Ռուզիլ Մինեկաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուզիլ Մինեկաև
Ծնվել էմայիսի 20, 1999(1999-05-20) (24 տարեկան)
ԾննդավայրՆորատ, Թաթարստան, Ռուսաստան
ԿրթությունԿազանի թատերական ուսումնարան (2019) և Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունդերասան

Ռուզիլ Ռամիլևիչ Մինեկաև (ռուս.՝ Рузиль Рамилевич Минекаев, մայիսի 20, 1999(1999-05-20), Նորատ, Թաթարստան, Ռուսաստան), թատրոնի և կինոյի ռուս դերասան[1]։ 2019 թվականին ավարտել է Կազանի թատերական ուսումնարանը։ Հետագայում ընդունվել է ԳԻՏԻՍ, որտեղ սովորել է ռեժիսորական ֆակուլտետի դերասանական խմբում։

2020 թվականից նկարահանվել է կինոյում և հեռուստատեսությունում («Փողոցային արդարադատություն», «Գաղտնալսել են Ռիբինսկում», «Գործընկերներ», «Շնակապ» հեռուստասերիալներ)։ 2021 թվականից աշխատում է Ժամանակակից պիեսի դպրոց թատրոնում։

2023 թվականին խաղացել է ռեժիսոր Ժորա Կրիժովնիկովի «Տղայի խոսքը։ Արյուն ասֆալտի վրա» հեռուստասերիալի գլխավոր դերերից մեկը[2], որում նրա դերասանական աշխատանքը բարձր են գնահատել գրախոսները[3][4]։ «ԿինոՊոիսկ»-ի տեսաբան Վասիլի Կորեցկին Մինեկաևին, Լեոն Կեմստաչի հետ միասին, անվանել է սերիալի երկու գլխավոր հայտնագործություններից մեկը[5]։

Մինեկաևը ամուսնացած է դերասանուհի Ազիզ Բեկմանովայի հետ։ Ամուսնական զույգը մեկ որդի ունի[6]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր


2020-2021 ս Փողոցային արդարադատություն Թզուկ
2022-2022 ս Շնակապ Մաքս
2022-ներկա ս Գործընկերներ Կոստյա
2023-2023 ս Տղայի խոսքը։ Արյուն ասֆալտի վրա Մարատ «Կրտսեր Ադիդաս»
2024 ս Գաղտնալսել են Ռիբինսկում Շիրմիկ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]