Jump to content

Զելդա Ֆիցջերալդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զելդա Ֆիցջերալդ
Zelda Fitzgerald
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 24, 1900(1900-07-24)[1][2][3][…]
ԾննդավայրՄոնթգոմերի, ԱՄՆ[4][5]
Մահացել էմարտի 10, 1948(1948-03-10)[1][2][3][…] (47 տարեկան)
Մահվան վայրԷշվիլ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ[5]
ԳերեզմանSt. Mary's Catholic Cemetery
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուամերիկյան անգլերեն
ԿրթությունSidney Lanier High School?
Մասնագիտությունվիպասան, բանաստեղծուհի, ինքնակենսագիր, գրող, բարձրաշխարհիկ հեղինակություն, լրագրող, արվեստագետ, նկարչուհի և պարուհի
ԱմուսինՖրենսիս Սքոթ Ֆիցջերալդ[4]
Ծնողներհայր՝ Anthony D. Sayre?[4], մայր՝ Minnie Buckner Machen?[6]
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներFrances Scott Fitzgerald?[4]
Ստորագրություն
Изображение автографа
 Zelda Fitzgerald Վիքիպահեստում

Զելդա Ֆիցջերալդ (Սեյր) (հուլիսի 24, 1900(1900-07-24)[1][2][3][…], Մոնթգոմերի, ԱՄՆ[4][5] - մարտի 10, 1948(1948-03-10)[1][2][3][…], Էշվիլ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ[5])՝ ամերիկյան հայտնի դեմք, վիպասան, նկարիչ, Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի կինն է։

Ծնվել է Ալաբամա նահանգի Մոնտգոմերի քաղաքում, որտեղ հայտնի էր իր արտաքինի և կենսուրախության շնորհիվ։ Նրա ամուսինը իրեն անվանել է որպես "Ամերիկայի առաջին ֆլափփեր"։ Նա և Սքոթը մինչ օրս Ջազի դարաշրջանի էմբլեմներն են։ Սքոթի առաջին նովելի (Դրախտի այս կողմը (1920)) արագ հաջողությունը նրանց բերեց բարձր հասարակության հետ կապեր, բայց նրանց ամուսնությունը տուժեց հիմնականում վայրի արբեցողության, անհավատարմության և դաժան մեղադրանքների պատճառով։ Էռնեստ Հեմինգուեյին Զելդան չէր սիրում, Հեմինգուեյը մեղադրում էր նրան Սքոթի՝ ստեղծագործական դադարների համար, սակայն Զելդայի ընդարձակ օրագրերը Ֆիցջերալդի ստեղծագործությունների համար բավականին շատ նյութ են տրամադրել։ Շիզոֆրենիայի ախտորոշումից հետո, Զելդան գտնվում էր մասնագիտացված կլինիկաներում, զույգը առանձին էր ապրում, երբ 1940 թ.-ին Սքոթը հանկարծամահ եղավ։ Զելդան մահացավ յոթ տարի անց՝ Հյուսիսային Կարոլինա նահանգի Էշվիլլ քաղաքի հիվանդանոցի հրդեհից, որտեղ նա բուժվում էր։

Վաղ կյանքն ու Ընտանիքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Մոնտգոմերի, Ալաբամայում։ Զելդա Սեյրը վեց երեխաներից ամենակրտսերն է։ Նրա մայրը՝ Միներվա Բաքներ "Միննի" Մեչենը (Նոյեմբերի 23, 1860 - Հունվարի 13, 1958), անվանել է նրան ոչ շատ հայտնի երկու փոքրիկ պատմվածքներից ոգեշնչված (Ջեյն Հովարդի "Զելդա։ Մասսաչուսեթսի գաղութի պատմություն"(1866) և Ռոբերտ Էդվարդ Ֆրանսիլլոնի "Զելդայի բախտը"(1874)): Չարաճճի, անդաստիարակ երեխա՝ Զելդային երես էր տալիս մայրը, բայց հայրը՝ Էնթոնի Դիքինսոն Սեյրը (1858-1931 թթ.)[8] խիստ մարդ էր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Zelazko A. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 378.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Directory of Southern Women ArtistsThe Johnson Collection.
  6. 6,0 6,1 6,2 Pas L. v. Genealogics — 2003.
  7. http://www.awhf.org/inductee.html
  8. Anthony Dickinson Sayre (April 29, 1858 – November 17, 1931), Cline 2003, p. 27
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զելդա Ֆիցջերալդ» հոդվածին։