Յուրի Կասպարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրի Կասպարյան
Ծնվել էհունիսի 24, 1963(1963-06-24) (60 տարեկան)
Սիմֆերոպոլ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Ռուսաստան և  ԽՍՀՄ
Ժանրերպրոգրեսիվ ռոք և Պոստ փանկ
Մասնագիտությունկիթառահար
Գործիքներկիթառ և թավջութակ
ԱշխատավայրԿինո, Յու-Պիտեր և Պոպ-մեխանիկա
ԱնդամակցությունԿինո, Յու-Պիտեր և Պոպ-մեխանիկա
ԿապվածԿինո, Պոպ-Մեխանիկա, Յու-Պիտեր, Վյաչեսլավ Բուտուսով, Սերգեյ դե Ռոկամբոլ
ԱմուսինJoanna Stingray?[1]
 Yuri Kasparyan Վիքիպահեստում

Յուրի Կասպարյան (հունիսի 24, 1963(1963-06-24), Սիմֆերոպոլ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայազգի երաժիշտ է, առավել հայտնի է որպես ռուսական լեգենդար «Կինո» ռոք խմբի կիթառահար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրի Կասպարյանը ծնվել է 1963 թվականի հունիսի 24-ին Սիմֆերոպոլում, սակայն մեծացել և ապրել է Լենինգրադում։ Կիթառ սկսել է նվագել դպրոցական տարիքից։ Նվագել է ռոքնռոլ և քանտրի դպրոցական խմբերում։ 1983 թվականին իր խմբի բաս կիթառահար Մաքսիմ Կոլոսովի հետ միանում է ռուսական Կինո ռոք խմբին։ Նույն տարվա մարտին համերգ տալուց հետո տարաձայնություններ ծագեցին խմբի ստեղծողներ Վիկտոր Ցոյի և Ալեքսեյ Ռիբինի միջև։ Արդյունքում Կինո խումբը ցրվեց։ Նույն տարվա ամռանը, երբ Կինո խումբը համալրվել էր նոր երաժիշտներով, Վիկտոր Ցոյը հրավիրում է Յուրի Կասպարյանին դառնալու խմբի լիակատար անդամ։

Մինչև 1990 թվականը եղել է խմբի անփոխարինելի անդամ, որի հետ ձայնագրել է 8 ալբոմ։ Զուգահեռ նվագում էր Պոպ-Մեխանիկա խմբում։ Բազում համերգներ է տվել ԽՍՀՄ-ի տարածքում, ինչպես նաև Իտալիայում, Դանիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում։

1987 թվականին ամուսնանում է ամերիկացի երգչուհի Ջոանա Ստինգրեյի հետ։

1990 թվականին Կինո խմբի մեներգիչ Վիկտոր Ցոյը ավտովթարի արդյունքում մահանում է, իսկ Կինո խումբը դադարում է իր գոյությունը։

1990 թվականից համագործակցում է «Атриум драконовы ключи» արտ-խմբի հետ։

1996 թվականին ձայնագրում է ինստրումենտալ « Драконовы ключи » ալբոմը։ Այնուհետև սկսում է համագործակցել ռուսական Նաուտիլուս Պոմպիլիուս խմբի նախկին մեներգիչ Վյաչեսլավ Բուտուսովի հետ։

1997 թվականին Կասպարյանը, Բուտուսովը և Սերգեյ դե Ռոկամբոլը միասին ձայնագրում են ալբոմ՝ «НезаконНоРожденный АльХимик Доктор Фауст - Пернатый Змей» անվանմամբ։

1998 թվականի ամռանը Յուրի Կասպարյանը և Կինո խմբի ստեղծողներից մեկը ՝ Ալեքսեյ Ռիբինը, փորձում են վերականգնել լեգենդար Կինո խումբը։ Նրանք համերգներ են տալիս Ռուսաստանում և հասնում են անսպասելի հաջողությունների, ինչի շնորհիվ երաժիշտները նպատակ են դնում լիարժեքորեն վերականգնել լեգենդար խումբը, սակայն տարբեր պատճառներով նպատակը չի իրականանում։

1999-2001 թվականներին Յուրի Կասպարյանը աշխատում է իր երկրորդ սոլո ալբոմի վրա։

2001 թվականին Յուրի Կասպարյանը Վյաչեսլավ Բուտուսովի հետ ստեղծում է Յու-Պիտեր խումբը, որի հետ ձայնագրել է 3 ալբոմ։

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոլո։

  • НезаконНоРожденный АльХимик Доктор Фауст - Пернатый Змей

Կինո խմբի հետ։

  • 46
  • Ночь
  • Начальник Камчатки
  • Это не любовь
  • Группа крови
  • Звезда по имени Солнце
  • Французский альбом
  • Черный альбом

Յու-Պիտեր խմբի հետ։

  • Имя рек
  • Биографика
  • Цветы и тернии

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Stingray J., Stingray M. Red wave: an American in the Soviet music underground — 2020.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Կասպարյան» հոդվածին։