Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ
Francis Scott Fitzgerald 1937 June 4 (2) (photo by Carl van Vechten).jpg
Ծնվել է սեպտեմբերի 24, 1896({{padleft:1896|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:24|2|0}})[1][2]
Ծննդավայր Սեյնթ Փոլ[3][4]
Վախճանվել է դեկտեմբերի 21, 1940({{padleft:1940|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:21|2|0}})[3][2] (44 տարեկանում)
Վախճանի վայր Հոլիվուդ[3]
Մասնագիտություն գրող, վիպագիր, վիպասան և սցենարիստ
Լեզու անգլերեն[5]
Քաղաքացիություն ԱՄՆ[6]
Կրթություն Q7591219?[7], Q6965725? և Փրինսթոնի համալսարան
Ուշագրավ աշխատանքներ Մեծն Գեթսբին
Ամուսին Զելդա Ֆիջերալդ
Զավակներ Q5478929?
F Scott Fitzgerald Signature.svg
F. Scott Fitzgerald Վիքիպահեստում

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ (սեպտեմբերի 24, 1896[1][2], Սեյնթ Փոլ[3][4] - դեկտեմբերի 21, 1940[3][2], Հոլիվուդ[3]), ամերիկացի գրող, հայտնի է 1920-ականների ամերիկյան «ջազի դարաշրջանը» նկարագրող վեպերով ու պատմվածքներով։ Ֆիցջերալդի ստեղծագործությունը 20-րդ դարի ամերիկյան գրականության փայլուն նմուշներից է։[8] Նրա ժամանակակիցներն են Դրայզերն ու Ֆոլքները, Հեմինգուեյն ու Վուլֆը, բայց Ֆիցջերալդի տեղն ու դերն ուրույն է։ Նա առաջինը խոսեց այն սերնդի անունից, որը կյանք էր մտել Առաջին աշխարհամարտից հետո։

«Մեծն Գեթսբին» Ֆիցջերալդի հայտնի վեպն է։ Լույս է տեսել 1925-ին և ամերիկյան գրականության մեջ համարվում է «ջազի դարի» տիպիկ արտացոլումը։ Վեպն ավարտվել ու հրատարակվել է Փարիզում, ուր այդ ժամանակ ապրում էր գրողը։ Նրա հայտնի վեպերից է նաև «Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը»:

Վեպի գործողությունը տեղի է ունենում Նյու Յորքում, Լոնգ Այլենդում 20-րդ դարի 20-ականներին։ Առաջին աշխարհամարտի քաոսից հետո ամերիկյան հասարակությունը թևակոխում է զարգացման փուլ։ Հեղինակի կենդանության օրոք վեպն առանձնապես մեծ հռչակ չուներ, 24 հազարից պակաս օրինակ էր ընդամենը վաճառվել։ Հաջորդ տասնամյակներում վեպը դարձավ շատ երկրների գրականության դպրոցական և բուհական դասընթացի պարտադիր գործ։ Պատմողը՝ առաջին դեմքով հանդես եկող Նիք Քարաուեյը, սկսում է վեպը մի խորհրդից, որն իրեն ժամանակին տվել է հարուստ հայրը, այն է՝ չդատել ուրիշ մարդկանց, ովքեր չունեն իր առավելությունները։ Այս խորհրդին հետևելը Նիքի սովորությունն է, բայց բացառություն է Գեթսբին։ Նիքը լքում է Նյու Յորքը, վերադառնում Միջին Արևելք։

«Գիշերն անույշ է»-ն Ֆիցջերալդի դասական վեպն է, գրվել է 1934-ին։ Գործողությունը տեղի է ունենում Եվրոպայում՝ Ֆրանսիայի Անթիբ քաղաքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Record #118533592 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 24-ին 2014:
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Фицджеральд Фрэнсис Скотт, Фицджеральд Фрэнсис Скотт // Սովետական մեծ հանրագիտարան (1969—1978) Ստուգված է սեպտեմբերի 28-ին 2015:
  4. 4,0 4,1 4,2 http://www.nytimes.com/books/00/12/24/specials/fitzgerald-obit.html
  5. http://data.bnf.fr/ark:/12148/cb11902848j Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  6. https://www.nytimes.com/books/00/12/24/specials/fitzgerald-timely.html
  7. http://www.nytimes.com/2016/05/01/travel/f-scott-fitzgerald-st-paul.html
  8. The Golden Moment: The Novels of F. Scott Fitzgerald. MR Stern. 1970. University of Illinois Press.