jove» ընկերության կողմից՝ «The snow girl» վերնագրով։ 1999 թվականին նույն ընկերության կողմից թողարկվել է իսպաներեն, ֆրանսերեն ու անգլերեն ենթագրերով, իսկ հինգ տարի անց՝ 2004 թվականին, վաճառքի են հանվել թարմացված DVD տարբերակները։
Վերաթողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուլտֆիլմը բազմիցս վերաթողարկվել է DVD-ով մուլտֆիլմերի հետևյալ հավաքածուներում՝ «Երբ վառվում են տոնածառի լույսերը» (ռուս.՝ «Когда зажигаются ёлки», Սոյուզմուլտֆիլմ, տարածող՝ «Союз»)[1], «Ամանորյա եղևնու տոնը» (ռուս.՝ «Праздник Новогодней ёлки», տարածող՝ «Крупный план»)[2], «Зимушка-зима» (Սոյուզմուլտֆիլմ, տարածող՝ «Союз»)[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Капризная принцесса и другие сказки. — АСТ, 2006. — 64 с. — (Сказки-мультфильмы). — ISBN 5-17-040172-8
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ձյունանուշ» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
|