Звезда по имени Солнце
«Звезда по имени Солнце» | ||||
---|---|---|---|---|
Կինո խմբի երգը «Звезда по имени Солнце» ալբոմից | ||||
Թողարկված | 1989 թվական | |||
Ձայնագրված | 1989 թվական | |||
Ժանր | գոթիկ ռոք, նոր ալիք և Պոստ փանկ | |||
Լեզու | ռուսերեն | |||
Տևողություն | 3:46 | |||
Հեղինակ | Վիկտոր Ցոյ | |||
Կոմպոզիտոր | Վիկտոր Ցոյ | |||
Звезда по имени Солнце ալբոմի երգացանկ | ||||
|
«Звезда по имени Солнце» (թարգմանաբար՝ «Արև անունով աստղը»), ռուսական «Կինո» խմբի երգը նրա համանուն ալբոմից, որ թողարկվել է 1989 թվականին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Звезда по имени Солнце» երգը հնչում է ռեժիսոր Ռաշիդ Նուգմանովի «Ասեղ» ֆիլմում (1988)։ Այն գրվել է Վիկտոր Ցոյի կողմից Ղազախստանում ֆիլմի նկարահանման ժամանակ. Ռաշիդ Նուգմանովն ասել է, որ երգը գրվել է իր կիթառով Ալմա Աթայում գտնվող իր տանը[1]։
Երգի տեքստի ու երաժշտության հեղինակը Վիկտոր Ցոյն է, ով էլ կատարում է այն ալբոմում։
«Звезда по имени Солнце» երգը «Կինո» խմբի՝ ամենամեծ ժողովրդականություն վայելող երգերից է, որ ներկայում էլ կատարվում է տարբեր երգիչների կողմից, շարունակում է հնչել ռադիոյում[2]։
Աբոմի համար երգի ձայնագրմանը մասնակցել են՝
- Վիկտոր Ցոյ – վոկալ, կիթառ,
- Յուրի Կասպարյան – կիթառ
- Իգոր Տիխոմիրով – բաս կիթառ
- Գեորգի Գուրյանով – «Yamaha RX-5» դրամ-մեքենայի ծրագրավորում։
Երգն զբաղեցրել է քսաներորդ տեղը 20-րդ դարի հարյուր լավագույն երգերի հիթ-շքերթում, որ կազմել է «Наше радио»-ն։
Քավեր տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վյաչեսլավ Բուտուսովը ձայնագրել է երգը «Կինո» խմբի «КИНОпробы» տրիբյուտ-ալբոմի համար, որ թողարկվել է 2000 թվականին։ Քավեր տարբերակը ներառված է ալբոմի երկրորդ մասում։ Դրանից հետո Վիկտոր Բուտուսովը «Ю-Питер» խմբի հետ կատարել է երգը համերգների ընթացքում[3]։ Այն ներառվել է խմբի «Имя звезд» համերգային ծրագրում[4]։
«Brazzaville» խումբը ձայնագրել է «Звезда по имени Солнце» երգի անգլիալեզու քավեր տարբերակը՝ «Star Called Sun» վերնագրով, իր «East L.A. Breeze» ալբոմի համար (2006)[5]: Անգլիալեզու տարբերակի տեքստում խոսվում է խմբի մենակատար Դևիդ Բրաունի մոր մահվան մասին. Վիկտոր Ցոյի գրած երգից վերցված է միայն վերնագիրը
Near a star, called sun,
It was there that my mom came undone
Sounds of a summer parade
90.5 in the shade
— «Star Called Sun», Brazzaville
Երգի ուդմուրտերեն տարբերակը կատարվում է «Бурановские бабушки» խմբի կողմից[6]. երգն ուդմուրտերեն թարգմանել է Պրասկովյա Ֆեոդորովան[7]։
«Звезду по имени Солнце» երգի քավեր տարբերակները կատարել են նաև «Инспектор» խումբը, Գուդրիդ Հանսդոտիրը[8], Մառան, Նատալին, «Рыбин-band», «St1m» և Տուրեցկու երգչախումբը։
Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Երգը հնչում է հետևյալ ֆիլմերում՝
- «Ասեղ» (1988)
- «Марш-бросок» (2003)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Lenta.Ru: Пресс-конференции: Рашид Нугманов, режиссёр фильма "Игла Ремикс", и Игорь Вдовин, музыкальный продюсер проекта»։ Արխիվացված օրիգինալից 2012-12-02-ին։ Վերցված է 2017-05-29
- ↑ moskva.fm — ротации песни «Звезда по имени Солнце»: «группа «Кино»»։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-02-ին։ Վերցված է 2020-09-20, «В. Бутусов»։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-02-ին։ Վերցված է 2020-09-20
- ↑ См. «запись с фестиваля «Нашествие» 2004»
- ↑ Источники: «Бутусов и «Ю-Питер» исполнят песни «Кино» и «Наутилуса»»։ Արխիվացված օրիգինալից 2012-12-02-ին։ Վերցված է 2017-05-29, «Вячеслав Бутусов и группа Ю-Питер «Имя звезд»»։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-02-ին։ Վերցված է 2017-05-29
- ↑ «Видеоклип на песню»
- ↑ «Видео»
- ↑ Источники: «Удмуртская народная песня «Звезда по имени Солнце»!!!»։ Արխիվացված օրիգինալից 2012-12-02-ին։ Վերցված է 2017-05-29, «Хор пожилых женщин исполняет песню Цоя «Звезда по имени Солнце» на удмуртском»։ Արխիվացված օրիգինալից 2012-12-02-ին։ Վերցված է 2017-05-29, ««Бурановские бабушки» поют песню Цоя «Звезда по имени Солнце»»։ Արխիվացված է օրիգինալից 2008-04-13-ին։ Վերցված է 2017-05-29
- ↑ Гудрид Хансдоуттир на концерте в Сургуте
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Статья о песне «Звезда по имени Солнце»»։ Արխիվացված օրիգինալից 2012-12-02-ին։ Վերցված է 2017-05-29
|