Ջեյմս Օլդրիջ
Ջեյմս Օլդրիջ անգլ.՝ James Aldridge | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 10, 1918[1][2][3][…] |
Ծննդավայր | White Hills |
Վախճանվել է | փետրվարի 23, 2015[2][4] (96 տարեկան) |
Վախճանի վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | լրագրող, գրող, վիպասան, մանկագիր, հեղինակ և ռազմական թղթակից |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Ավստրալիա |
Պարգևներ | |
Զավակներ | William Aldridge?[6] |
Ջեյմս Օլդրիջ(անգլ.՝ James Aldridge, հուլիսի 10, 1918[1][2][3][…], White Hills - փետրվարի 23, 2015[2][4], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի գրող և հասարակական գործիչ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ (1939-1945), որպես լրագրող և զինվորական թղթակից, եղել է մի շարք ռազմաճակատներում։ Օլդրիջը պայքարում է խաղաղության և միջազգային լարվածության թուլացման համար («Դիվանագետը», 1949, Խաղաղության ոսկե մեդալ, 1953), հանդես գալիս ի պաշտպանություն ճնշված ժողովուրդների ազգային-ազատագրական պայքարի («Ամայի հորիզոնների հերոսները», 1954, «Չեմ ուզում, որ նա մեռնի», 1957, «Վերջին աքսորյալը», 1961)։ Նրա ողջ ստեղծագործության մեջ առկա է ԽՍՀՄ-ի թեման։ Նա հստակորեն տեսնում է կապիտալիզմի և սոցիալիզմի միջև գաղափարական սուր պայքարի բարդ ընթացքը, որն անդրադառնում է նաև մարդկանց գիտակցության վրա («Օտար երկրի որդին», 1962, «Վտանգավոր խաղ», 1966, երկերգություն)։ Օլդրիջի բազմազան ստեղծագործական հետաքրքրությունների վկայությունն են «Կահիրե» գիրքը, ավստրալիական նովելաշարը, «Իմ եղբայր Թոմը» (1966) վիպակը, «Ոսկի և ավազ» (1960) պատմվածքների ժողովածուն, որը ներառնում է նաե «Վերջին դյույմը» պատմվածքը (հայերեն հրատարակություն, 1974, համանուն խորհրդային ֆիլմ, 1959)։ «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» լենինյան միջազգային մրցանակ (1973)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Олдридж Джеймс // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 4,0 4,1 4,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ Who's who (բրիտ․ անգլ.) — (untranslated), 1849. — ISSN 0083-937X
- ↑ William Aldridge (շվեդերեն) — SFDb.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 526)։ |
- Հուլիսի 10 ծնունդներ
- 1918 ծնունդներ
- Փետրվարի 23 մահեր
- 2015 մահեր
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Անգլիացի գրողներ
- Անգլիացի հասարակական գործիչներ
- Անգլիացի լրագրողներ
- Անգլիացի մանկագիրներ
- Անգլիացի վիպասաններ
- Ավստրալիայի գրողներ
- Ավստրալիացի լրագրողներ
- Ռազմական թղթակիցներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին