Եվգենի Սիմոնով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվգենի Սիմոնով
Ծնվել է1925 հունիսի 21
ԾննդավայրՄոսկվա
Մահացել էօգոստոսի 3, 1994(1994-08-03) (տարիքը 69)
Մահվան վայրՄոսկվա
ԿրթությունԲորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ (1947)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտացումթատերական ռեժիսոր, դրամատուրգ, կինոռեժիսոր և թատերական ուսուցիչ
Պարգևներ

IMDbID 0800665
Եվգենի Սիմոնովի գերեզմանաքարը

Եվգենի Ռուբենի Սիմոնով (հունիսի 21, 1925(1925-06-21)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1] - օգոստոսի 3, 1994(1994-08-03), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային ռեժիսոր։ Ազգությամբ՝ հայ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1975 թվական)։ Ռուբեն Նիկոլայի Սիմոնովի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1947 թվականին ավարտել է Շչուկինի անվան թատերական ուսումնարանը։ Նույն թվականից եղել է Վախթանգովի անվան թատրոնի ռեժիսորի ասիստենտ (1948-1954 թվականներին՝ նաև Մոսկվայի «Կաուչուկ» ակումբի բանվորական թատրոնի գեղարվեստական ղեկավար), 1958 թվականից՝ ռեժիսոր, 1968 թվականից՝ գլխավոր ռեժիսոր (1962-1968 թվականներին՝ Փոքր թատրոնի գլխավոր ռեժիսոր)։ Առաջին բեմադրություններից մի քանիսը՝ Շեքսպիրի «Երկու վերոնացիք» (1952 թվական), Դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանո» (1956 թվական), Արբուզովի «Իրկուտսկյան պատմություն» (1959 թվական), Պուշկինի «Փոքր ողբերգություններ» (1959 թվական, Փոքր թատրոն), արտահայտել են Սիմոնովիի հոգեբանական զննումների, թատերական պայմանականությունը կյանքի հավաստիությանը զուգորդելու, իրավիճակներին ռոմանտիկական երանգ հաղորդելու նախասիրությունները։ Նա հետևողականորեն ընթացել է վախթանգովյան գեղագիտական սկզբունքները յուրացնելու և ստեղծագործաբար շարունակելու ուղիով։ Հեղափոխական-հերոսական ոգով, քաղաքացիական կրքոտությամբ ու ժամանակի զգացողությամբ աչքի են ընկել Պոգոդինի «Հրացանավոր մարդը» (1970 թվական), Ա․ Վեյցլերի և Ա․ Միշարինի «Օրն ի բուն» (1974 թվական), Ալեքսանդր Կոռնեյչուկի «Ռազմաճակատ» (1975 թվական), Աբդուլինի «13-րդ նախագահը» (1978 թվական) և այլ պիեսների բեմադրություններ։ Նոր, ինքնատիպ արտահայտչաձևերի որոնումը, վառ թատերայնությունը, տոնական տրամադրությունն ու գույների բազմազանությունը հատուկ են Շեքսպիրի «Անտոնիոս և Կլեոպատրա» (1972 թվական), «Հինավուրց ռուսական վոդևիլներ» (1980 թվական), Մայակովսկու «Միստերիա բուֆֆ» (1981 թվական, բոլորը՝ Վախթանգովի անվան թատրոն) և այլ պիեսների բեմադրություններին։ 1971 թվականին Երևանի դրամատիկական թատրոնում Սիմոնովը բեմադրել է Է․ Դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանո» պիեսը։ Հեղինակ է «Ալեքսեյ Բերեժնոյ» (1962 թվական, Վախթանգովի անվան թատրոն), «Ջոն Ռիդ» (1967 թվական, Փոքր թատրոն) պիեսների։ 1947 թվականից դասավանդում է Շչուկինի անվան թատերական ուսումնարանում։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ, 1961[2]
  • ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ, 1969[3]
  • ԽՍՀմ ժողովրդական արտիստ, 1975
  • ԽՍՀՄ պետական մրցանակ, 1981
  • Ստանիսլավսկու անվան ՌՍՖՍՀ պետական մրցանակ, 1975
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 379