Ալիսա (խումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալիսա (այլ կիրառումներ)

«Ալիսա» (ռուս.՝ Алиса), 1983 թվականին Լենինգրադում բասիստ Սվյատոսլավ Զադերիի կողմից կազմավորված խորհրդային և ռուսաստանյան ռոք խումբ։ Խմբի առաջնորդն ու երգերի մեծամասնության հեղինակն է վոկալիստ Կոնստանտին Կինչևը։

Այժմ «Ալիսան» ակտիվ զբաղվում է նոր երգերի ձայնագրմամբ և համարվում է Ռուսաստանի լավագույն երաժշտական խմբերից, լինելով տարբեր փառատոնների և համերգների ամենասպասելի համույթներից մեկը։ «Կոմսոմոլսկայա պրավդայի» ընթերցողները «Ալիսային» ռուսական ռոքի ամենաազդեցիկ խումբն են անվանել[1]։ «Ռոմիր»-ի հարցումների համաձայն, «Ալիսան» Ռուսաստանի ամենահանրաճանաչ խմբերի տասնյակի մեջ է[2]։


Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի ստեղծումը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ալիսա» ռոք խումբը ստեղծվել է 1983 թվականի ապրիլին Լենինգրադում, երբ փլուզվեց «Խրուստալնիյ շառ» խումբը, որի առաջնորդը Սվյատոսլավ Զադերին էր: Ստեղնաշարահար Պավել Կոնդրատենկոն խորհուրդ տվեց, որ նրանք իրենց ուժերը միացնեն «Դեմոկրիտով կալոդեց» խմբի կիթառահար Անդրեյ Շատալինի հետ:

 Շատալինն այսպիսինն էր` «Երկաթե փայտահատ», բոլորովին հանգիստ, հմայիչ մարդ էր: Նա ինձ ամենաշատը տպավորեց այս խմբում. և նրանք խաղացին Բոստոնի ոճով, բավականին կոշտ (ծանր կամ դաժան) երաժշտություն: Եվ ակնհայտ էր, որ Շաթալինից էր այստեղ գալիս հիմնական էներգիան: Չնայած այն հանգամանքին, որ ինքն ինքնին համեստ է ու հանգիստ ...

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]