Բուրատինոյի վերադարձը (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուրատինոյի վերադարձը
ռուս.՝ Возвращение Буратино
Տեսակմուլտֆիլմ
Ժանրկինոկատակերգություն և արկածային ֆիլմ
ՌեժիսորԵկատերինա Միխայլովա
ՍցենարիստՎադիմ Ժուկ
ՀնչյունավորումՕլեգ Տաբակով, Boris Smolkin?, Պոլինա Կուտեպովա, Օսկար Կուչերա, Լեոնիդ Յակուբովիչ, Olga Prokofyeva?, Նոնա Գրիշաևա, Գոշա Կուցենկո, Elena Simonova?, Օլգա Վոլկովա և Մադլեն Ջաբրայիլովա
ՊրոդյուսերՏենգիզ Սեմյոնով և Rauf Atamalibekov?
Երկիր Ռուսաստան
Լեզուռուսերեն
ԸնկերությունԱնիմոս
Տևողություն74 րոպե
Թվականապրիլի 25, 2013

«Բուրատինոյի վերադարձը», ռեժիսոր Եկատերինա Միխայլովայի ռուսական լիամետրաժ անիմացիոն ֆիլմը։ Մուլտֆիլմերի ստեղծվել է «Անիմոս» կինովիդեո ստուդիան եւ United Multimedia Projects կինոընկերությունը։ Մուլտֆիլմի պրեմիերան Ռուսաստանում կայացել է 2013 թվականի ապրիլի 25-ին[1] : «Բուրատինոյի վերադարձը» Ալեքսեյ Տոլստոյի «Բուրատինո» դասական հեքիաթի շարունակությունն ու վերափոխումն է։ Մուլտֆիլմի գործողությունները տեղի են ունենում Մոսկվայում։ 1959 թվականին նկարահանված «Բուրատինոյի արկածները» մուլտֆիլմի շարունակությունն է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուրատինոյի և Կարաբաս-Բարաբասի հակամարտության պատմությունները շարունակվում են ժամանակակից Մոսկվայում։ Տիկինիկային թատրոնի նախկին տերը, փոխելով անունը հարգալից «պարոն Բասկարայի», խաղալիքների նոր գործարան է բացում։ Պարոն Բասկարի գործարանն արտադրում էր միայն երկու տեսակի խաղալիք. տղաների համար դա ռոբոտ Ատամիկն է, իսկ աղջիկների համար` Թիթիզիկ տիկնիկը։ Նորույթների արտադրության հիմքը բոլոր տեսակի և ձևերի հին խաղալիքներն են։ Բասկարան Մարեդուրի (նախկին Դուրեմարի) օգնությամբ խաղալիքների իսկական որս է սկսում։ Թիրախավորված աքսորյալները թաքնվում են Մենդուրի ցանցից ընդհատակում։ Նրանցից միայն մի քանիսն են համարձակվում դրսում հայտնվել։ Այդ քչերից մեկը Պիեռո պոետն է, ով Մալվինային որոնելու համար թափառում էր Մոսկվայում։ Վարիա Վոզակովա անունով մի աղջիկ փրկում է Պիեռոյին Մեյդուրից ու նրա տանը Պիեռոն գտնում է, բայց անուշադրության պատճառով կրկին կորցնում է Մալվինային։ Վարիան եւ Պիեռոն որոշում են որոնել Մալվինային, ունենալով փախած խաղալիքների ընդհատակյա ղեկավար Բուրատինոյի օգնությունը։

Միևնույն ժամանակ Մարեդուրն արշավանք է կազմակերպում դեպի ընդհատակ, և Բուրատինոյի բոլոր ընկերները, նապաստակը, որին իր տիրուհին լքել էր, առանց թաթերի Արջուկն ու անմազ տիկնիկ Սվետան գերի են ընկնում։ Պարոն Բասկարայի գործարանում նրանց է սպասում ձուլարանը։ Բուրատինոն թիրախավորված խաղալիքների ընկերակցությամբ գրոհ է կազմակերպում դեպի Բասկարայի գրասենյակ-գործարան։ Այդ ժամանակ Պարոն Բասկարան ցանկանում էր խաղալիք պատրաստել Վարյա Վոժակովայից։ Սակայն նապաստակը դուրս է գալիս գերությունից և ազատում է Վարիային, իսկ Բասկարան ընկնում է իր ձուլարանի մեջ։ Բազիլիոնի կատուն և Ալիսա աղվեսը որպես Բուրատինոյի վրեժ Բասկարային մասնատում են, և նրանից առաջանում է նանո-սարդ։ Վարյան դառնում է նապաստակի տիրուհին, իսկ Մարեդուրային և Բասկարայի փաստաբանին ոստիկանությունը բանտարկում է։ Մալվինան նորից ամուսնանում է Պիեռոյի հետ, իսկ Բուրատինոն իր կատու Բազիլիոյի հետ և աղվես Ալիսայի հետ երկար ճանապարհորդության է մեկնում։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բուրատինո- Ընդհատակյա տիկնիկների ղեկավար, խիզախ, իմպուլսիվ և ինքնավստահ։ Իր ընկերների օգնությամբ նա փրկում է այն խաղալիքներին, որոնք ընկնում են Մարեդուրի Խաղալիքների ցանց։ Հիանալի գիտի Մոսկվայի բոլոր գետնանցումները, կարողանում է կազմակերպել ընդհատակյանների թիմային աշխատանքը։ Հագնում է ժամանակակից հագուստ. սպորտային կոշիկներ, շապիկ, սպորտային տաբատներ։ Բուրատինոյի դասական կերպարից միայն մնացել են երկար քիթն և գլխարկը։
  • Պարոն Բասկարա-Կարաբաս-բարաբասը ժամանակակից աշխարհում։ Ճարպիկ գործարար, Մոսկվայի կենտրոնում գտնվող արդյունաբերական մեծ շինության` խաղալիքների գործարանի տնօրեն։ Թարմացրել է իր դասական կերպարը` մորուքը մաքրելով և կոստյում հագնելով։ Փառամոլ է և ժլատ, Բասկարան կածրում էր, որ տեխնոլոգիաները կարող են փոխել ոչ միայն մարդուն արտաքին տեսքից, այլև կարող են փոխել մարդու հոգին իրենց ցանկացած ձևով։
  • Պիերո-պոետ, ստորգետնյա խաղալիքների աստղ։ Խոսում է բանաստեղծական լեզվով։ Հակված է թատերական ժեստերին, դեպրեսիաների և դրամատիզացնում է իրադարձությունները։ Սիրում է Մալվինային։ Չի կարողանում բանաստեղծություններ ստեղծել պատվերով, ցույց է տալիս համառություն դժվարությունների ժամանակ։
  • Մալվինա-Պարոն Բասկարի նախկին պարուհին։ Քմահաճ, հակված է հապճեպ, բացասական դատողությունների։ Չի պատասխանում Պերոյի զգացմունքներին, չի ընդունում Բուրատինոյի իմպուլսիվությունն ու կախվածությունը։ Ակամա հանդիսանում է հին ստորգետնյա խաղալիքների հայտնաբերման պատճառը։ Հիանալի կարում է։
  • Վարյա Վոժակովա-Մալվինայի աղջիկ-տիրուհին։ Ապրում է Մոսկվայում հին տան մեջ։ Նրա սենյակը լի է երեխաների հին խաղալիքներով։ Անխոհեմ, համարձակ, խառնակիչ աղջիկ, երազող։ Օգնում է Պերոյին` փնտրել Մալվինայի և Բուրատինոյին։
  • Ալիսա աղվեսն ու Բազիլո կատուն-Պարոն Բասկարի հին ծանոթներ, խաբեբաներ։ Անօրինական խաղել են կազմակերպում ընդհատակում և վերավաճառում են առաջին անհրաժեշտության ապրանք։ Խորամանկ են, ամբարտավան բայց` նաև վախկոտ։ Ունեն բազմաթիվ քրեական տաղանդներ։
  • Մարեդուր-Նախկին Դյուրամար, նախկինում խաբեբայության շնորհիվ զբաղվում էր առևտրով։ Աշխատում է պարոն Բասկարի մոտ որպես խաղալիքների որսորդ։ Կարկոտտ անունով մի ագռավի օգնությամբ նա գտնում է «հումքը»։

Նապաստակ-փափուկ նապաստակ, որին թողել է տիրուհին։ Տեսնելով Պերոյին և Վարյային` նա ցանկանում է, որ Վարյան դառնա իր տիրուհին։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմի աշխատանքային անվանումն է «Պարոն Բասկարի գործարանը»[2]։ Մուլտֆիլմի 2D տարբերակը նկարահանվել է «Անիմոս» կինոստուդիայում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2014 - Սուզդալում կայացած անիմացիոն կինոյի XIX Բաց ռուսական փառատոն, ժյուրիի մրցանակ` «Լավագույն դրամատուրդիայի» համար[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Премьера нового полнометражного фильма «Возвращение Буратино» - 25 апреля 2013 года. 23.01.2013
  2. На студии «Анимос». 4.02.2010
  3. «Итоги ОРФАК Суздаль-2014». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]