Սաթե սենյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սաթե սենյակ, 1931

Սաթե սենյակ (ռուս.՝ Янтарная комната), 18-րդ դարի արվեստի գլուխգործոց, որ անհետ կորել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո[1]։ Սենյակի ձևավորման համար բացառապես սաթ է օգտագործվել։ Ստեղծվել է գերմանացի վարպետների կողմից Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ I-ի համար, այնուհետև նվիրվել է Պետրոս I կայսերը, ինչից հետո Վարֆոլոմեյ Ռաստրելլիի ղեկավարությամբ ավելացվել են հայելային որմնասյուներ, քանի որ սաթե սենյակի սկզբնական տարբերակը շատ ավելի փոքր է եղել, քան ռուսաստանյան շինությունը։ Ռուս կայսրերի` Ցարսկոե Սելո ամառային նստավայրի մարգարիտն է համարվել։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաթե սենյակը ստեղծել է վարպետ Անդրեաս Շլյուտերը Պրուսիայի արքա Ֆրիդրիխ I-ի համար։ Երբ 1709 թվականին աշխատանքներն ավարտվել են, վատ ամրացված սաթե պաննոները քանդվել են։ Արքան բարկանալով երկրից վտարում է վարպետին։ Ֆրիդրիխ I-ի որդին` Ֆրիդրիխ Վիլհելմ I-ը, սենյակը նվիրում է Պետրոս I-ին։ Վերջինս բարձր է գնահատում ընծան։

Արքան ինձ նվիրել է բացառիկ ընծա, որ հավաքվել է Պոտսդամում. այդպիսի սենյակի մասին վաղուց էի երազել[2]:

Սաթե սենյակը մեծ զգուշությամբ փաթեթավորվել և 1717 թվականին ուղարկվել է Սանկտ Պետերբուրգ։ Սաթե խճանկարներից մի քանիսը տեղադրվել են Ամառային այգում։

Սաթե սենյակից պահպանված մասեր (Էրմիտաժի հավաքածու)

1743 թվականին Ելիզավետա Պետրովնա կայսրուհին Ալեքսանդր Մարտելիին հանձնարարում է ճարտարապետ Ռաստրելիի գլխավորությամբ «շտկել» սենյակը։ Ռաստրելլին ավելացնում է ոսկով պատված փայտյա փորագրություններ, հայելիներ և ագաթից խճանկարներ։ 1770 թվականին Ռաստրելլիի ղեկավարած աշխատանքների արդյունքում Սաթե սենյակն ստանում է իր հայտնի տեսքը` չափերով և շքեղությամբ էականորեն գերազանցելով նախորդին։

Ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունները, վառարանային ջեռուցումը վնասել են սաթե զարդարանքները։ 1833, 1865, 1893-1897, 1933-1935 թվականներին սենյակը վերանորոգման է ենթարկվել։ Լուրջ վերանորոգում էր պատրաստվում անցկացնել նաև 1941 թվականին։

Սաթե սենյակի անհետացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ աշխարհամարտի տարիներին պալատը օկուպացված տարածքում է հայտնվում, և սենյակը տարհանվում է գերմանական զորքերի կողմից։

Մեծ հայրենական պատերազմի սկզբին թանգարանային արժեք ներկայացնող շատ իրեր դուրս են բերվում Եկատերինյան պալատից և տեղափոխվում են Նովոսիբիրսկ։ Որոշում են սաթե սենյակը չտեղափոխել փխրուն լինելու պատճառով (սա պաշտոնական տեսակետն է)։ Սենյակն ամրացվում է տեղում. պաննոները սոսնձում են սկզբում թղթով, ապա մառլյայով և բամբակով, որպեսզի պաշտպանված լինեն պայթյունների ալիքներից։ Գրավելով և թալանելով Եկատերինյան պալատը` գերմանացիներն կողոպտում են Սաթե սենյակը։

1942-1944 թվականներին Սաթե սենյակի պաննոները տեղավորում են Քյոնիգսբերգի Արքայական պալատի սրահներից մեկում, որը չափերով ավելի փոքր էր, քան Ցարսկոե Սելոյի սրահը։ 1944 թվականի օգոստոսին անգլիական օդուժի ռմբակոծության հետևանքով տեղանքում հրդեհ է բռնկվում, սակայն համարվում է, որ պաննոները դրանից գրեթե չեն տուժել. սաթե պաննոները տեղավորել են արկղերում (ականատեսների վկայությամբ) և պահել ամրոցի սրահներից մեկում։ Արկղերը պահվել են այնտեղ մինչև խորհրդային զորքերի կողմից քաղաքի գրավումը։ 1945 թվականի ապրիլի 9-ին ամրոցը գրավում են խորհրդային զորքերը, իսկ ապրիլի 11-ին անսպասելի հրդեհ է բռնկվում (ամսաթիվը ճշտվել է տարիներ անց)։

Գերմանացի մի սպա, որ մասնակցել էր Սաթե սենյակի տեղափոխմանը Ցարսկոե Սելոյից, որպես հուշանվեր իր հայրենիք է տանում որոշ նմուշներ (դա ֆլորենտական խճանկարն է)` այն ժամանակավորապես պահպանության հանձնելով ինչ-որ նոտարի։ Նոտարը փորձում է վաճառել խճանկարը, սակայն 1997 թվականին գերմանական իշխանություններն առգրավում են այն, դատում են նրան, իսկ խճանկարի սեփականության իրավունքը ժառանգության սկզբունքով փոխանցվում է նոտարի դստերը։ Դուստրն իր հերթին հրաժարվում է խճանկարի սեփականության իրավունքից` այն հանձնելով Բրեմեն քաղաքին, որն էլ հանձնվում է Ցարսկոե Սելոյին։ 2000 թվականի ապրիլի 29-ին ԳԴՀ-ի մշակույթի նախարար Միխաել Նաումանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին է փոխանցում Սաթե սենյակի ցուցանմուշներից` ֆլորենտական խճանկարը և սաթե կոմոդը, որ պատրաստվել է 1711 թվականին բեռլինցի վարպետների կողմից[3]։

Գտնվելու վայրի վարկածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրեշտակի պատկեր Սաթե սենյակում

Խորհրդային զորքերի կողմից Քյոնիգսբերգի գրավումից հետո 1945 թվականի ապրիլին Սաթե սենյակը անհետ կորել է։ Նրա հետագա ճակատագիրը մինչ օրս առեղծված է։

Պատերազմի ավարտից անմիջապես հետո կազմակերպված որոնողական աշխատանքները արդյունք չեն տվել։ Սկզբում կարծում էին, որ այն այրվել է, սակայն 1946 թվականից սկսած` ավելի ու ավելի հաճախ էին արտահայտվում տեսակետներ, որոնց համաձայն` սենյակը պահպանվել է։ Շատ վարկածներ են առաջ քաշվում, թե որտեղ կարող է պահպանվել սենյակը` Քյոնիգսբերգից մինչև Կոբուրգ, Արևելյան Գերմանիայի աղի հանքերից մինչև ամերիկյան բանկային պահոցները։

Սաթե սենյակի գտնվելու վայրի մասին գոյություն ունեն հետևյալ վարկածները.

  • Սենյակն այրվել է հրդեհից, որն առաջացել է անգլիական օդուժի ռմբակոծման հետևանքով։
  • Սենյակը թաքցրել են գերմանական զորքերը Քյոնիգսբերգի տարածքում, և այն մինչ օրս գտնվում է այնտեղ։ Գերմանական «Շպիգել» ամսագրի տեսակետով, որը ֆինանսավորել էր 2001-2008 թվականներին կատարված պեղումները, գանձերը գտնվում են 1969 թվականին ոչնչացված Արքայական ամրոցի փլատակների տակ։ Թերթի աշխատակիցները գտել են ականատեսների, որոնք իբր տեսել են, թե ինչպես Քյոնիգսբերգի գրավումից մի քանի օր առաջ սաթե պաննոներով բեռնված 30 արկղեր թաքցվել են հյուսիսային մասնաշենքի նկուղներում։ Այս դեպքում սենյակը կարելի է ոչնչացված համարել, քանի որ մասնագետների պնդմամբ նկուղներից ոչ մեկում սաթը չէր կարող պահպանվել. նրա պահպանման համար անհրաժեշտ են խոնավության ու ջերմաստիճանի հատուկ պայմաններ, այլապես «արևային քարը» ուղղակի կքայքայվի։
  • Սենյակը տեղափոխվել է Քյոնիգսբերգից` հայտնվելով Գերմանիայի, Ավստրիայի, Լեհաստանի կամ Չեխիայի` մինչ օրս անհայտ թաքստոցում։ Այս դեպքում նույն պատճառաբանումով այն ևս կարելի է ոչնչացված համարել։
  • Նացիստներին հաջողվել է Սաթե սենյակը գաղտնի տեղափոխել Հարավային Ամերիկա։ Քանի որ Սաթե սենյակից ոչ մի առարկա չի հայտնաբերվել, այս տեսակետը ևս հավաստի չէ։
  • Պահուստը հայտնվել է դաշնակիցների (ԱՄՆ, Անգլիա, Ֆրանսիա) տարածքում, որտեղ հայտնաբերվելով ամերիկյան զորքերի կողմից` գաղտնի տեղափոխվել է ԱՄՆ և հայտնվել մասնավոր հավաքորդների ձեռքում։
  • Սենյակը չի այրվել, այլ 1945 թվականի ապրիլի 9-11-ը ընկած հատվածում դուրս է բերվել խորհրդային ղեկավարության կողմից, այնուհետև սխալմամբ հայտնվել է Բեռլինում։
  • Սենյակն այրվել է խորհրդային զորքերի կողմից, ովքեր փորձել են ոչնչացնել Քյոնիգսբերգի ամրոցը` որպես ազգայնամոլների խորհրդանիշ։
  • Սենյակը հորել են 1944 թվականին։ Այս մասին պատմել է գերմանացի զինվոր Վիլհելմ Քրաֆթը, ով վկայել է, որ սենյակը թաղել են Ասա բնակավայրի մերձակա տարածքում, որ գտնվում է Յուտլանդիայի հյուսիսային մասում[4][5]։

2012 թվականին, արվեստի կորած համարվող գործերի ցնցող գտածո հայտնաբերելուց հետո, նորից պտտվեցին լուրեր Սաթե սենյակի հնարավոր պահպանման մասին[6]։

2015 թվականին նկարահանվել է վավերագրական ֆիլմ` «Սաթե սենյակ»` նվիրված դրա որոնման աշխատանքներին։

Վերստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թվականից սկսվել են Սաթե սենյակի վերականգնման աշխատանքները (1981-1997 թվականներին աշխատանքներ են կազմակերպվել Ալեքսանդր Ժուրավլյովի ղեկավարությամբ)։ Սենյակի վերականգնման ուղղությամբ աշխատել են հատուկ այդ նպատակով ստեղծված խմբի մասնագետներ` արվեստագետներ, քիմիկոսներ, քրեագետներ, պատմաբաններ։ Մի քանի տարի է տևել ծրագրի նախագծումը։ 1990-ական թվականներին աշխատանքները դադարեցվել են ֆինանսների անբավարարության և հումքի մատակարարման խնդիրների պատճառով։

2003 թվականին՝ Սանկտ Պետերբուրգի 300-ամյակի առիթով, Սաթե սենյակն ամբողջությամբ վերականգնվել է կալինինգրադյան սաթով, այդ թվում` գերմանական կողմի ֆինանսավորմամբ ևս (E.ON Ruhrgas ընկերություն)[7]։ Ներկայումս Եկատերինյան պալատում այն բաց է այցելությունների համար[8]։

Ռուս գրող, հրապարակախոս Յուլիան Սեմյոնովի հետ Սաթե սենյակը որոնելու միջազգային կազմակերպության անդամ Էդուարդ ֆոն Ֆալցֆեյնը նշել է. «Փնտրեցինք 20 տարի` գիտարշավների վրա ծախսելով անհավանական մեծ գումար, հավաքեցինք հսկայական արխիվ, որպեսզի իմանանք, որ սենյակը այրվել է»[9]։ Այցելած լինելով հին սենյակը` նա պնդել է, որ վերականգնված սենյակն ավելի լավն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Поляков, Александр Второе рождение Янтарной комнаты // Наука и жизнь : журнал. — 1980. — № 7. — С. 36.
  2. «Янтарная комната. Государственный музей-заповедник Царское Село». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 11-ին.
  3. Янтарная комната: история создания, цифры, факты и тайны // РИА Новости, 29.04.2010
  4. «Бывший гитлеровский солдат рассказал, где может быть спрятана Янтарная комната». Рамблер Новости. 2013 թ․ մայիսի 28. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 11-ին.
  5. «Бывший гитлеровский солдат рассказал, где может быть спрятана Янтарная комната». Вести.ru. 2013 թ․ մայիսի 28. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 11-ին.
  6. Находка картин в Мюнхене может вывести на след Янтарной комнаты Արխիվացված 2016-03-14 Wayback Machine // Новости Mail.Ru
  7. «Янтарная комната — восстановление «восьмого чуда света»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 11-ին.
  8. ««Искатели», программа «Тайна янтарной комнаты»». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 11-ին.
  9. «ПОСЛЕДНИЙ БАРОН ИМПЕРИИ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 11-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վ. Դմիտրիև, Վ. Երաշով Սաթե սենյակի գաղտնիքը — Рига, 1961. — 334 с., ил.
  • Յու. Սեմյոնով Երես երեսի — М., 1988. — 352 с., ил.
  • Bruhn, Peter: Bibliographie Bernsteinzimmer (Международная библиография публикаций о Янтарной комнате от 1790 до 2003). — Berlin, 2-е переработанное и дополненное изд., 2004. — 468 с. ISBN 3-86155-109-8
  • Վ. Ակսյոնով Սաթե սենյակի գործը, Худ. В. Горин. — СПб.; М.: Нева: Олма-Пресс, 2000. — 399 с., [8] л. фот., портр. — ISBN 5-7654-0498-7.
  • Վ. Ակսյոնով Սաթե սենյակի գործը. աշխարհի ութերորդ հրաշալիք — 2-е изд., испр. и доп. — СПб.: Продюс. центр «Культура и коммуникации», 2004. — 237 с.: ил. — ISBN 5-98338-001-X.
  • Մ. Վորոնով, Ա. Կուչումով սաթե սենյակ։ Դեկորատիվ-կիրառական արվեստի գլուխգործոցը Եկատերինյան պալատում — Л.: Художник РСФСР, 1989. — 288 с., ил. — ISBN 5-7370-0176-8.
  • The Kestrel Strategy (Пустельга стратегия), novel by C B Leonard http://www.thekestrelstrategy.com/ Արխիվացված 2014-12-18 Wayback Machine (ISBN 978-1-291-11346-4)
  • Ա. Գորլյակ Սաթե սենյակի մոգությունը — М., 2002. — 216 с. — ISBN 5-93721-107-3.
  • Ա. Օվսյանով Սաթե սենյակ։ Գլուխգործոցի վերածնունդ— Калининград: Янтарный сказ, 2002. — ISBN 5-7406-0590-3.
  • Վ. Դմիտրիև, Վ. Երշով Սաթե սենյակի գաղտնիքը, պատմվածք — Рига, Латвийское государственное издательство, 1961. — 331 с.
  • Ա. Պրժեձոմսկի Սաթե ուրվական, վավերագրական պատմվածք — Калининград, 1997. 384 с., с илл. ISBN 5-7406-0061-8.
  • Ա. Պրժեձոմսկի Գաղտնի օբյեկտներ«W», գեղարվեստա-վավերագրական պատմվածք — Калининград, 1999. — 368 с., с илл. — ISBN 5-7406-0264-5.
  • Ա. Մոսյակին սաթե լեգենդից այն կողմ— Москва, РОССПЭН, 2008. -- 615 с., с илл. — ISBN 978-5-8243-0951-5 (о судьбе «золота Третьего рейха» и перемещенных в ходе Второй мировой войны культурных ценностях). Об этом также см.:
    • Ա. Մոսյակին Թալանված Եվրոպա — Санкт-Петербург, «Амфора», 2014. — 414 с. — ISBN 978-5-367-03200-0 (серия «Тайны истории», вып. 29).
  • Ա. Մոսյակին Սանկտ Պետերբուրգի մարգարտե զարդերը, «Паритет», 2014. — 432 с., илл. — ISBN 978-5-93437-405-2 (в книге впервые опубликованы архивные документы, раскрывающие тайну Янтарной комнаты).
  • Ա. Մոսյակին Սաթե սենյակ. թանկարժեք գլուխգործոցի ճակատագիրը Санкт-Петербург, «Амфора», 2015. — 479 с. — ISBN 978-5-367-03267-3 (серия «Тайны истории», вып. 49).

Այս գրքի հիման վրա Օստանկինո հեռուստաընկերությունը նկարահանել է ֆիլմ` «Սաթե սենյակ», որ ցուցադրվել է 2015 թվականի մայիսի 23-24-ը։

Սաթե սենյակին են նվիրված գեղարվեստական մի շարք ստեղծագործություններ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաթե սենյակ» հոդվածին։