Վիկտոր Ցոյ
| Վիկտոր Ցոյ | |
|---|---|
| Բնօրինակ անուն | ռուս.՝ Виктор Робертович Цой |
| Ծնվել է | հունիսի 21, 1962[1][2] Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3][4][5] |
| Երկիր | |
| Մահացել է | օգոստոսի 15, 1990[1][2] (28 տարեկան) Տուկումսի շրջան, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[4][5] |
| Գերեզման | Բոգոսլովսկոե գերեզմանատուն[2] |
| Ժանրեր | ռոք, նոր ալիք, Պոստ փանկ, փանկ-ռոք[6][7][8][…] և ինդի ռոք[6][7][8][…] |
| Մասնագիտություն | բանաստեղծ, դերասան, երգիչ, կիթառահար, կոմպոզիտոր, երգերի հեղինակ, կինոդերասան, նկարիչ, հեղինակ-կատարող, երգերի հեղինակ, fireman, ռոք երաժիշտ և երաժիշտ |
| Երգչաձայն | բարիտոն |
| Գործիքներ | կիթառ, վոկալ և բաս կիթառ |
| Լեյբլ | AnTrop? և Մելոդիա |
| Կրթություն | Սանկտ Պետերբուրգի Սերովի անվան գեղարվեստի ուսումնարան |
| Անդամակցություն | Կինո[9] |
| Ամուսին | Մարիաննա Ցոյ |
| Ստորագրություն | |
Վիկտոր Ռոբերտովիչ Ցոյ (ռուս.՝ Виктор Робертович Цой, հունիսի 21, 1962[1][2], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3][4][5] - օգոստոսի 15, 1990[1][2], Տուկումսի շրջան, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[4][5]), խորհրդային ռոք-երաժիշտ, երգերի հեղինակ, դերասան և նկարիչ։ «Կինո» հռչակավոր ռոք-խմբի հիմնադիր։ Բազմաթիվ համերգներ է տվել արտասահմանում՝ այդ թվում Սպիտակի երկրաշարժի տուժածների օգտին։ Նկարվել է «ԱՍՍԱ», «Ասեղ» ֆիլմերում։ Զոհվել է 28 տարեկան հասակում ավտովթարից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիկտոր Ցոյը ծնվել է Լենինգրադի Մոսկովյան թաղամասի ծննդատանը, Ֆիզկուլտուրայի ուսուցչուհու՝ Վալենտինա Վասիլևնա Գուսեևնայի և կորեական ծագում ունեցող ինժեներ՝ Ռոբերտ Մաքսիմովիչ Ցոյի ընտանիքում։ Նա ընտանիքի միակ զավակն էր։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1981 թվականի ամռանը ընկերների՝ Ալեքսեյ Ռիբինի և Օլեգ Վալինսկու հետ հիմնում է «Гарин и гиперболоиды» խումբը, որն արդեն աշնանը դառնում է Լենինգրադյան ռոք ակումբի անդամ։ Վալինսկին շուտով բանակ է զորակոչվում, իսկ խումբն էլ, որի անվանումը արդեն «Кино» էր, սկսում է առաջին ալբոմի ձայնագրությունները։ 1982 թվականին ավարտվում են խմբի առաջին ալբոմի ձայնագրությունները, որի անվանումն էր պարզապես «45»: Ալբոմը տարածվում է երկրով մեկ, սկսվում են համերգային շրջագայությունները։
«Կինո» խումբը Ցոյի գլխավորությամբ բազմաթիվ հաջողակ ալբոմներ է ձայնագրել՝ «45», «46», «Это не любовь», «Последний герой», «Группа крови», «Звезда по имени Солнце»: 1990 թվականի օգոստոսի 15-ին Վիկտոր Ցոյը դառնում է ավտովթարի զոհ. նրա վարած մոսկվիչ մակնիշի մեքենան բախվում է ավտոբուսին, ինչի հետևանքով նա մահանում է։ Ինչն է պատճառ հանդիսացել մեքենայի հանդիպակաց գոտի դուրս գալուն հայտնի չէ։
«Կինո» խմբի վերջին ալբոմը վերջնական տեսքի է բերվել և հնչունավորվել Յուրի Կասպարյանի կողմից։
Ցոյը համարվում է ռուսական ռոքի մեծագույն լեգենդներից մեկը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Deutsche Nationalbibliothek Record #119297396 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- 1 2 3 4 5 Find A Grave — 1996.
- 1 2 Discogs(անգլերեն) — 2000.
- 1 2 3 4 Internet Movie Database — 1990.
- 1 2 3 4 MusicBrainz — MetaBrainz Foundation, 2000.
- 1 2 https://web.archive.org/web/20210624182614/https://www.soyuz.ru/articles/1172
- 1 2 https://web.archive.org/web/20220806021951/https://solncesvet.ru/opublikovannyie-materialyi/zvezda-po-imeni-viktor-coy.6604295372/
- 1 2 https://web.archive.org/web/20210517151051/https://soulsound.ru/articles/novaya-volna-russkogo-roka-istoriya-v-litsakh.html
- ↑ Калгин В. Н. Վիկտոր Ցոյ (գիրք) (ռուս.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիկտոր Ցոյ․ երաժշտական լեգենդ
- Վիկտոր Ցոյ. «Շնորհակալություն, որ եկաք ու օգնեցիք Հայաստանին», Աշոտ Գրիգորյան, Art-Collage, 18/08/20
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վիկտոր Ցոյ կատեգորիայում։ |
- Հունիսի 21 ծնունդներ
- 1962 ծնունդներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 15 մահեր
- 1990 մահեր
- Բոգոսլովսկոե գերեզմանատանը թաղվածներ
- Բարիտոններ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- ԽՍՀՄ երաժիշտներ
- 20-րդ դարի դերասաններ
- Ավտոճանապարհային վթարներից զոհվածներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Խորհրդային բանաստեղծներ
- Խորհրդային դերասաններ
- Խորհրդային կիթառահարներ
- Խորհրդային կոմպոզիտորներ
- Խորհրդային երաժիշտներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով