Կոբուրգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Կոբուրգ (այլ կիրառումներ)
Քաղաք
Կոբուրգ
Coburg
Զինանշան
DEU Coburg COA.svg

Coburg-Stadthaus.jpg
Կոորդինատներ: 50°16′0″ հս․ լ. 10°58′0″ ավ. ե. / 50.26667° հս․. լ. 10.96667° ավ. ե. / 50.26667; 10.96667
Երկիր Գերմանիա Գերմանիա
Երկրամաս Բավարիա
Ներքին բաժանում Beiersdorf, Bertelsdorf, Cortendorf, Creidlitz (Coburg), Ketschendorf, Lützelbuch, Q1641954?, Neuses, Q2179397?, Scheuerfeld, Seidmannsdorf և Wüstenahorn
Օբերբուրգոմիստր Նորբերտ Քասթներ
Առաջին հիշատակում 1056
Մակերես 48,30 կմ²
ԲԾՄ 292 մ
Բնակչություն 41076 մարդ (2010)
Ժամային գոտի UTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ 09561
Փոստային ինդեքս 96450
Փոստային ինդեքսներ 96450
Ավտոմոբիլային կոդ CO
Պաշտոնական կոդ 09 4 63 000
Պաշտոնական կայք stadt.coburg.de
##Կոբուրգ (Գերմանիա)
Red pog.png
##Կոբուրգ (Բավարիա)
Red pog.png
Karte Stadtgliederung Coburg.svg

Կոբուրգ (գերմ.՝ Coburg), քաղաք Գերմանիայի կենտրոնական մասում՝ Իտց գետի ափին (Մայնի վտակ)։ Գտնվում է Վերին Ֆրանկոնիայում՝ Բավարիայի հյուսիսում։ Բնակչությունն ավելի քան 41 հազար մարդ է։ Մինչև 1918 թվականը Կոբուրգը Սաքսոն Կոբուրգ Գոթա պետության դուքսերի նստավայրն էր (այդ արքայատոհմի ներկայացուցիչները կառավարում էին Եվրոպայի մի քանի այլ պետություններ ևս)։ Կոբուրգում է գտնվում Գերմանիայի՝ մեծությամբ երկրորդ ամրոցը՝ Ֆեստեն, որը պահպանվել է մինչ օրս և հայտնի է նաև «Ֆրանկոնիայի թագ» անվամբ։ Կոբուրգում է գտնվում գերմանական խոշորագույն ապահովագրական ընկերություններից մեկը՝ HUK-Coburg–ը։ Կոբուրգի համալսարանում (Hochschule Coburg) ուսանում է ավելի քան 3500 ուսանող։

Վարչական առումով՝ Կոբուրգը չի մտնում շրջանի ենթակայության տարածքի մեջ (Kreisfreie Stadt), ինչը սովորական պիտի համարվի Գերմանիայի վարչական բաժանման պայմաններում։ Կոբուրգը (Kreisstadt) նույնանուն շրջանի (Landkreis) կենտրոնն է, որ գտնվում է Վերին Ֆրանկոնիայի շրջանում՝ Բավարիա երկրամասում։

Աշխարհագրություն և կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը տեղակայված է Թյուրինգյան անտառի և Մայն գետի հովտի հարավային հատվածում։ Կոբուրգի միջով հոսում է Իտց գետը, որ քաղաքի սահմաններում թափվում է Լութեր գետը։ Մոտակա խոշոր քաղաքներն են Էրֆուրտը (80 կմ հյուսիս), Վյուրցբուրգը (90 կմ հարավ-արևմուտք) և Նյուրնբերգը (90 կմ հարավ)։ Կոբուրգի ռատուշան գտնվում է ծովի մակերևույթից 297 մետր բարձրության վրա, իսկ Ֆեստե (Veste) ամրոցը՝ ծովի մակերևույթից 464 մետր բարձրության վրա։

Կոբուրգի կլիման որոշվում է իր տեղակայվածությամբ. հարավում Մայնի հովիտն է, իսկ հյուսիսում՝ Թյուրինգյան անտառը։ Միջին տարեկան ջերմաստիճանը մոտավորապես 8° է, հունվար ամսվա միջին ջերմաստիճանը՝ մոտավորապես -1,4° և հուլիսինը՝ գրեթե 17,2°: Տարվա ընթացքում տեղումների քանակը 747 մմ է, որոնք բաշխված են յուրաքանչյուր ամսում հավասարապես։ Վիճակագրության համաձայն՝ տարվա ընթացքում շոգ օրերի քանակը 5 է, 36 օր՝ 25° և ավելի, 28 օր՝ զրոյից ցածր ջերմաստիճան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոբուրգ քաղաքն առաջին անգամ հիշատակվում է 1056 թվականի նվիրական գրություններից մեկում, որտեղ լեհ թագուհի Ռիքսան (լեհ.՝ Rycheza Lotaryńska) Կոբուրգի շրջանի հողերը նվիրաբերում է Քյոլնի արքեպիսկոպոսին[1]: 1331 թվականին Կոբուրգը կայսր Լյուդովիկոս IV–ից քաղաքի կարգավիճակ է ստանում[2]:

Կոբուրգը 17–րդ դարում

1353 թվականին մարկկոմս Ֆրիդրիխ III ֆոն Մեյսենը (Markgraf Friedrich III von Meißen) և, համապատասխանաբար, Վետինների տունը (Wettin), որ հայտնի է 10-րդ դարից հնամյա կոմսի սերնդից, որը սկիզբ է տվել, մասնավորապես, Բրիտանիայի Վինձորների արքայատոհմին, քաղաքը ստանում է ժառանգություն։ 1430 թվականին սուրբ Մավրիկիոսի պատկերը (Heilige Mauritius) դառնում է քաղաքի զինանշանը։

1524 թվականին Կոբուրգը միացավ հեղափոխությանը և այդ օրվանից գրեթե ամբողջովին դարձավ բողոքական։ 1530 թվականին քաղաքը կառավարող Սաքսեն Կոբուրգի կոմսերին այցելության եկավ Մարտին Լյութերը, որն ապրեց Ֆեստե ամրոցում՝ դուքսերի բնակավայրերից մեկում, կես տարի։

1586 և 1633 թվականների միջև ընկած ժամանակահատվածում Կոբուրգը դարձավ դուքսերի նստավայրը և Սաքսեն Կոբուրգ անկախ դքսության գլխավոր քաղաքը։ Այդ տարիներին Կոբուրգում հայտնվեցին Վերածննդի ոճի առաջին շինությունները, որոնք մինչ օրս մեծ ներդրում ունեն քաղաքի կենտրոնի ընդհանուր տեսքում։ 1680 թվականից մինչև 1699 թվականը դուքս Ալբրեխտի ղեկավարությամբ Կոբուրգը կրկին 1735 թվականին դարձավ նստավայր, այս անգամ՝ Սաքսեն Կոբուրգ Զալֆեյդների դուքսերի (Sachsen-Coburg-Saalfeld), իսկ սկսած 1826 թվականից՝ Սաքսեն Կոբուրգ Գոթյան արքայատոհմի (Sachsen-Coburg und Gotha)։

19–րդ դարում դուքս Էռնստ I–ը (Ernst I) կրկին տեղափոխեց դուքսերի նստավայրը Էրենբուրգ (Ehrenburg) պալատ։ Պալատական հրապարակը՝ նոր թատրոնի, կամարների և այգու հետ միասին (Hofgarten) նոր տեսք ստացավ, ինչը մինչ օրս պահպանվել է։

Սաքսեն Կոբուրգ Գոթի դուքսերի զինանշանը

Քաղաքի և նրա պատմության համար կարևոր իրադարձություն դարձան 1858 թվականին միանալը այդ ժամանակվա երկաթգծային ցանցին, ինչը բերեց, մասնավորապես նրան, որ հաջորդ 60 տարում կայսրերը, թագավորները և իշխանները հնարավորություն ստացան ավելի հաճախ այցելել իրենց Կոբուրգում բնակվող հարազատներին։ Ազատական դուքս Էռնստ II–ի շնորհի Կոբուրգը 1860 թվականին դարձավ կազմակերպված գերմանական ազգային շարժման տարբեր միությունների կենտրոն։

Սաքսեն Կոբուրգ Գոթյան դուքսերը, որոնց նստավայրը մինչև 1918 թվականը Կոբուրգն էր, դինաստիական կապերով կապված էին Եվրոպայի շատ արքայատոհմերի, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, Բելգիայի, Ռուսաստանի, Պորտուգալիայի, Բուլղարիայի հետ[3]: Մեծ Բրիտանիայի թագուհի Վիկտորյան Կոբուրգի արքայադստեր դուստրն էր և ամուսնացավ Սաքսեն Կոբուրգ Գոթյան Ալբերտի՝ Սաքսեն Կոբուրգ Գոթի արքայազնի հետ։ Ֆերդինանդ I–ը 1887 թվականին դարձավ Բուլղարիայի իշխանը և հիմնեց բուլղարական արքայատոհմը, որը ղեկավարեց երկիրը 1908-1946 թվականներին։ Արքայատոհմի վերջին անդամը՝ Սիմեոն II Սաքսոբուրգոտացին 2001-2005 թվականներին Բուլղարիայի վարչապետն էր և սկսած 2005 թվականից՝ Կոբուրգի պատվավոր քաղաքացի։

1920 թվականին հանրաքվեի արդյունքում Սաքսեն Կոբուրգ Գոթական դքսության հարավային մասը՝ Կոբուրգի հետ միասին, անցավ Բավարիայի ենթակայության ներքո։ Դքսության հյուսիսային մասը՝ Գոթա քաղաքի կենտրոնի հետ միասին, մտավ Թյուրինգիայի կազմի մեջ։

Քաղաքն անցավ Երկրորդ համաշխարհային պատերազմի թոհուբոհով համեմատաբար ավելի լավ և գրեթե չավերվեց, ինչի արդյունքում, ի տարբերություն Գերմանիայի մյուս քաղաքների՝ նրան հաջողվեց պահպանել յուրօրինակ ճարտարապետությունը։ 1945 թվականի ապրիլի 11–ին այն զբաղեցվեց ԱՄՆ–ի 11-րդ տանկային դիվիզիայի կողմից։ Հետպատերազմական շրջանում Կոբուրգը մտավ ամերիկյան օկուպացիայի գոտու մեջ, իսկ հետագայում՝ ԳՖՀ–ի։

Գերմանիայի վերամիավորման հետ կապված՝ Կոբուրգի նշանակությունը ավելի ուժեղացավ։ Քաղաքը դարձել է շրջանային կենտրոն, որ ունի զարգացած արդյունաբերություն և սոցիալական նշանակալի ենթակառուցված, որ ներառում է թատրոնը, շրջակա և քաղաքային գրադարանները, խոշոր կլինիկական հիվանդանոցը և տարբեր ուղղվածություններ ունեցող դպրոցները, այդ թվում՝ չորս վարժարանները։

Կոբուրգի խորհրդանիշներ՝ զինանշան, դրոշ, հիմն[խմբագրել | խմբագրել կոդը]

1430 թվականից սկսած՝ Կոբուրգի քաղաքային զինանշանի վրա պատկերված է քաղաքի հովանավորի՝ սուրբ Մավրիկիոսի գլուխը՝ սևամորթի՝ կարմիր շուրթերով և ոսկե ականջօղով գլուխը դեղին ֆոնի վրա[4]: Առասպելի համաձայն՝ սուրբ Մավրիկիոսը քրիստոնյա էր և հռոմեական լեգեոնի հրամանատարը։ Պատերազմական գործողությունների ընթացքում 302-303 թվականներին այժմյան Ֆրանսիայի տարածքում կայսր Մաքսիմիլանի հրամանով գլխատվել էր։ Նրա հետ միասին գլխատել էին ողջ լեգեոնը։ Մավրիկիոսը քրիստոնյաների կողմից ճանաչվել էր նահատակ և 4–րդ դարում դասվել էր կաթոլիկ եկեղեցու սրբերի շարքը։

Իոզիաս ֆելդմարշալ

Քանզի Մավրիկիոսը հռոմեական Աֆրիկա պրովինցիայից էր, Գերմանիայում 13–րդ դարում ավանդույթ է դարձել նրան՝ որպես մավր պատկերել, չնայած, ամենայն հավանականությամբ, սուրբ Մավրիկիոսը նման էր ժամանակակից արաբներին (հռոմեական Աֆրիկա պրովինցիան ներառում էր այժմյան Հյուսիսային Աֆրիկայի արաբական պետությունները)։ Երրորդ ռեյխի ժամանակ զինանշանը փոխվեց՝ դառնալով թուր և սվաստիկա, բայց պատերազմի ավարտից հետո պատմական զինանշանը վերադարձվեց Կոբուրգին։

Կոբուրգի դրոշը ուղղանկյուն է՝ բաղկացած երկու հորիզոնական հավասարամեծ գծերից․ վերինը՝ սև, ստորինը՝ դեղին (ոսկեգույն)։ Դրոշի կենտրոնում Կոբուրգի զինանշանն է։

Կոբուրգի օրհներգի դերը կատարում է Կոբուրգի մարշը[5]: Վերջինս Միքայել Հայդնի՝ հանրահայտ երգահանի եղբոր ստեղծագործությունն է։ Հետաքրքրական է, որ մարշը մտել է պրուսական զինվորական մարշերի շարքը Իոզաս Կոբուրգ Մարշ անվամբ 1817 թվականին[6]: 1868 թվականին պրուս թագավոր Վիլհելմի հատուկ որոշմամբ մարշը սկսեց գործածվել որպես տոնական մարշ։ Այդ օրվանից Կոբուրգում անցկացվող տոնակատարությունների մեջ մասը ուղեկցվում են այդ երաժշտության հնչյունների ներքո (տես այստեղ

Միջազգային հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոբուրգի քույր քաղաքը Նյորն է (Ֆրանսիա)։ Քաղաքը նաև բարիդրացիական հարաբերությունների մեջ է գտնվում Ռուսաստանի, մասնավորապես՝ Վորոնեժի «Ռադուգա» դպրոցի հետ[7]:

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոբուրգի ռատուշան

Չնայած նրան, որ երկար ժամանակ քաղաքը տնտեսապես անբարենպաստ իրավիճակում էր գտնվում, ներկայումս այն հյուսիսային Բավարիայի արտադրապես առաջատար քաղաքներից մեկն է համարվում։ Կոբուրգի տնտեսությունը բավականին կայուն հանդես եկավ տնտեսական վայրիվերումների և ցնցումների ժամանակ։ Դրա պատճառն այն էր, որ, ամեն ինչից զատ, կազմակերպությունները օպտիմալ տարածում ունեին ինչպես մասնաճյուղերի, այնպես էլ չափերի առումով։ Կոբուրգը տնտեսապես զարգացած է համարվում՝ շնորհիվ քաղաքի նշանավոր կազմակերպությունների հարկային մուծումների․ HUK-Coburg ապահովագրական ընկերության, ավտոմեքենաների արդյունաբերության առատարա կազմակերպություններից մեկի՝ Brose Fahrzeugteile–ի, ինչպես նաև Եվրոպայի խոշորագույն ընկերություններից մեկի՝ Käser Kompressoren–ի։ Կոբուրգում գործազրկության մակարդակը 2010 թվականի առաջին կեսում կազմում էր 5,5% (Բավարիա՝ 4,5%, Թյուրինգիա՝ 10%, Գերմանիա՝ 7,7%)։

Տնտեսության վերաբերյալ վիճակագրական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացվում են Կոբուրգի առևտրա–արդյունաբերական պալատի 2003 թվականի տվայլների Կոբուրգ քաղաքի և նրա շրջանի վերաբերյալ․

  • 176 կազմակերպություններ ունեն 24.020 աշխատակից և դրամաշրջանառություն՝ 2.870 միլիոն եվրո։ Արտադրվող ապրանքների արտահանումը կազմում է 37%:
  • Այդ ժամանակաընթացքում բոլոր կազմակերպություններում աշխատում էր 28.023 մարդ և 2.592 մարդ գործազուրկ էր։

Աշխատակիցների մոտավորապես 46%–ը սպասարկման ոլորտից է, 35%–ը՝ արդյունաբերության և 19%–ը առևտրի և տրանսպորտի։ Գրեթե 18.000 աշխատող այլ քաղաքներից են, ինչը բացատրում է գործազրկության ավելի բարձր տոկոսը՝ համեմատած այլ բավարական քաղաքների։ Մոտավորապես 3000 մարդ աշխատում է պետական և մունիցիպալ հաստատություններում։

Կոբուրգի խոշորագույն կազմակերպությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

HUK-Coburg: Շինություններից մեկը

Կոբուրգի՝ աշխատակիցների քանակով խոշորագույն կազմակերպություններն են համարվում․

  • HUK-COBURG: Ապահովագրական ընկերություն։ Կոբուրգի ամենահայտնի կազմակերպությունը և քաղաքի ամենախոշոր գործատուն։ Ունի 4600 աշխատակից միայն Կոբուրգում։ Ընկերության աշխատակիցների ընդհանուր քանակը 8.500 մարդ է։ Տարեկան շրջանառությունը կազմում է 5 միլիարդ եվրո։
  • Brose Fahrzeugteile: Գերմանիայի խոշորագույն կազմակերպություններից մեկը, որ զբաղվում է ավտոարդյունաբերությամբ՝ նստատեղերի և դռների արտահանմամբ։ Կոբուրգում կազմակերպության աշխատակիցների թիվը անցնում է 3000–ը, իսկ ողջ աշխարհի 51 մասնաճյուղերում աշխատում են ավելի քան 15 հազար աշխատակիցներ։ Ընկերության տարեկան շրջանառությունը կազմում է 2,8 միլիարդ եվրո։
  • Kaeser Kompressoren: Եվրոպայի կոմպրեսոր արտադրող ամենախոշոր կազմակերպություններից մեկն է։ Արտադրանքի 70%–ը արտահանվում է։ Աշխատակիցների ընդհանուր թիվը մոտավորապես 4000 է, այդ թվում՝ 2000–ը Կոբուրգում։ 50 մասնաճյուղ ողջ աշխարհում։ Շրջանառությունը՝ 500 միլիոն եվրո։
  • Waldrich Coburg: Կազմակերպության հիմնական արտադրանքը մեծ պորտալի ֆրեզերային հաստոցներ են, որոնց օգնությամբ, օրինակ, պատրաստվում են ծովային դիզելային շարժիչներ կամ նավերի շարժիչներ։ Կոբուրգում աշխատողների թիվը մոտավորապես 750 մարդ է, շրջանառությունը՝ 180 միլիոն եվրո (2011)։
  • KAPP Gruppe: Արտադրանքը հարթեցման մեքենաներն են և ատամներով կապակցվող կառույցները; Կոբուրոգւմ աշխատակիցների թիվը հասնում է 600–ի։
  • Gaudlitz, Hermann Koch և Ros ընկերությունները մասնագիտանում են պլաստմասե ապրանքների արտադրության մեջ։ Այդ ընկերություներում աշխատում է ավելի քան 800 մարդ։
  • Coburger Kartonagenfabrik: Ցանկացած աստիճանի բարդության ստվարաթղթի արտադրությամբ զբաղվող ընկերություն։ 250 աշխատակից։

Կոբուրգի մունիցիպալ սեփականության մեջ, ամեն ինչից զատ, առանձնացվում է 1862 թվականին կառուցված Կոբուրգի կլինիկան՝ 522 տեղով և մոտավորապես 1000 աշխատակցով։ Կլինիկան համարվում է Վյուրցբուրգի համալսարանի ակադեմիական հիվանդանոցը։ Ինչպես նաև գործում են Կոբուրգ Լիխտենֆելս դրամարկղը՝ հիմնված 1822 թվականին, 750 աշխատակիցներով, SÜK Coburg ընկերությունը, որը սպասարկում է Կոբուրգի էներգետիկ և տրանսպորտային ցանցը՝ հիմնված 1854 թվականին, 350 աշխատակիցներով։

Տրանսպորտ և ենթակառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոբուրգ քաղաքի կայարանը

Քաղաքի հասարակական տրանսպորտը բացառապես ավտոբուսային հաղորդակցությունն է։ Քաղաքը սպասարկվում է կեսժամանոց դադարներով 41 ավտոբուսներով, ինը երթուղիներով, որոնց ընդհանուր երկարությունը մոտավորապես 100 կմ է։ Կոբուրգի մոտ գտնվող բնակավայրերը կապված են քաղաքի հետ 11 ավտոբուսային ուղիներով։

Հետպատերազմական բաժանման արդյունքում Կոբուրգը հայտնվեց ԳՖՀ–ի սահմանին։ Դրանով էր բացատրվում քաղաքի համեմատաբար թույլ զարգացած տրանսպորտային ենթակառուցվածքը Գերմանիայի վերամիավորման ժամանակ։ Շրջանի գլխավոր տրանսպորտային հանգույցը դարձավ Լիխտենֆելս քաղաքը, որ գտնվում է Կոբուրգից 20 կմ հեռավորության վրա։ Միայն Գերմանիայի վերամիավորումից հետո Կոբուրգը 2009 թվականին ստացավ միացում՝ թողարկելու А73 Նյուրնբերգ - Բամբերգ - Կոբուրգ - Էրֆուրտ երթուղին։ Հաջողությամբ է առաջ գնում նաև ICE Նյուրնբերգ-Էրֆուրտ երկաթգծի կառուցումը, որ ուղղակիորեն կապում է Կոբուրգը Մյունխենի և Բեռլինի հետ։ Երկաթգծի ամբողջական շահագործումը պլանավորված է կատարել 2017 թվականին։ Քաղաքի օդակայանը կարող է ընդունել մինչև 5,8 տոննա քաշ ունեցող ինքնաթիռներ։ Մոտակա միջազգային օդանավակայանները գտնվում են Կոբուրգից 80 կիլոմետր հեռավորության վրա՝ Նյուրնբերգում և Էրֆուրտում։

Կոբուրգի համայանապատկերը: Հնագույն աշտարակներից մեկը՝ Veste Coburg

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոբուրգի գլխավոր տեսարժան վայրը համարվում է լավ պահպանված հին հատվածը, որ ներառում է քաղաքի միջնադարյան պատի մնացորդները՝ երեք աշտարակներով և քաղաքային դարպասներով։ Քաղաքում կան բազմաթիվ նշանակալի ճարտարապետությամբ շենքեր ու շինություններ, հուշարձաններ ու պատմական կոթողներ։

Veste Coburg՝ Կոբուրգի ամրոցը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեստե ամրոցը[8] գտնվում է քաղաքից 170 մետր բարձրությամբ, Ֆեստունգսբերգ բլրի վրա, և պատկանում է Գերմանիայի ամենալավ պահպանված և ամենամեծ շինությունների շարքին։ Ամրոցն առաջին անգամ հիշատակվում է 1225 թվականին։ 17–րդ դարում այն էականորեն ամրացվել է և վերակառուցվել։ Ամրոցը երկար ժամանակ Կոբուրգի դուքսերի բնակման վայրն էր։ Այստեղ են գտնվում դուքսերի մի շարք պահպանված հավաքածուներ՝ նկարներ, զենք, ապակեպատ իրեր։ Նկարների հավաքածուի զարդը Լուկաս Կրանախ Ավագի մի քանի աշխատանքներն են։

Պալատական հրապարակը և Էրենբուրգ պալատը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեստունգսբերգ բլրի ստորոտում գտնվում է պալատական հրապարակը՝ դուքս Էռնստ Առաջինի արձանի արձանի հետ միասին կենտրոնում։ Իր այժմյան անվանումը հրապարակը ստացել է 1830 - 1837 թվականների ընթացքում։ Այն շրջապատված է մի քանի շենքերով և կառույցներով, որոնցից գլխավորը Էրենբուրգ պալատն է։ Պալատը հիմնվել է 1543 թվականին դուքս Էռնստ ֆոն Սաքսենի կողմից։ 19–րդ դարում այն իր վերջնական տեսքն է ստացել՝ անգլիական նեոգոթիկայի ոճի պատշգամբով և ճակատային հատվածով։ Պալատում տեղակայված են թանգարանը և հողային ենթակայության մեծ գրադարանը։

Ռատուշան և քաղաքային ղեկավարությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալատական հրապարակի հարևանությամբ գտնվում է Շուկայական հրապարակը, որի շուրջը գտնվում են ռատուշան և քաղաքային ղեկավարությունը։ Նրա կենտրոնում գտնվում է արքայազն Ալբերտ Սաքսեն Կոբուրգ Գոթայացու արձանը՝ Վիկտորյա թագուհու նվերը իր հանգուցյալ ամուսնու հայրենի քաղաքին իր՝ Կոբուրգ հինգերորդ այցելության առթիվ։ Ռատուշան հիմնվել է 1577 թվականին և ապա երկու անգամ վերակառուցվել։ Դիմացը գտնվող քաղաքային ղեկավարության շինությունը կառուցվել է դուքս Յոհան Կազիմիրի պատվերով 1601 թվականին: Վերածննդի ոճով կառուցված գրասենյակը զարդարված է բազում ձևավորումներով և երփներանգ գրություններով։ Հրապարակը ձևավորող ուրիշ շինությունների կողքին՝ հատկապես հետաքրքիր է 15–րդ դարում կառուցված Արքայական դեղատան շինությունը, որը համարվում է Կոբուրգի առաջին դեղատունը։

Եկեղեցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Մորիցա եկեղեցին (Մավրիկիա՝ Sankt Moriz Kirche) գտնվում է քաղաքի կենտրոնական հարվածում։ Կոբուրգի հնագույն եկեղեցին է։ Այն հիմնվել է 1320 թվականից մինչև 1586 թվականների ընթացքում և համարվում է բողոքական համայնքի գլխավոր եկեղեցին։ Եկեղեցու հնագույն մասը կառուցվել է 1330 թվականին։ 1530 թվականի Սուրբ Հարության շաբաթը քարոզում և պատարագ էր անցկացնում Մարտին Լյութերը:

Քաղաքի գլխավոր կաթոլիկ եկեղեցին Սուրբ Ավգուստինի եկեղեցին է, որ գտնվում է պալատական հրապարակից ոչ հեռու։ Այն կառուցվել է նեոգոթիկայի ոճով 1855 - 1860 թվականներին։ Եկեղեցու նկուղում տեղակայված են Կոբուրգի դուքսերի և նրանց ընտանիքի անդամների դամբարանները։

Փկչի եկեղեցին (Salvatorkirche) գտնվում է Սուրբ Մորիցա եկեղեցու մոտ և հիմնվել է որպես բողոքական համայնքի գերեզմանոց 1660 - 1662 թվականներին։

Հին քաղաքի հարավային սահմանի մոտ գտնվում է Սուրբ Նիկոլաուսի եկեղեցին, որ կառուցվել է 1442 թվականին բորոտության հիվանդների համար և գտնվում է քաղաքի սեփականության մեջ։ 1529 թվականից սկսած՝ նա բողոքական կապելա էր, իսկ 1806 թվականից սկսած՝ կաթոլիկ համայնք։ 1873 թվականից մինչև 1932 թվականը ծառայել է որպես սինագոգ։ 1962 թվականից կապելայում ծառայում է հին կաթոլիկ համայնքը։

Քաղաքի նախկին դարպասներից հյուսիս, Իտց գետի ափին գտնվում է Սուրբ Խաչ եկեղեցին (Heilig-Kreuz-Kirche)։ Այդ բողոքական եկեղեցին կառուցվել է գոթական ոճով 1401 - 1407 թվականներին։ 1735 թվականից մինչև 1739 թվականը եկեղեցին կառուցված է եղել բարոկկո ոճով (ներսի շինություններ)։

Ճարտարապետական հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազիմիրիանում վարժարան

Սուրբ Մորիցա եկեղեցու անմիջական հարևանությամբ գտնվում է Կազիմիրիանում վարժարանը, որը կառուցվել է Վերածննդի ոճով 1605 թվականին: Ցեյհաուզը Գերնգասում, որ գտնվում է Պալատական և Շուկայական հրապարակների միջև, ևս ծագում է այդ ժամանակներից․ այդ հիմնվել է 1621 թվականին։ Այսօր այդ շինությունում է տեղակայված քաղաքային գրադարանը։

Ճարտարապետական հուշարձաններ են համարվում նաև ֆահվերկ ոճի 1323 թվականին և 1288 թվականին կառուցված Hahnmühle (ալրաղաց) և Münzmeisterhaus (դրամատուն) շինությունները։

Նեոգոթիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեոգոթիկան (Neugotik) առանձնացնում է Կոբուրգի տեսքը և ճարտարապետական տարբեր լուծումների շնորհիվ ամբողջական արտահայտություն է ստացել, ինչը, հնարավոր է, ոչ մի այլ վայրում չկա։ Դրա պատճառը, ամենայն հավանականությամբ, մղումն է ներկայացնել Կոբուրգի բարեկամական կապերը Բրիտանիայի թագավորական ընտանիքի հետ, որն այդ ժամանակ դեռ կրում էր Saxe-Coburg and Gotha անունը։ Նեոգոթիկան վիկտորիանական ժամանակաշրջանում չափազանց հանրահայտ էր Անգլիայում: Էրենբուրգ պալատը ոչ երկակիորեն ներկայացնում է իր ճարտարապետական բարեկամությունը նեոգոթիկայի ճարտարապետության ստեղծագործության՝ Լոնդոնի Վեստմինստերյան պալատի հետ։ Նեոգոթիկայի միաձուլումները լիովին վերափոխում են հին քաղաքի միջնադարյան ճարտարապետությունը և նրան աննկարագրելի գեղեցիկ տեսք ու բնավորություն հաղորդում։

Մոդեռն ոճ (Jugendstil)[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոբուրգը Գերմանիայի այն քաղաքներից է, որի կառույցների մեծ մասը մոդեռն ոճի են։ Նրանց են վերաբերվում հատկապես "արևի տունը" (Sonnenhaus), որը կառուցվել է 1902 թվականին, ժողովրդական դպրոցի շինությունը (Heiligkreuz-Volksschule), նախկին հանրախանութը M. Conitzer & Söhne, ժողովրդական շոգեբաղնիքներ (Ernst-Alexandrinen-Volksbad), բանկի շենքը՝ կառուցված 1906 թվականին և այլն։

Մշակույթ և տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոբուրգում ամեն տարի հուլիսին անցկացվում է սամբայի երեքշաբաթյա փառատոն՝ ամենամեծը բրազիլականից հետո․ 2200 արտիստ և 200.000 հեռուստադիտող։

Օգոստոսին քաղաքի պալատական հրապարակում բեմ է կառուցվում, որտեղից համերգներ են ունեցել և ունենում համաշխարհային բազում աստղեր 2000–ից ավելի հանդիսատեսի համար։ Այստեղ հանդես են եկել այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ուիթնի Հյուսթոնը, Պլասիդո Դոմինգոն, Մոնսերատ Կաբալյեն, հայտնի փոփ ռոք երգչուհի Pink–ը, հիփ հոփ Seeed խումբը և այլք։

Սուրբ Մորիցա թատրոնում՝ Կոբուրգի հանձնաժողովների անցկացման սրահում, ինչպես նաև HUK-Coburg–ի դահլիճում անցկացվում են դասական և ջազ երաժշտության համերգներ։

Ամեն 2-3 տարի Կոբուրգում կազմակերպվում են Յոհան Շտրաուսի երաժշտության օրեր և Ա․ Ժիրարդիի միջազգային մրցույթներ՝ նվիրված վալսի արքայի հիշատակին, ով 1887 թվականից եղել է Կոբուրգի քաղաքացի։

Ամռանը քաղաքի հրապարակներում գրեթե ամեն շաբաթ կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, որոնց մասնակցում են հրավիրված երաժիշտներ, ինչպես նաև տեղական գարեջրագործներ։

Նմանատիպ գլխավոր միջոցառումը սուրբծննդյան շուկան է, որ անցկացվում է շուկայական հրապարակում դեկտեմբերին: Բացի այդ՝ հուլիսի վերջին Կոբուրգում տոնվում է «Պալատական հրապարակի տոնը», որն ուղեկցվում է բացօթյա բազում համերգներով և քաղաքի ռեստորանների ներկայացուցչություններով։ Տոնը հասարակության կոմղից ճանաչվել է ամենամեծ party–ն Հյուսիսային Բավարիայում։

Կոբուրգի ամրոցում (Veste Coburg) պարբերաբար անցկացվում են ասպետական մրցաշարեր։

Թատրոն և կինո

Կոբուրգի թատրոնը կառուցվել է 1840 թվականին դուքս Էռնստ II-ի կողմից և համարվում է Կոբուրգի ամենագեղեցիկ շինություններից մեկը։ Նմանատիպ թատրոն է կառուցվել Գոթում (ավերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում)։ Թատրոնի ֆինանսավորումը 40 %–ով կատարում է Բավարիա երկրամասը։ Այստեղ բեմադրվում են ինչպես օպերաներ, օպերետների և բալետ, այնպես էլ դրամատիկ ներկայացումնր։ Թատրոնում կա 550 տեղ, ներքևում՝ ևս 99:

2002 թվականին Union թատրոնի վայրում կառուցվեց Utopolis կինոթատրոնը, որը բաղկացած է ինը սրահներից։ Այս կինոթատրոնը շրջանում ամենաժամանակակից շինությունն է։

Թանգարաններ

Կալենբերգ ամրոցը
  • Veste Coburg ամրոցի արվեստի գործերի հավաքածու, Կոբուրգի ամենանշանակալի թանգարանը, որ պարունակում է Կոբուրգի դուքսերի ավելի քան ինը հարյուր տարվա հավաքածուներ։ Լուկաս Կրանախ Ավագի 26 նկարներից բաղկացած հավաքածուն ներառում է ասպետական արդուզարդը հրացանները և հազվագյուտ ապակու հավաքածուները։
  • Էրենբուրգի պալատ։ Բաց է այցելության համար։ Կահույքի, գոբելենների հավաքածու։ 17-19-րդ դարերի ներքին ճարտարապետության օրինակ։
  • Բնագիտական թանգարան։ Հիմնվել է 1844 թվականին: 4800 քառակուսի մետր մակերեսի վրա տեղակայված են միներալոգիայի, աշխարհագրության, պալեոնթոլոգիայի, հնաբանության, մարդաբանության նմուշներ։
  • Տիկնիկների թանգարան, որտեղ կան մեծ թվով տիկնիկներ, այդ թվում՝ նախկինում այդ շրջանում պատրաստվածներ։
  • Արվեստների միություն, որտեղ 1950 թվականից սկսած՝ անցկացվում են ժամանակակից արվեստների շարժական ցուցահանդեսներ։ Միությունը Գերմանիայում հնագույններից մեկն է և մեծագույնը Բավարիայում իր 1500 անդամների թվով։
  • Կալենբերգ ամրոցում (Callenberg) 1998 թվականից սկսած՝ ցուցադրվում են հավաքածուներ, որոնք դուքսերի սեփականությունն են։ Ցուցադրվում է կահույք, նկարներ, հախճապակի, հազվագյուտ ժամեր, երջին չորք հարյուրամյակների արվեստի ստեղծագործություններ։ 2004 թվականից սկսած՝ ամրոցում գտնվում է հրացանների թանգարան։

Այգիներ

Պալատական այգին (Hofgarten), որ գտնվում է պալատական հրապարակի և Կոբուրգի ամրոցի միջև, հիմնվել է դուքս Ալբրեխտի կողմից 1680 թվականին: Կառուցված է հոլանդական ոչով։ Իր այսօրվա տեսքը անգլիական ոճում, ինչպես տեղական, այնպես էլ ծառերի հազվագյուտ տեսակներով, ստացել է 1857 թվականին Էռնստ Երկրորդի որոշմամբ։ Այգին գտնվում է գրեթե քաղաքի կենտրոնում և Կոբուրգի բնակիչների ամենասիրելի վայրերից մեկն է։

1929 թվականին մարգագետնում, որ այդ ժամանակ գտնվում էր քաղաքի սահմաններից դուրս, կազմակերպվել էր վարդերի ցուցադրություն, որի այցելուների թիվը գերազանցել էր 200 000–ը։ 80-ական թվականների վերջում այդ վայրում, որ այժմ գտնվում էր քաղաքի կենտրոնում, բացվեց Բուսաբանական այգի (Rosengarten), որտեղ աճեցվում էին մոտավորապես 70 տեսակ վարդեր և պահվում էին հազվագյուտ էկզոտիկ թռչուններ։

Կոբուրգի խոհանոցը

  • Կոբուրգ քաղաքի հանրահայտ ուտեստը՝ Կոբուրգի տապակած երշիկներ (Coburger Bratwurst)։ Երշիկները պատարստվում են հատուկ ֆարշից, որը անպայման պետք է պարունակի 25 տոկոս տավարի միս և տապակվի սոճու կոներից պատրաստված կրակի վրա։ Երշիկի երկարությունը պետք է համապատասխանի այն ձողին, որ իր ձեռքում է պահում Սուրբ Մավրիկիոսը՝ ռատուշայի մոտ կանգնած։
  • Կոբուրգի մեղրաբլիթներ (Coburger Schmätzchen), որոնք թխում են մեղրե խմորից ընկույզի, նուշի, նարնջի և կիտրոնի մանրացրած կեղևի, ինչպես նաև համեմունքների ավելացմամբ։ Թխելուց և շոկոլադապատելուց հետո յուրաքանչյուր մեղրաբլիթ վերին մասում ոսկեզօծվում է։
  • Կոբուրգի պելմենիներ (Coburger Klöße)։ Կարտոֆիլի ալյուրից պատրաստվող գնդիկներ, որոնք Թյուրինգիայում անեփ կարտոֆիլից են, իսկ, օրինակ, Ֆրանկոնիայում՝ եփած կարտոֆիլից։
  • Արքայական լիկյոր (Hof-Likör)․ պատարստվում է Շուկայական հրապարակում գտնվող արքայական դեղատանը (Hofapotheke) արդեն հարյուրավոր տարիներ։ Պատրաստման եղանակը մինչ օրս գաղտնի է։

Զանգվածային լրատվական միջոցներ

  • Coburger Tageblatt՝ թերթ, որը սկսել է տպագրվել 1886 թվականից:
  • Neue Presse՝ հիմնվել է 1946 թվականին:
  • Radio 1
  • Radio Galaxy Coburg
  • TV Oberfranken՝ Հոֆ քաղաքում տեղադրված հաղորդիչով։

Հայտնի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անտոն Շվեյցեր (1735-1787)՝ գերմանացի դիրիժոր և երգահան։
  • Աննա Ֆյոդորովնա (1781-1860)՝ Ռուսական կայսրության մեծագույն իշխանուհի, մեծն իշխան Կոնստանտին Պավլովիչի կինը։
  • Գուստավ Քյոնիգ (1808-1869)՝ գեղանկարիչ

Մեջբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալատական այգին երեկոյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Von Trufalistat zu Coburg
  2. Heinrich Gottfried Gengler: Regesten und Urkunden zur Verfassungs- und Rechtsgeschichte der deutschen Städte im Mittelalter, Erlangen 1863, S. 506–514; siehe auch S. 983.
  3. Das Herzogliche Haus Sachsen-Coburg und Gotha
  4. Կոբուրգի զինանշաններ:
  5. Coburger Marsch
  6. 18–րդ դարի երկրորդ կեսի զինվորական պատմություն. Ֆրիդրիխ ֆոն Սաքսեն Կոբուրգ Զաֆելդ (1737 - 1815)[1]
  7. «Վորոնեժում կանցկացվի փառատոն՝ ի նշան Վալդորֆի դպրոցի հետ համագործակցության տասնամյակի»։ 2011-4-19։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-6-6-ին։ Վերցված է 2013-6-6 
  8. Աշխարհի ամրոցներ: Պատմություն, ճարտարապետություն, լուսանկարներ
  9. Johann Strauß - еin großer Wiener und ein großer Coburger

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]