Երեք դյուցազուն․ Քայլ ձիով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Երեք դյուցազուն․ Քայլ ձիով
Տեսակմուլտֆիլմ
Ժանրարկածային ֆիլմ և կինոկատակերգություն
Շարքի մասն էԵրեք դյուցազուն
ՍցենարիստԱլեքսանդր Բոյարսկի
ՊրոդյուսերՍերգեյ Սելյանով
ԵրաժշտությունՄիխայիլ Չերտիշչև
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Լեզուռուսերեն
ԸնկերությունՄելնիցա և CTB կինոընկերություն
Տևողություն75 րոպե
ՇարքԵրեք դյուցազուն
Թվականհունվարի 1, 2015

«Երեք դյուցազուն․ Քայլ ձիով», «Մելնիցա» ընկերության տասներորդ լիամետրաժ անիմացիոն ֆիլմը և Իլյա Մուրոմեցի, Դոբրինյա Նիկիտիչի և Ալյոշա Պոպովիչի արկածների մասին անիմացիոն շարքի վեցերորդ մասը։ 2014 թվականի մարտին դուրս է եկել առաջին թիզերը, իսկ պրեմիերան կայացել է 2015 թվականի հունվարի 1-ին[1][2]։ Նույն թվականի դեկտեմբերի 29-ին մուլտֆիլմը առաջին անգամ ցուցադրվել է «ՌԵՆ ՏՎ» հեռուստաընկերության եթերում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալատական ձի Յուլին գաղտնալսում է բոյարների զրույցը և իմանում իշխանի դեմ դավադրության մասին։ Վերջինիս ոչ ոք չէր կարող պաշտպանել․ դյուցազունները բռնել են Պոտանյա ծովահենին, Գորինիչ օձը արձակուրդի մեջ է Տիբեթում, իսկ զորքը այդտեղ չէ։ Իշխանը և Յուլին փախչում են պալատից և պատրաստվում փոստային աղավնու հետ նամակ ուղարկել դյուցազուններին։ Բայց դրա համար գումար է պետք, որը ոչ մեկը չունի։ Այդժամ Յուլին ուղտ Վասյային տանում է խոսող կաղնու մոտ, որպեսզի նա գումար վաստակի։

Ուղտ Վասյան ուզում է սուպեր-խաղ խաղալ, բայց Յուլին, դառը փորձով խրատված լինելով, գիտի, որ դա խաբեություն է, և վազում է Վասյային սպանդագործներից փրկելու։ Կաղնին բռնում է Յուլիին և, իմանալով, թե ինչ է կատարվում Կիևում, ուղևորվում է պալատ։ Այնտեղ Իշխանը ծառին է պարտվում ամբողջ պետությունը։ Կիևից վտարվելով՝ նա Յուլիի հետ գիշերում է անտառում գտած մի խրճիթում։ Առավոտյան նրանք տեսնում են թռչող ձիերի՝ պեգասների հովվին, և դիմավորում են դյուցազուններին, որոնք բռնել էին Պոտանյային։ Իշխանը և Յուլին դյուցազուններին պատմում են եղելությունը։ Նրանք հրաժարվում են վերադարձնել իշխանությունը, որովհետև ի սկզբանե մտածում են, որ Իշխանն ու կաղնին արդար են խաղացել։ Դյուցազունները որոշում են տանուլ տվածը հետ բերել, բայց նենգ կաղնին հաղթում է նրանց ամբողջ կարողությունը։

Մինչ դյուցազունները կանանց հետ ապրում էին Իլյայի մոր մոտ, Իշխանը մտածում է նոր Կիև կառուցելու մասին։ Կառուցման ժամանակ դյուցազունները Տիհոնի օգնությամբ հասկանում են, որ Իշխանին խաբել են, քանի որ կաղնին ցույց չէր տվել, թե որ արկղիկում է գտնվում կաղինը։ Ալյոշան նաև ենթադրում է, որ բոլոր արկղիկները դատարկ են եղել։ Նրանք ուղևորվում են պալատ։

Այդ ժամանակ բոյարները գնում են Կիև, բայց Կաղնու թիկնապահները նրանց ներս չեն թողնում։ Բոյարները փախչում են և հանդիպում դյուցազուններին։ Պարզվում է, որ ոչ մի դավադրություն էլ չի եղել․ իրականում բոյարները Իշխանի ծննդյան օրվա կապակցությամբ նվեր են պատրաստել։ Տիհոնը ռազմական խորամանկության է դիմում։ Նա Կաղնու հետ մոլեխաղեր է խաղում՝ խաղասեղանին դնելով Իշխանի նվերը՝ ձիուն հեծած Իշխանի ոսկյա հսկայական արձանը։ Հետո դյուցազունները անսպասելիորեն դուրս են գալիս ձիու միջից (Տրոյական ձիու ակնարկ) և հաղթում են Կաղնու թիկնապահներին, իսկ հետո՝ նաև հենց Կաղնուն։ Նրանք փախչում են Կիևից։

Ֆիլմն ավարտվում է ժողովրդի՝ Իշխանին ուղղված շնորհավորանքով և նրա սիրելի «Անտոշկա» երգով։

Հնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Սերգեյ Մակովեցկի Կիևի իշխան Կիևի իշխան
Դմիտրի Բիկովսկի Իլյա Մումորեց Իլյա Մումորեց
Վայերի Սոլովյով Դոբրինյա Նիկիտիչ Դոբրինյա Նիկիտիչ
Օլեգ Կուլիկովիչ Ալյոշա Պոպովիչ Ալյոշա Պոպովիչ
Դմիտրի Վիսոցկի ձի Յուլի ձի Յուլի
Անատոլի Պետրով Տիհոն, բոյար Անուֆրի Տիհոն, բոյար Անուֆրի
Ելենա Շուլման Նաստասիա Ֆիլիպովնա Նաստասիա Ֆիլիպովնա
Լիա Մեդվեդևա Լյուբավա Լյուբավա
Մարիա Ցվետկովա Ալյոնուշկա Ալյոնուշկա
Գոշա Կուցենկո ծովահեն Պոտանյա ծովահեն Պոտանյա
Դմիտրի Նագիև կաղնի կաղնի
Նարգիզ Զակիրովա գնչուհի Լուլաջա գնչուհի Լուլաջա
Մաքսիմ Սերգեև ծովահեն Ուսինյա, բոյար Կասյան ծովահեն Ուսինյա, բոյար Կասյան
Միխայիլ Խրուստալև երգիչ, սպանդագործ երգիչ, սպանդագործ
Ալեքսանդր Բոյարսկի բոյար Անտիպկա բոյար Անտիպկա
Միխայիլ Չերնյակ իշխանական գրագիր, պատմիչ իշխանական գրագիր, պատմիչ

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2015 - Իկար մրցանակ՝ Վարձույթում լավագույն ֆիլմ անվանակարգում
  • 2016 - «Ոսկե արծիվ» մրցանակ լավագույն անիմացիոն ֆիլմի համար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Три богатыря. Ход конём»։ «Бюллетень Кинопрокатчика»։ Метрополитэн Медиа։ 2016-12-31։ Վերցված է 2018-06-09 
  2. Новости о проекте «Три богатыря. Ход конём»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]