Կիր Բուլիչով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կիր Բուլիչով
ռուս.՝ Игорь Всеволодович Можейко
Kir Bulychev 1997.jpg
Ծննդյան անունռուս.՝ Игорь Всеволодович Можейко
Ծնվել էհոկտեմբերի 18, 1934(1934-10-18)[1][2]
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Վախճանվել էսեպտեմբերի 5, 2003(2003-09-05)[1][2] (68 տարեկանում)
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսաստան
Գրական անունИгорь Всеволодович Всеволодов[3], Маун Сейн Джи[3], Ю. Лесорубник[3], Николай Ложкин[3], Лев Христофорович Минц[3], Юрий Митин[3], Свен Томас Пуркинэ[3], Б. Тишинский[3], С. Фан[3], Кирилл Булычёв[3], Кир Булычев[3] և Кир Булычёв
Մասնագիտությունգիտաֆանստաստիկ գրող, սցենարիստ, պատմաբան, մանկագիր, թարգմանիչ, արևելագետ, դրամատուրգ և գրող
Լեզուռուսերեն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի պետական լեզվաբանական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Ժանրերգիտաֆանտաստիկ գրականություն, վիպակ և մանկական գրականություն
Ուշագրավ աշխատանքներԱլիսա Սելեզնյովա
ԱշխատավայրՌուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտ
ՊարգևներԽՍՀՄ պետական մրցանակ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան Q4288220? և «Աելիտա» մրցանակ
Կայքrusf.ru/kb/
Kir Bulychev Վիքիպահեստում

Կիր Բուլիչով (ռուս.՝ Кир Булычёв, իսկական անունը՝ Իգոր Վսեվոլոդովիչ Մոժեյկո, ռուս.՝ Игорь Всеволодович Можейко, հոկտեմբերի 18, 1934(1934-10-18)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ - սեպտեմբերի 5, 2003(2003-09-05)[1][2], Մոսկվա, Ռուսաստան), ռուս հանրաճանաչ գրող, ով ստեղծագործում էր ֆենտեզիի և գիտական ֆանտաստիկայի ժանրերում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1957 թվականին ավարտելով Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանը՝ որպես թարգմանիչ աշխատանքի է անցնում Բիրմայում։ 1959 թվականին վերադառնում է Մոսկվա և ընդունվում է ԽՍՀՄ Ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան, որտեղ նա մասնագիտանում է Բիրմայի պատմության մեջ։ 1965 թվականին պաշտպանում է թեկնածուական, իսկ 1981 թվականին՝ դոկտորական ատենախոսություն։ Գիտական գործունեությանը զուգահեռ Բուլիչովն զբաղվում է նաև գրական գործունեությամբ։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիր Բուլիչովն իր ժամանակի ամենաբեղուն գրողներից մեկն էր։ Նա թողել է հարուստ գրական ժառանգություն, որոնք ընդգրկում են ֆենտեզիի և գիտական ֆանտաստիայի գրեթե բոլոր ենթաժանրերը։ Նրա ստեղծագործությունները բաժանվում են հետևյալ շարքերի.

Ալիսայի արկածները շարք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Գուսլյար շարք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1971 - «Մարսյան թուրմ» («Марсианское зелье»),
  • 1977 - «Անհրաժեշտ է ազատ մոլորակ» (Нужна свободная планета),
  • 1987 - «Մեծահարգո մանրէ» («Глубокоуважаемый микроб»),
  • 1989 - «Ուղղահայաց աշխարհը» («Перпендикулярный мир»)։

Այս շարքի մեջ են մտնում նաև մի շարք պատմվածքներ, որոնք հեղինակն ամփոփել է հետևյալ ժողովածուներում.

  • «Հրաշքներ Գուսլյարում» («Чудеса в Гусляре»),
  • «Այլմոլորակայինները Գուսլյարում» («Пришельцы в Гусляре»),
  • «Վերադարձ Գուսլյար» («Возвращение в Гусляр»),
  • «Գուսլյար - 2000» («Гусляр-2000»),
  • «Պարոնայք Գուսլյարցիներ» («Господа гуслярцы»),
  • «Գուսլյարն ընդմիշտ» («Гусляр навеки»),
  • «Նամակներ խմբագրությանը» («Письма в редакцию»)։

Բժիշկ Պավլիշի մասին շարք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1970 - «Վերջին պատերազմը» («Последняя война»),
  • 1972 - «Մեծ ոգին և փախստականները» («Великий дух и беглецы»),
  • 1973 - «Կյանքի կեսը» («Половина жизни»),
  • 1975 - «Օրենք վիշապի համար» («Закон для дракона»),
  • 1980 - «Մոխրոտիկի սպիտակ զգեստը» («Белое платье Золушки»),
  • 1983 - «Երեսուն տարվա ճանապարհ» («Тринадцать лет пути»),
  • 1988 - «Ավանը» («Посёлок»),
  • 2009 - «Պարտքի գերիները» («Пленники долга»)։

Անդրեյ Բրյուսի մասին շարք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1984 - «ԿՖ գործակալը» («Агент КФ»),
  • 1987 - «Վհուկների ստորգետնյա ապաստանը» (Подземелье ведьм)։

Ինտերգալակտիկական ոստիկանություն շարք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1994 - «Մահափորձ Թեզեյի նկատմամբ» («Покушение на Тесея»),
  • 1994 - «Հավի մորթու ներքո» («В куриной шкуре»),
  • 1994 - «Անցյալի գուշակը» («Предсказатель прошлого»),
  • 1994 - «Վերջին վիշապները» («Последние драконы»),
  • 1995 - «Մանկական կղզի» («Детский остров»),
  • 1995 - «Անդունդի կես ճանապարհին» («На полпути с обрыва»),
  • 1996 - «Չարի հայելին» («Зеркало зла»)։

Փորձագիտության ինստիտուտը շարք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ստվերների թատրոն» շարք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1998 - «Մենամարտի տեսարան վերևից» («Вид на битву с высоты»),
  • 1998 - «Հին քաղաքը» («Старый год»),
  • 2000 - «„Իժ“ գործողությունը» («Операция „Гадюка“»)։

Քրոնոս գետը շարք[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Alexander Fjodorow: Gespräch mit Kir Bulytschow, in: Sowjetliteratur (38) 1986, Heft 12, S. 169–174.
  • Erik Simon: Das Leben Igor Moshejkos, Kir Bulytschows Werk. Zum Tod eines großen russischen Science-Fiction-Autors. In: Das Science Fiction Jahr 2004, hrsg. von Sascha Mamczak und Wolfgang Jeschke, Wilhelm Heyne Verlag, München 2004, ISBN 3-453-87896-5, S. 370-380.
  • Maria Galina: Das Macondo, das uns entgangen ist. In: Quarber Merkur. Franz Rottensteiners Literaturzeitschrift für Science Fiction und Phantastik, Bd. 115, S. 52-59, 2014. ISBN 978-3-934273-94-8

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 http://fantlab.ru/autor15