Թիզեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Թիզեր (անգլ.՝ teaser «հրապուրանք, գայթակղություն»), գաղտնիքի կառուցվածքով գովազդային հաղորդագրություն, որը պահում է արտադրանքի մասին որոշ տեղեկություն, բայց միևնույն ժամանակ ամբողջությամբ արտադրանքը չի ներկայացվում։ Թիզերը հիմնականում հայտնվում է արտադրանքի հայտնման վաղ շրջանում և ծառայում է արտադրանքի շուրջն հետաքրքրություն ստեղծելու համար։ Մարքեթինգային հնարքը, որը հիմնված է թիզերի օգտագործաման վրա, կոչվում է թիզերային գովազդ։ Թիզերը գրավիչ դարձնելու համար կարող են օգտագործվել երկդիմի և պրովոկացիոն պատկերներ, տեսաֆիլմի կամ ներկայացումների կտորներ և այլն[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդունված է համարել, որ թիզերիների ամենավաղ օգտագործումը MJB Coffee բրենդի առաջխաղացումն էր։ 1906 թվականիմ Սան Ֆրանցիսկոյի ճանապարհների վրա հայտնվեցին ինտրիգային հայտարարություններ «Ինչու՞» հարցով[2][3]։

Տեխնոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնականում թիզերները հետևում են 5 հաճախականությունների։ Թիզերային գովազդային գործակալությունը անցնում է երկու կամ երեք փուլ։ Առաջին փուլը դա հենց թիզերն է, շատ դեպքերում ինտրիգ ստեղծող հարց, որն առաջացնում է հետաքրքրություն: Երկրորդ փուլը գաղտնիքի բացահայտումն է՝ հարցի պատասխանը տալու միջոցով, և բրենդի ներկայացման միջոցով:

Թիզերային գործակալություններն ըստ անց կացման ընթացքի բաժանվում են 2 խմբի՝

  • մեկօրյա բացահայտումը տեղի է ունենում գրեթե միանգամից, օրինակ՝ ամսագրի վրա գրված է հարցը, իսկ պատասխանը կլինի ամսագրի վերջին թերթերում:
  • շաբաթական բացահայտումը տեղի է ունենում թիզերի ներկայացումից 2-3 շաբաթ անց:

Թիզերային գործակալության հաջողությունը ապահովելու համար, պետք է միաժամանակ հետևել 3 հիմնական կանոնների՝

  • թիզերի թողարկման և գաղտնիքի բացահայտման միջև ժամանակը չպետք է շատ երկար լինի, որպեսզի առաջացած հետքրքրությունը չվերանա
  • թիզերի և գովազդային արտադրանքի միջև բանականության կապը չպետք է թույլ տա ընդհանրություններ այլ բրենդի հետ
  • պայծառ և ստեղծագործ գաղափար, որն ունակ է հետաքրքրել սպառողների լայն շրջանակներին

Թիզերները ֆիլմերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիզերները կարող են ունենալ տարբեր ձևեր: Երբ անոնսացնում են ֆիլմը, անոնսը հաճախ ներկայացվում է թրեյլերի տեսքով՝ փոքրիկ տեսահոլովակի տեսքով, որը բաղկացած է կարճ մասերից և ֆիլմի ամենահետաքրքիր մասերից: Միևնույն ժամանակ կոմբինացվում է իրար հետ կապ չունեցող վիդեոշարք, ըստ կալեյդոսկոպի սկզբունքի: Ստանդարտ կինեմատոգրաֆիկ թիզերը տևում է 15-30 րոպե:

Շատ հաճախ կինեմատոգրաֆիկ թիզերները և գրքերի թիզերները հայտնվում են, երբ աշխատանքը դեռ ավարտված չի լինում:

Թիզերային գովազդը համացանցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիզերն անգլերեն գրգռել բառից է:

Լայն օգտագործվում է համացանցում կայքերի դրամայնացման համար: Կայքերը տեղադրում են թիզերների բլոք համակարգեր՝ նկարագրությամբ նկար, որոնք պետք է հետաքրքրեն հաճախորդին և խրախուսեն նրան հետևել հղմանը: Նկարը և նկարագրությունը պետք է ամբողջությամբ բացահայտեն գովազդվող նյութի էությունը: Այդ կերպ՝ գովազդատուն, ով ստեղծում է հայտարարությունը, ստանում է ավելի նպատակային լսարան: Թիզերները կարող են օգտագործվել բաժանորդագրությունների, ծառայությունների և ֆիզիկական արտադրանքի գովազդի համար: Կայքերի տերերի համար կարևոր է ավելի շատ սեղմումների քանակը, ինչը տալիս է մեծ եկամուտ: Դրա համար կարող են օգտագործվել ինչպես ստատիկ, այնպես էլ գիֆ-նկարներ: Որոշ թիզերային ցանցերում, օրինակ՝ Bodyclick.net, Tizerbox.net, Visitweb.com, կարելի է համադրել տրված տեսակների հայտարարություններ: Դա թույլ է տալիս միաժամանակ մեծացնել եկամուտը կայքի տերերի համար և ստանալ որակով երթևեկություն գովազդատուների համար:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Столичные депутаты установили наружное наблюдение. Они хотят ввести цензуру на уличную рекламу»։ Газета "Коммерсантъ" №35։ 01.03.2005։ էջ 8։ Վերցված է 2013-12-01 
  2. Famous Frisco Families 09-11 " Nob Hill Gazette
  3. http://www.greenspun.com/bboard/q-and-a-fetch-msg.tcl?msg_id=0005VI «It was indeed an advertising campaign for MJB Coffee, of the type that today are called „teaser campaigns.“»