Էնգելս (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Էնգելս
ռուս.՝ Энгельс
Դրոշ Զինանշան
Flag of Engels (Saratov oblast).svg Coat of Arms of Engels (Saratov oblast).png

Denkmal in Engels (Oblast Saratow).jpg
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Հիմնադրված է1747 թ.
Մակերես121,06 կմ²
ԲԾՄ20 մետր
Բնակչություն227 049 մարդ (2020)[1]
Ժամային գոտիUTC+4, UTC+3 և Սամարայի ժամանակ[2]
Հեռախոսային կոդ8453
Փոստային ինդեքսներ413100
Պաշտոնական կայքengels-city.ru(ռուս.)
##Էնգելս (քաղաք) (Ռուսաստան)
Red pog.png

Էնգելս (ռուս՝ Энгельс), քաղաք Ռուսաստանի Սարատով մարզում: Նախկինում հայտնի է եղել Պոկրովսկ անունով: Էնգելսը նավահանգիստ է, որը գտնվում է Վոլգայի գետի ձախ ափին, Սարատով քաղաքի(Սարատով մարզի վարչական կենտրոն) դիմաց և Սարատով քաղաքին միացած է կամրջով: Համաձայն 2010 թվականի մարդահամարի տվյալների ՝ բնակչության թվով (202,419) երկրորդ ամենամեծ քաղաքն է Սարատով մարզում: Պատմականորեն այն կարևոր կենտրոն է եղել Պովոլժսկի գերմանացիների համար, քաղաքը մինչև 1931 թվականը՝ Ֆրիդրիխ Էնգելսի անունով կոչվելը, Ռուսաստանում հայտնի է եղել որպես Պոկրովսկ, իսկ Գերմանիայում՝ Կոսակենշտադտ (Kosakenstadt): Էնգելսը 1918-1941 թվականներին հանդիսացել է Վոլգայի գերմանական ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետության մայրաքաղաք:

Քաղաքը նախկինում հայտնի է եղել Պոկրովսկայա սլոբոդա (մինչև 1914 թվական), իսկ մինչև 1931 թվականը՝ Պոկրովսկ անուններով:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1747 թվականին որպես սլոբոդա՝ Պոկրովսկայա Սլոբոդա անունով Ուկրաինայի Չումակի բնակիչների կողմից: Եկատերինա Մեծի օրոք էթնիկ գերմանացիներին խրախուսվում էր հաստատվել Վոլգայի շրջանում և նրանցից շատերը տեղափոխվեցին քաղաք՝ այն դարձնելով Պովոլժսկի գերմանական մշակույթի հիմնական կենտրոն: 1914 թվականին քաղաքին շնորհվել է պաշտոնական կարգավիճակ և այն վերանվանվել է Պոկրովսկ (Покровск): Այդ ընթացքում պաշտոնական ռուսերեն անվանմանը զուգահեռ, քաղաքը Գերմանիայում հայտնի էր Կոսակենշտադտ (գերմ՝ «Կազակների քաղաք») անունով: Ռուսական քաղաքացիական պատերազմի տարիներին շրջանը անցել է կոմունիստական Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության վերահսկողության տակ, իսկ 1918-ին դարձել է ՌՍՖՍՀ-ի կազմում ներառված նորաստեղծ Վոլգայի գերմանական ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետությանմայրաքաղաք: Պոկրովսկը/Կոսակենշտադտը 1931 թվականին վերանվանվել է Էնգելս ի պատիվ գերմանացի, կոմունիստ, փիլիսոփա Ֆրիդրիխ Էնգելսի: Վոլգայի գերմանական ԽՍՀ-ն հեռացվել է Ստանֆորդի աշխարհի ընդհանուր քարտեզից 1941 թվականին՝ Խորհրդային Միություն գերմանական ներխուժումից հետո. քաղաքը դարձել է Սարատովի շրջանի մաս: Սովետական իշխանությունները քաղաքի գերմանացի բնակիչներին հետապնդել են՝ վախենալով, որ նրանք կարող են լինել նացիստական Գերմանիայի լրտեսներ: Բոլոր գերմանացիները վտարվել են Էնգելսից, նրանց մեծ մասը ուղարկվել է հեռավոր Սիբիր և Ղազախստանի ԽՍՀ: 2011 թվականի օգոստոսի 26-ին քաղաքում բացվել է Խորհրդային Միությունում բռնաճնշումների հետևանքով ռուս և գերմանացի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան։

Վարչական և համայնքային կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչական ստորաբաժանումների շրջանակներում Էնգելսը հանդիսանում է Էնգելսսկի շրջանի վարչական կենտրոն [3]: Որպես վարչական բաժանում՝ չորս գյուղական բնակավայրերի հետ միասին մտնում է Էնգելսա քաղաքի կազմի մեջ ՝ մարզային վարչության ներքո [4]: Որպես ՏԻՄ՝ Էնգելս քաղաքը, Պրիվոլժսկի և մեկ գյուղական բնակավայրի հետ միասին գտնվում է մարզի իրավասության ներքո և ընդգրկված է Էնգելսի մունիցիպալ շրջանի կազմում որպես Էնգելսի քաղաքային բնակավայր[5]:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնգելսը արդյունաբերական քաղաք է։ Trolza գործարանը տրոլեյբուսներ է արտադրում Ռուսաստանի հասարակական տրանսպորտի ցանցերի համար։ Տրանսպորտային մեքենաշինության էնգելսյան գործարանը արտադրում է շարժակազմ երկաթուղիների համար: Bosch-Saratov գործարանը, որը թողարկում է տրակտորների համար այրման մոմեր, իսկ Գերմանական Henkel ընկերությունը կառավարում է լվացքի փոշիների և ավտոմոբիլային արդյունաբերության համար անհրաժեշտ քիմիական արտադրանքների գործարանները: Էնգելսի խողովակների գործարանը արտադրում է պողպատե էլեկտրական եռակցման խողովակներ, պողպատե ջրագիծ և պրոֆիլային խողովակներ:

Ռազմական բազա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում է գտնվում Էնգելս–2–ը ՝ օդուժի հիմնական բազան:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդահամարի տարիներ Բնակչություն Ծանոթագրություն
1897 22,000
1959 91,000
1970 130,000
1977 163,000
1989 181,201 [6]
2002 193,984 [7]
2010 202,419 [8]

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://web.archive.org/web/20200424113056/https://www.gks.ru/storage/mediabank/Численность%20по%20МО_Site.xlsx
  2. Федеральный закон от 22.11.2016 № 395-ФЗ (ռուս.) — 2016.
  3. Государственный комитет Российской Федерации по статистике. Комитет Российской Федерации по стандартизации, метрологии и сертификации. №ОК 019-95 1 января 1997 г. «Общероссийский классификатор объектов административно-территориального деления. Код 63 250», в ред. изменения №278/2015 от 1 января 2016 г.. (State Statistics Committee of the Russian Federation. Committee of the Russian Federation on Standardization, Metrology, and Certification. #OK 019-95 January 1, 1997 Russian Classification of Objects of Administrative Division (OKATO). Code 63 250, as amended by the Amendment #278/2015 of January 1, 2016. ).
  4. Государственный комитет Российской Федерации по статистике. Комитет Российской Федерации по стандартизации, метрологии и сертификации. №ОК 019-95 1 января 1997 г. «Общероссийский классификатор объектов административно-территориального деления. Код 63 450», в ред. изменения №278/2015 от 1 января 2016 г.. (State Statistics Committee of the Russian Federation. Committee of the Russian Federation on Standardization, Metrology, and Certification. #OK 019-95 January 1, 1997 Russian Classification of Objects of Administrative Division (OKATO). Code 63 450, as amended by the Amendment #278/2015 of January 1, 2016. ).
  5. Law #106-ZSO
  6. "Всесоюзная перепись населения 1989 г. Численность наличного населения союзных и автономных республик, автономных областей и округов, краёв, областей, районов, городских поселений и сёл-райцентров" [All Union Population Census of 1989: Present Population of Union and Autonomous Republics, Autonomous Oblasts and Okrugs, Krais, Oblasts, Districts, Urban Settlements, and Villages Serving as District Administrative Centers]. Всесоюзная перепись населения 1989 года [All-Union Population Census of 1989] (in Russian). Институт демографии Национального исследовательского университета: Высшая школа экономики [Institute of Demography at the National Research University: Higher School of Economics]. 1989 – via Demoscope Weekly.
  7. Russian Federal State Statistics Service (May 21, 2004). "Численность населения России, субъектов Российской Федерации в составе федеральных округов, районов, городских поселений, сельских населённых пунктов – районных центров и сельских населённых пунктов с населением 3 тысячи и более человек" [Population of Russia, Its Federal Districts, Federal Subjects, Districts, Urban Localities, Rural Localities—Administrative Centers, and Rural Localities with Population of Over 3,000] (XLS). Всероссийская перепись населения 2002 года [All-Russia Population Census of 2002] (in Russian).
  8. Russian Federal State Statistics Service (2011). "Всероссийская перепись населения 2010 года. Том 1" [2010 All-Russian Population Census, vol. 1]. Всероссийская перепись населения 2010 года [2010 All-Russia Population Census] (in Russian). Federal State Statistics Service.
  9. «Interactive City Directory»։ Sister Cities International