Jump to content

Անգլո-ամերիկյան պատերազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անգլո-ամերիկյան պատերազմ
Թվական1812-1815
Մասն էSixty Years' War? և Ամերիկա-բրիտանական հարաբերություններ
ՎայրՉեսապինյան ծոց
Մեքսիկական ծոց
ԱրդյունքՍտատուս-քվո
Հակառակորդներ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Հրամանատարներ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջեյմս Մադիսոն
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ուինֆիլդ Սքոթ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Էնդրյու Ջեկսոն
Պուշմատահա
Միացյալ Թագավորություն Ռոբերթ Ջենկինսոն
Միացյալ Թագավորություն Ջորջ Կոբերն
Միացյալ Թագավորություն Ռոբերտ Ռոսս
Տեկումսե
Կողմերի ուժեր
անհայտանհայտ
Ռազմական կորուստներ
2260 մարդ մահացավ

4505 վերցված է գերի

15000 հիվանդություններից մահացած[1]
1160 մարդ մահացավ

3679 վերցված է գերի

3321 հիվանդություններից մահացած
Ընդհանուր կորուստներ

Անգլո-ամերիկյան պատերազմ 1812-1815, (անգլ.՝ War of 1812) զինված հակամարտություն Ամերիկայի Միացյալ Նահանգների և Միացյալ Թագավորության միջև Նապոլեոնյան պատերազմներին զուգընթաց։

Նապոլեոնյան Ֆրանսիայի դեմ պատերազմ սկսելուց անմիջապես հետո Բրիտանիան ձեռնամուխ եղավ Ֆրանսիայի ծովային ուղիների շրջափակմանը` կանխելով չեզոք երկրների հետ առևտուրը, ինչը Միացյալ Նահանգները համարեց միջազգային իրավունքի խախտում։ Շրջափակումը կազմակերպելու համար Բրիտանիան ներգրավեց ամերիկացի նավաստիներին Արքայական նավատորմ։ Մինչև պատերազմը բազմակի ծովային պատահարները ԱՄՆ-ի և Բրիտանիայի միջև ազդեցություն ունեցան ԱՄՆ-ում հակաբրիտանական տրամադրվածության վրա։ [2][3]։ Բրիտանիան սատարում էր բնիկ ամերիկացիներին, որոնք ասպատակում էին ամերիկյան բնակավայրերը[4]։ Պատմաբանների մի մասը կարծում է, որ ԱՄՆ-ի կողմից պատերազմ հայտարարելու նպատակն էր Բրիտանական Հյուսիսային Ամերիկայի (ներկայիս Կանադա) նվաճումը։ 1812 թվականի հունիսի 18-ին ԱՄՆ նախագահ Ջեյմս Մեդիսոնը Կոնգրեսի մեծամասնության ճնշման ներքո ստորագերց Բրիտանիային պատերազմ հայտարարելու մասին հռչակագիրը[5]։

Քանի որ Բրիտանացիների զինված ուժերի մեծ մասը Եվրոպայում կռվում էր Նապոլեոն Բոնապարտի դեմ, Բրիտանիան հաստատեց պաշտպանողական մարտավարություն, որը սահմանափակվում էր սահմանագծով և արևմտյան ճակատով։ Ամերիկայի պատերազմ հայտարարելը ժողովրդականություն չէր վայելում, հատկապես Նոր Անգլիայում, որտեղ այն անվանում էին «Պրն. Մեդիսոնի պատերազմ»։ Ամերիկյան պարտությունները Դետրոյթի պաշարումում և Քուինսթոն բարձունքի ճակատամարտում ի չիքս դարձրեցին Վերին Կանադան գրավելու ամերիկացիների փորձերը և բարձրացրեցին բրիտանացիների բարոյահոգեբանական վիճակը։ 1813 թվականին ամերիկացիները հաղթեցին Էրի լճի ճակատամարտում` իրենց վերահսկողության տակ առնելով լիճը և Թեմսի ճակատամարտում Տեկումսեի կոնֆեդերացիայի նկատմամբ։ Ամերիկացիների գլխավոր փորձը ներխուժել Կանադա տեղի ունեցավ Լանդիս-Լեյնի ճակատամարտում 1814 թվականի ամռանը։ Ծովում հզոր Արքայական նավատորմը շրջափակեց ամերիկյան նավահանգիստները` փակելով առևտրի ուղիները և թույլ տալով բրիտանացիներին հարձակվել առափնյա բնակավայրերի վրա։ 1814 թվականին այս հարձակումներից մեկում այրվեց մայրաքաղաք Վաշինգթոնը, սակայն ամերիկացիները կարողացան կանգնեցնել բրիտանացիներին և թույլ չտվեցին ներխուժել Նյու Յորք և Մերիլենդ` վերջ դնեոլվ Կանադայից դեպի ԱՄՆ-ի միջատլանտյան տարածաշրջան ներխուժումներին[6]։

Կռիվներ տեղի ունեցան նաև Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսներում։ Հարևան Իսպանական Ֆլորիդայում երկօրյա ճակատամարտը Պենսակոլայում ավարտվեց իսպանացիների պարտությամբ[7]։

Բրիտանիայում ահռելի չափերի հասավ պատերազմական նպատակներով բարձր հարկերի ընդդիմադիրերի թիվը, որոնք պահանջում էին նաև վերաբացել առևտուրը ԱՄՆ-ի հետ։ Երբ գահընկեց եղավ Նապոլեոնը, Ֆրանսիայի հետ պատերազմն ավարտվեց և Բրիտանիան կետնրոնացավ Ամերիկայի վրա։ Բրիտանիան ի վիճակի էր շրջափակել ԱՄՆ-ի ողջ ափամերձ հատվածը, սակայն ԱՄՆ ներխուժման փորձերը անհաջող էին, որից հետո Բրիտանիան սկսեց հաշտության քննարկումների առաջարկներ անել[8]։

Հաշտության քննարկումներն սկսեցին 1814 թվականի օգոստոսին և Գենտի պայմանագիրը կնքվեց դեկտեմբերի 24-ին։ Խաղաղության մասին նորությունները Ամերիկա հասան երկար ժամանակ անց։ Չիմանալով պայմանագրի մասին Բրիտանական ուժերը ներխուժեցին Լուիզիանա և պարտություն կրեցին Նոր Օռլեան ճակատամարտում 1815 թվականի հունվարին։ Պայմանագրի մասին նորությունը հասավ ճակատամարտից շատ չանցած և ռազմական գործողությունները դադարեցին։ Պայմանագիրը վավերացրեց Սենատը 1815 թվականի փետրվարի 17-ին` ավարտելով պատերազմը առանց սահմանային փոփոխությունների[9]։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի առաջին կեսերին Ամերիկայի Միացյալ Նահանգները և Կանադան գտնվում էին Միացյալ Թագավորության տիրապետության տակ։ Անգլիացիները փորձում էին մեկուսացնել այս երկու ինքնավար շրջաններին և փակել նրանց առևտրական կապերը։

Հերթական անգամ Անգլիան վերցրեց ամերիկյան նավատորմի նավերը ֆրանս-ամերիկյան առևտրային հարաբերությունները խափանելու նպատակով։ Ամերիկյան կոնգրեսում որոշվում է պատերազմ սկսել Միացյալ Թագավորության դեմ։ Այս քայլին դիմելով ԱՄՆ-ն նպատակ ուներ ինդլայնել իր տարածքները Կանադայի և Ֆլորիդայի հաշվին։ Բացի այդ ազատագրել Կանադան և ԱՄՆ-ն «Բրիտանական լծից» և պաշտպանել նախագահ Թոմաս Ջեֆերսոնին և փոխնախագահ Ջեյմս Մադիսոնին։

Այս որոշումների հիման վրա 1812 թվականի հունիսին պատերազմ հայտարարեց Միացյալ Թագավորությանը։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրացուցիչ ընթերցանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Basic Books, New York, pp. 491, ISBN 9780465020461 Url

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Hickey, Donald R (2006). Don’t Give Up the Ship! Myths of The War of 1812. Urbana: University of Illinois Press. ISBN 978-0-252-03179-3. p. 297
  2. Hooks, 2012
  3. Hickey, 1989, էջ 22
  4. Stagg, 1983, էջ 4
  5. Woodworth, 1812
  6. Hitsman, 1965, էջ 270
  7. Heidler, էջ 45
  8. Fowler, 2017
  9. order of the Senate of the United States, 1828

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անգլո-ամերիկյան պատերազմ» հոդվածին։