Jump to content

Ֆրենսիս Սքոթ Քի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրենսիս Սքոթ Քի
անգլ.՝ Francis Scott Key
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 1, 1779(1779-08-01)[1][2][3][…]
ԾննդավայրTerra Rubra, Քարոլ շրջան, Մերիլենդ, ԱՄՆ
Մահացել էհունվարի 11, 1843(1843-01-11)[1][2][3][…] (63 տարեկան)
Մահվան վայրԲալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ
ԳերեզմանMount Olivet Cemetery
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրոնԵպիսկոպոսյան եկեղեցի
ԿրթությունSt. John's College?
ԵրկերDefence of Fort McHenry?
Մասնագիտությունբանաստեղծ, փաստաբան, գրող, բանաստեղծ-փաստաբան և երգերի հեղինակ
ԱմուսինMary Tayloe Lloyd?
Ծնողներհայր՝ John Ross Key?, մայր՝ Ann Phoebe Penn Dagworthy Charlton?[4]
Զբաղեցրած պաշտոններdistrict attorney? և United States Attorney for the District of Columbia?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունAmerican Colonization Society?
ԵրեխաներPhilip Barton Key II?[4], Elizabeth Phoebe Key?, Ann Arnold Key Turner?, Francis Scott Key, Jr.?, Alice Key Pendleton? և John Ross Key?
Ստորագրություն
Изображение автографа
 Francis Scott Key Վիքիպահեստում

Ֆրենսիս Սքոթ Քի (կամ Քեյ, անգլ.՝ Francis Scott Key, օգոստոսի 1, 1779(1779-08-01)[1][2][3][…], Terra Rubra, Քարոլ շրջան, Մերիլենդ, ԱՄՆ - հունվարի 11, 1843(1843-01-11)[1][2][3][…], Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ), ամերիկացի իրավաբան և բանաստեղծ, ԱՄՆ-ի օրհներգի տեքստի հեղինակը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրենսիս Սքոթ Քին ծնվել է 1779 թվականին Մերիլենդ նահանգի Ֆրեդերիկ շրջանում՝ Թերա Ռուբայի ընտանեկան կալվածքում։ Աննապոլիսի Սենթ-Ջոնս քոլեջում սովորել է իրավաբանություն, այնուհետև ուսումը շարունակել է իր հորեղբոր՝ Ֆիլիպ Բարտոն Կիի ղեկավարությամբ։

1812 թվականի պատերազմի ժամանակ Ֆրենսիս Կին գնդապետ Ջոն Սքիների հետ միասին գնացել է բրիտանական նավատորմի ներկայացուցիչների հետ հանդիպման՝ գերեվարված բժիշկ Ուիլյամ Բինսին՝ իր ընկերոջն ազատ արձակման շուրջ բանակցություններ վարելու համար։ Բանակցությունները հաջողությամբ ավարտվեցին և Սքիներին, Բինսին և Կիին թույլ տվեցին վերադառնալ իրենց նավը։ Սակայն նրանց թույլ չեն տվել վերադառնալ Բալթիմոր, քանի որ բանակցողներին հայտնի են դարձել բրիտանական զորքերի տեղակայումը, ինչպես նաև քաղաքի վրա հարձակվելու նրանց մտադրությունները։ Արդյունքում, Բալթիմորի ՄաքՀենրի ամրոցի ռմբակոծության ընթացքին Կին հետևել է իր նավից։ Ամրոցի հերոսական պաշտպանությունը ոգեշնչել է Կիին գրել «Մաքհերի ամրոցի պաշտպանությունը» բանաստեղծությունը, որն ավելի ուշ դարձել է ԱՄՆ-ի պետական օրհներգի տեքստի հիմքը՝ «Աստղերից խճողված դրոշ» (անգլ.՝ The Star-Spangled Banner)[5][6]։

Ֆրենսիս Սքոթ Քի

Հետպատերազմյան շրջանում Կին ծառայել է որպես Վաշինգտոնի շրջանային դատախազ, ինչպես նաև լինելով սիրողական բանաստեղծ ժամանակ առ ժամանակ գրել է բանաստեղծություններ։ Կին մահացել է 1843 թվականին թոքամզի բորբոքումից։

Նրա որդին՝ Ֆիլիպ Բարտոն Քին ծնվել է 1818 թվականին և դարձել փաստաբան։ 1859 թվականին նրան սպանել է Նյու Յորքի քաղաքական գործիչ և ապագա գեներալ Դենիել Սիքլսը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 Pas L. v. Genealogics — 2003.
  5. Begley, Sarah (2016 թ․ հունվարի 13). «How 'In God We Trust' Got on the Currency in the First Place». Time.
  6. Fisher, Louis; Mourtada-Sabbah, Nada (Autumn 2002). «Adopting 'In God We Trust' As the U.S. National Motto». Journal of Church and State. 44 (4): 671–692. JSTOR 23920474.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրենսիս Սքոթ Քի» հոդվածին։