Ելենա Դրոբիշևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ելենա Դրոբիշևա
Ծնվել էդեկտեմբերի 3, 1964(1964-12-03)[1] (54 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունԲորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի

Ելենա Վիտալևնա Դրոբիշևա (ռուս.՝ Еле́на Вита́льевна Дро́бышева, դեկտեմբերի 3, 1964(1964-12-03)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսական կինոյի և թատրոնի դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելենա Կոնյաևան (տանվեց տարեկանում ընտրել է մոր ազգանունը՝ Դրոբիշևա[2][3]) ծնվել է 1964 թվականի դեկտեմբերի 3-ին Մոսկվայում, դերասանական ընտանիքում։

Հայրը՝ Վիտալի Անատոլևիչ Կոնյաևը (ծնվել է 1937 թվականի մայիսի 11-ին), ստացել է Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստի կոչում, մայրը՝ Նինա Դրոբիշևան (ծնվել է 1939 թվականի հուլիսի 21-ին)՝ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստի։

1990 թվականին Ելենա Դրոբիշևան ավարտել է Բորիս Շչուկինի անվան թատերական բարձրագույն ուսումնարանը (Եվգենի Սիմոնովի կուրս)։

Աշխատել է Մոսկվայի Ռուբեն Սիմոնովի անվան դրամատիկական թատրոնում, Մոսսովետի անվան թատրոնում, Ալեքսեյ Կազանցևի և Միխայիլ Ռոշչինի ղեկավարած Դրամատուրգիայի և ռեժիսուրայի կետրոնում։

1996-2005 թվականներին աշխատել է Մոսկվայի պետական «Լուսնի թատրոնում» (ղեկավար՝ Սերգեյ Պրոխանով)։

2005 թվականին վարել է «Խոսիր նրա հետ» (ռուս.՝ «Поговори с ней») թոք-շոուն ռուսական «Домашний» հեռուստաալիքով։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին ամուսին՝ Դմիտրի Լիպսկերով (ծնվել է 1964 թվականի փետրվարի 19-ին), ռուս գրող, դրամատուրգ։ Ծանոթացել են 1985 թվականին Բորիս Շչուկինի անվան թատերական բարձրագույն ուսումնարանում, կարճ ժամանակ անց ամուսնացել են։ Երեխաներ չեն ունեցել[4],
  • Երկրորդ ամուսին՝ Ալեքսանդր Կոզնով (28 հունիսի, 1963 – 20 դեկտեմբերի, 2009), խորհրդային և ռուսական կինոյի և թատրոնի դերասան։ Ամուսնությունը եղել է կարճատև, որդուն Ելենա Դրոբիշևան դաստիարակել է միայնակ[5][6],
    • Որդի՝ Ֆիլիպ Ալեքսանդրովիչ Դրոբիշև (ծնվել է 1990 թվականին), ապրում և աշխատում է Ֆրանսիայում, տիրապետում է մի քանի օտար լեզուների, այդ թվում նաև ճապոներենի[5][6]։

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերեր թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայի պետական «Լուսնի թատրոն»[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Գիշերն անուշ է», Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ – Վայոլետ Մակկիսկո
  • «Ճայը», Անտոն Չեխով – Նինա Զարեչնայա
  • «Ինքնասպան», Ն. Էրդման – Սերաֆիմա
  • «Վազք», Մ. Բուլգակով – Սերաֆիմա Կորզուխինա
  • «Мещерские», Իվան Բունին – Սոնյա

Մոսսովետի անվան թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մահացու սեր» (ռուս.՝ «Убийственная любовь») (ռեժիսոր՝ Ս․ Վինոգրադով)

Դրամատուրգիայի և ռեժիսուրայի կետրոն Ալեքսեյ Կազանցևի և Միխայիլ Ռոշչինի ղեկավարությամբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Трансфер», Մ. Կուրոչկին (ռեժիսոր՝ Մ․ Ուգարով) – Ցուրիկովի կինը

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1984 ֆ Հնարավորի սահմանը Предел возможного Լենա
1985 ֆ Հանդիպում բաժանումից առաջ Встреча перед разлукой Ժենյա
1985 ֆ Իմ ընկերուհի Подружка моя նորեկ
1985 ֆ Ուղևորություն հին ավտոմեքենայով Поездки на старом автомобиле ուսանողուհի
1986 ֆ Մենք ուրախ ենք, երջանիկ, տաղանդավոր Мы веселы, счастливы, талантливы! Մարինա, Լյալյա Սուրիկովայի դուստրը
1987 ֆ Կատենկա Катенька Դաշա
1988 ֆ Զբոսնող մարդիկ Гулящие люди Ուլկա
1988 ֆ Утомлённое солнце Մարիա Ցուկանովա
1989 ֆ Следствие ведут ЗнаТоКи. Дело № 22 «Мафия» Վերոնիկա
1991 ֆ Տասնյոթ ձախ երկարաճիտ կոշիկներ Семнадцать левых сапог Գուլյա, Պավելի կինը
1991 ֆ Յոթ օր ռուս գեղեցկուհու հետ Семь дней с русской красавицей հարս
1991 ֆ Արմավիր Армавир «Կատալայի» ընկերուհին
1991 ֆ Կաշի Шкура կենդանաբանական այգու տնօրենի քարտուղարուհի
1993 ֆ Եթե իմանանք... Если бы знать... Մարիա Սերգեևնա, Ֆեոդորի կինը
1994 ֆ Սեր ֆրանսիական և ռուսական Любовь французская и русская Տատյանա (գլխավոր դեր)
1994 ֆ Ոչ ոք չէր ուզում գնալ Никто не хотел уезжать
1995 ֆ Մեշչերսկիները Мещерские Սոֆյա Մեշչերսկայա
1998 ֆ Ով, եթե ոչ մենք Кто, если не мы
2000 ս Սև սենյակ Чёрная комната
2001 ֆ Տասներկուերորդ աշուն (Աքիլլեսյան գարշապար) Двенадцатая осень
(Ахиллесова пята)
Լիզա, լրագրող
2003 ս Ուրիշ կյանք Другая жизнь Ալյոնա (Ելենա Վիկտորովնա)
2003 ս Огнеборцы Զոսյա Կուզնեցովա (գլխավոր դեր)
2003 ս Օպերատիվ կեղծանուն Оперативный псевдоним Նատալյա
2003 ս Փրկել և կենդանի մնալ Спасти и выжить Նինա Ժուրավինա
2003 ֆ Шик
2004 ֆ Весьегонская волчица Մարիա, Եգորի կինը
2005 ս Казус Кукоцкого Ելենա Ֆլոտովա, Կուկոցկու կինը
2005 ս Ես չեմ վերադառնա Я не вернусь Նատալյա Անդրեևնա, Կատյայի մայրը
2006 ս Կոչ Вызов էպիզոդ
2006 ս Առևանգում Угон էպիզոդներ
2007 ֆ Глянец էպիզոդ
2007 ֆ Եթե դուք մորաքույր չունեք... Если у вас нету тёти… Ելենա, Օլգայի քույրը (գլխավոր դեր)
2007 ս Ուղերթ Маршрут Նատալյա, Վիկտորի կինը (գլխավոր դեր)
2007 ֆ Վերապատրաստող Репетитор Իրինա Անատոլևնա, Անաստասիայի մայրը (գլխավոր դեր)
2007 ֆ Խենթության գինը Цена безумия Նինա
2008 ֆ Ինդիգո Индиго Վերա Կալյաևա, Անդրեյի մայրը
2008 ս Ժառանգություն Наследство Մարինա Պրոխորովա, Ստանիսլավի կինը
2008-2009 ս Կարմրահերը Рыжая Եվգենյա Լապինա, Տասյայի մայրը
2009 ֆ Աննա Կարենինա Анна Каренина Դարյա Օբլոնսկայա (Դոլլի)[7]
2009 ս Մեծ քաղաքի լույսերը Огни большого города Կատերինա
2009 ֆ Ահաբեկչություն սիրով Террор любовью Եկատերինա
2010 ս Եղել է սեր Была любовь Վալենտինա Կորնեևա
2010 ս Անտառներում և լեռներում В лесах и на горах Ակսինյա Զախարովնա
2010 ս Ավտոտնակներ Гаражи Նադեժդա, Նաստյայի մայրը
2010 ֆ Համադասարանցիները Одноклассники գլխավոր հերոսուհու մայրը
2010 ս Վերջին րոպեն Последняя минута Մարգարիտա, Չեպուրինի կինը
2010 ֆ Թերապիա սիրով Терапия любовью Նինա (գլխավոր դեր)
2010 ս Կորոլյովա քույրեր Сёстры Королёвы Մարգարիտա Կորոլյովա, ավագ քույր
2011 ս Աղավնյակ Голубка Տատյանա Պոդոլսյակա, Լերայի մայրը
2011 ֆ Ընտանիք լավագույն ընկերը Лучший друг семьи Վերա (հասուն տարիքում)
2011 ֆ Լյուբա։ Սեր Люба. Любовь Նադեժդա, Լյուայի մայրը
2011 ֆ Իմ երկրորդ կեսը Моя вторая половинка Վերա Դանիլովնա Կոչևնիկովա
2012 ֆ Փորձություն հավատարմությամբ Испытание верностью Ալևտինա Զվյագինա (գլխավոր դեր)
2012 ս Առանց վկաների Без свидетелей Ալլա Ազարովա
2012 ս Շան աշխատանք Собачья работа Նինա, Իլյայի քույրը
2013 ֆ Դիտմամբ չես հորինի Нарочно не придумаешь Մարինա Ժիլինսկայա (գլխավոր դեր)
2013 ֆ Форт Росс Դմիտրիի մայրը
2014 ս Ճակատագրից ուժեղ Сильнее судьбы Վալենտինա Խոլոդովա
2015 ս Վերադառնաս՝ կխոսենք Вернёшься — поговорим Ալյոնայի մայրը
2015 ֆ И был день... Ելենա

Մասնակցություն տեսահոլովակներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. ВИДЕО. Программа «Частная история»: Народная артистка России Нина Дробышева (выпуск от 9 марта 2013 года; 00:26:00). — Актриса рассказала о театре, личной жизни и о том, почему она сыграла только в одном фильме - «Чистое небо» Георгия Чухрая. Телеканал «Москва. Доверие» // m24.ru
  3. Нина Дробышева, актриса (мать Елены). Биография, фото, видео, новости. // 7days.ru
  4. Елена Михайлина. Дмитрий Липскеров: «Мы с Кориковой резали по живому» (страницы: 10-16). Журнал «Караван историй» (март, 2012 год) // 7days.ru
  5. 5,0 5,1 ВИДЕО. Программа «Звёздные истории. Моя мать — звезда», 1-й сезон (28-34 минуты видеозаписи). — Актриса Елена Дробышева – мама уже взрослого сына, который уверен, что его будущая семья будет строиться по другой модели. Не той, которую он видел на примере своих разведённых родителей.(չաշխատող հղում) Телеканал «Домашний» // domashniy.ru
  6. 6,0 6,1 Элеонора Флерова. Дробышева не нашла половинку. Издательство «Мир новостей» // mirnov.ru (май, 2012 год)
  7. Ведущая: Екатерина Стриженова. ВИДЕО. Программа «Доброе утро» (эфир от 5 марта 2013 года). На Первом канале продолжается показ фильма «Анна Каренина». В гостях у программы актриса Екатерина Дробышева, сыгравшая в картине роль Долли Облонской. «Первый канал» // 1tv.ru
  8. YouTube full-color icon (2017).svg ВИДЕО. Валерий Леонтьев — «Мишель» (00:04:45). Видеоклип с участием актрисы Елены Дробышевой. // youtube.com (пользователь — bacsimi; опубликовано 6 декабря 2006 года)
  9. ВИДЕО. Телевизионные проекты. Клипы. Валерий Леонтьев — « Мишель» (00:04:45). Официальный сайт «Студии Юрия Грымова» (Студии «ЮГ») // grimov.ru

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]