Կարիճի նշանի ներքո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարիճի նշանի ներքո
Երկիր Ռուսաստան
 Գերմանիա
Ժանրդրամա
Թվական1995
Լեզուռուսերեն
ԴերակատարներԻգոր Կվաշա
Տևողություն220 րոպե

«Կարիճի նշանի ներքո» (ռուս.՝ «Под знаком Скорпиона»), ռուսական պատմա-կենսագրական բազմասերիանոց հեռուստաֆիլմ, որը նկարահանվել է Մ․ Գորկու անվան մանկական և պատանեկան ֆիլմերի կենտրոնական կինոստուդիայի «ՏՎԿ» ստեղծագործական միավորումում «Օստանկինոյի պատվերով» 1995 թվականին։ Նվիրված է գրող Ալեքսեյ Մաքսիմովիչ Գորկու ճակատագրին Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը Ռուսաստանում հեղափոխական դարաշրջանի իրադարձությունների մասին է՝ ներկայացված գրող Ալեքսեյ Մաքսիմովիչ Գորկու տեսանկյունից, որը միանշանակ չի ընդունել Հոկտեմբերյան հեղափոխության գաղափարները։ Գրողը, որն ավելի վաղ Ռուսաստանին կոչ էր արել պայքարել ազատության համար, արդյունքում դարձել է նոր ռեժիմի պատանդն ու ծառան, իսկ հետո նաև նրա զոհը[2]։ Գորկու կերպարը բացահայտվում է հեղափոխության առաջնորդների, առաջին հերթին Լենինի և հետագայում Ստալինի հետ նրա սուր և անհաշտ փոխհարաբերությունների պրիզմայով։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Վալերի Պորոշին Մաքսիմ Գորկի Մաքսիմ Գորկի
Ռիմ Այուպով Վլադիմիր Լենին Վլադիմիր Լենին
Ալեքսեյ Սաֆոնով Գրիգորի Զինովև Գրիգորի Զինովև
Վլադիմիր Տալաշկո Ֆելիքս Ձերժինսկի Ֆելիքս Ձերժինսկի
Իգոր Կվաշա Իոսիֆ Ստալին Իոսիֆ Ստալին
Գենադի Սայֆուլին Հենրիխ Յագոդա Հենրիխ Յագոդա
Վիկտոր Ստեպանով Ֆեոդոր Շալյապին Ֆեոդոր Շալյապին
Վալերի Սմեցկոյ Վլադիսլավ Խոդասևիչ Վլադիսլավ Խոդասևիչ
Վալերի Միզնիկով Կոռնեյ Չուկովսկի Կոռնեյ Չուկովսկի
Յան Յանակիև Պյոտր Կրյուչկով Գորկու քարտուղար Պյոտր Կրյուչկով
Ելենա Ամինովա Մարիա Զակրևսկայա-Բենկենդորֆ-Բուդբերգ Գորկու քաղաքացիական կինը Մարիա Զակրևսկայա-Բենկենդորֆ-Բուդբերգ
Գոշա Կուցենկո (լուսագրերում՝ Յուրի Կուցենկո) Մաքսիմ Պեշկով Գորկու որդին Մաքսիմ Պեշկով
Իվան Ագապով Զինովի Պեշկով Գորկու որդեգիրը Զինովի Պեշկով
Նիկիտա Ջիգուրդա քահանա քահանա
Վլադիմիր Ռովինսկի ՆԳԺԿ սպա ՆԳԺԿ սպա
Վալենտինա Պուգաչովա էմիգրանտ էմիգրանտ
Վադիմ Վիլսկի լրագրող լրագրող
Սերգեյ Վարչուկ էպիզոդ
Վլադիմիր Սկլյարով էպիզոդ
Վիկտոր Տերեխով էպիզոդ

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Ալեքսանդր Լապշին
  • Ռեժիսոր՝ Յուրի Սորոկին
  • Օպերատոր՝ Բորիս Դունաև
  • Նկարիչ՝ Ալֆրեդ Տալանցև
  • Կոմպոզիտոր՝ Յուրի Բուցկո
  • Պրոդյուսեր՝ Լյուդմիլա Միշակովա

Լրացուցիչ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1-ին և 2-րդ սերիաների պրեմիերան կայացել է 1996 թվականի հուլիսի 1-ին «ОРТ» ալիքով[3], իսկ 3-րդ և 4-րդ սերիաները ցուցադրվել են հուլիսի 2-ին[4]։ Ֆիլմի փաստավավերագրական ավարտը փաստացի նախընտրական քարոզչություն է այն ժամանակ տեղի ունեցած ՌԴ նախագահի ընտրությունների քարոզարշավի շրջանակներում։
  • Ֆիլմի նկարահանումներն սկսվել են 1992 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Под знаком скорпиона». Телеканал «Культура». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 2-ին.
  2. «145 лет со дня рождения Максима Горького». Телеканал «Культура». 21 марта 2013. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 2-ին.
  3. Программа передач на 1 июля 1996 года
  4. Программа передач на 2 июля 1996 года

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]