Անաստասիա Կրասովսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անաստասիա Կրասովսկայա
Ծննդյան թիվ՝հունվարի 2, 1999(1999-01-02) (25 տարեկան)
Ծննդավայր՝Մինսկ, Բելառուս
Քաղաքացիություն՝ Բելառուս
Մասնագիտություն՝մոդել, դերասանուհի և կինոդերասանուհի
Պարգևներ՝
IMDb։ID 11460366

Անաստասիա Օլեգի Կրասովսկայա (բելառուս․՝ Анастасія Алегаўна Красоўская, հունվարի 2, 1999(1999-01-02), Մինսկ, Բելառուս), բելառուս դերասանուհի, առավել հայտնի է «Տղայի խոսքը։ Արյուն ասֆալտի վրա» սերիալում Իրինայի դերը մարմնավորելու համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1999 թվականի հունվարի 2-ին Մինսկում, այնտեղ են անցել նրա մանկությունն ու պատանեկությունը։ Սովորել է որպես իրավաբան-միջազգայնագետ։ 2017 թվականից աշխատել է մոդելային բիզնեսում։ Ապրել է Չինաստանում։ Դերասանական մասնագիտական կրթություն չունի[1]։

2019 թվականին Կրասովսկայան նկարահանվել է Տիմա Բելոռուսսկու «Վիտամինկա» տեսահոլովակում։ Նրա դերասանական կինոդեբյուտը համարվում է «Գերդա» ֆիլմում գլխավոր դերը, որը դրական արձագանքներ է ստացել մամուլում և մրցանակ է ստացել Լոկառնոյի կինոփառատոնում[2]։ 2022 թվականին Կրասովսկայան խաղացել է կանացի գլխավոր դերը «Բուլտերիեր» սպորտային դրամայում[3]։ 2023 թվականին նա խաղացել է առաջին պլանի դերերից մեկը «Տղայի խոսքը։ Արյուն ասֆալտի վրա» սերիալում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Актриса Анастасия Красовская о съемках в «Герде», танцах на пилоне и комплиментах Гаспара Ноэ». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 15-ին.
  2. «Фильм «Герда» Натальи Кудряшовой — впечатление критика». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 15-ին.
  3. «Дата выхода фильма». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 20-ին.