Նիկիտա Ջիգուրդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկիտա Ջիգուրդա
ուկր.՝ Микита Борисович Джигурда
Джигурда Никита.jpg
Ծնվել էմարտի 27, 1961(1961-03-27) (58 տարեկան)
ԾննդավայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԲորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Ukraine.svg Ուկրաինա
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն
Մասնագիտությունդերասան, երգիչ, կինոռեժիսոր, սցենարիստ, բանաստեղծ, հեղինակ-կատարող, կոմպոզիտոր, երգերի հեղինակ, կիթառահար և հեռուստահաղորդավար
Ժանրերռուսական շանսոն
Ամուսին(ներ)Marina Anissina? և Marina Nikolaevna Esipenko?
Պարգևներ և մրցանակներQ4417350? և Q56617465?

Նիկիտա Բորիսովիչ Ջիգուրդա (մարտի 27, 1961(1961-03-27), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինական և ռուսական դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ և երգիչ։ Չեչնիայի ժողովրդական արտիստ (2008 թ.)[1][2] և Կարբադինո-Բալկարի ԱԽՍՀ-ի վաստակավոր արտիստ (1987 թ.)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկիտա Ջիգուրդայի և իր եղբայրների՝ Սերգեյի[3] ու Ռուսլանի[4] հավաստմամբ նրանք սերում են զապորոժյան կազակներից։ Նիկիտա Ջիգուրդան հաստատում է, որ իր ազգանունը թարգմանաբար նշանակում է «իշխող երկսայր կացին»[5]:

Պատանեկության տարիներին նա շատ էր կատարում Վլադիմիր Վիսոցկու երգերը[6]: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Կիևի ֆիզկուլտուրայի համալսարանը։ Նա եղել է Ուկրաինայի կանոեի հավաքականի անդամ։ 20 տարեկան նրան տեղափոխել են հոգեբուժարան՝ «հիպոմանիակալ պսիխոզ» ախտանիշով[7]: Առաջին կուրսը ավարտելուց հետո լքել է համալսարանը և ընդունվել Բորիս Շուկինի թատրոնի համալսարան և 1987 թվականին ավարտել է։

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

1987 թվականին ավարտելով Բորիս Շուկինի թատրոնի համալսարանը ավարտելով Ջիգուրդան դառնում է Մոսկվայի նոր դրամատիկական թատրոնի դերասան։ 1989 թվականին տեղափոխվել է Ռուբեն Սիմոնովի թատրոն, ապա 1991 թվականից խաղացել է «Նիկիտայի դարպասների մոտ» թատրոնի բեմում։

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

1987 թվականին առաջնաելույթ է ունեցել կինոյում, խաղալով Նիկոլայ Զասեև Ռուդենկոյի «Վիավոր քարը» ֆիլմում գլխավոր դերը, որը հիմնված էր բալկար խորհրդային բանաստեղծ Կայսըն Կուլիևի նույնանուն պոեմի վրա։ 1991 թվականին արդեն հանդես է եկել, որպես կինոռեժիսոր և «Գերի Սուպերմենը» ֆիլմի սցենարիստ, այդ ֆիլմում նա խաղացել է գլխավոր դերը և կատարել իր կողմից գրված երգերը։

Երաժշտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է որպես իր երգերի սեփական հեղինակ և կատարող։ Թողարկել է ավելի քան երեսուն երաժշտական ալբոմներ:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկիտայի առաջին կինը ռուս դերասանուհի Մարինա Էսիպենկոն էր։ Չգրանգված ամուսնության մեջ էր գտնվում պոետ և լուսանկարիչ Յանա Պավելսկիի հետ[8][9], ումից նա ունի երկու որդի՝ Արտեմի Դոբրովլադը (2002 թ.)[10] և Իլյա Մակսիմիլիանը (2008 թ.)[11]: 2008 թվականի փետրվարից ամուսնացած է գեղասահորդուհի Մարինա Անիսինայի հետ, ումից ունի ևս երկու երեխա՝ որդի Միկա Անժելյա Կրիստան (2009 թ.) և դուստր Եվա Վլադան (2010 թ.)[12]:

Հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին Նիկիտա Ջիգուրդային վստահվեց ներկայացնել Իրինա Հակամադային՝ Ռուսաստանի նախագահական ընտրությունների ժամանակ[13][14]: Աջակացում էր «Արդար Ռուսաստան» կուսակցությանը[15][16]: 2013 թվականին հայտարարեց, որ ընտրություններին նա կքվեարկի Ալեքսեյ Նավալնիի օգտին, «որովհետև նա այն մարդն է, ով կարող է ստեղծել նոր համակարգ»[17]: Հանդես է եկել «Pussy Riot» խմբի անդամներին ազատելու համար[18][19]: Ջիգուրդան խոստովանել է, որ առաջ ունեցել է հոմոֆոբիական հայացքենր, բայց իր կնոջ՝ Մարինա Անիսինայի և նրա ընկներների շնորհիվ փոխել է դրանք[20][21]: Մի քանի անգամ հայտարերել է, որ պատրաստ է գլխավոր գեյ շքերթները և հոմոսեքսուալ աստղերին կոչ էր անում կամինգ աութ անել[22][23][24]: Հայտարարել է որ կաջակցի դպրոցներում սեռական դաստիարակության դասըթնացների անցկացնելուն[25][26]:

2013 թվականի դեկտեմբերին Ջիգուրդան ելույթ է ունեցել Եվրոմայդանի բեմում, որտեղ կարդացել է իր կողմից գրված բանաստեղծությունները, կատարել է Ուկրաինայի օրհներգը և առաջկցել է ցուցարարներին[27][28]: Սակայն 2014 թվականին մասնակցել է Դոնեցկի ցույցին[29][30], հայտարարել է որ Եվրամայդանը «ներկայացում» և «դեկորացիա» էր և քաղաքական գործիչներ Տուրչինովին, Յացյենյուկային, Տիմոշենկոյին, Պորոշենկոյին ու Վիտալի Կլիչկոյին անվանել է «դավաճաններ, ովքեր Ուկրաինան վաճառել են ԱՄՆ-ին»[31]:

Հայտնիությունը համացանցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջիգուրդան հանդիսացել է առարկա բազմաթիվ ծաղրերգությունների համար։ 2012 թվականի ապրիլին համացանցում հայտնվեց մի հոլովակ, որտեղ Նիկիտային անվանում էին Չուբակկա[32]:

Իր YouTube-իալիքում Ջիգուրդան տեղադրել է PSYGangnam Style երգի ծաղրերգությունը, որը անվանել է «Օպա Ջիգուրդա»: Նա տեղադրել է «Gentleman» երգի ծաղրերգությունը, որը անվանել է «ՋԻԳՈՒՐԴԱՄԵՆ S.W.A.G.»:

Քննադատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջիգուրդային անվանում են «ռուսական շոու բիզնեսի մեծագույն ֆրիկ»[33]: Նրան մեղադրում են Վլադիմիր Վիսոցկիին ընդօրինակելու համար։ Որոշները նաև պնդում են, որ նրա խռպոտ ձայնը իսկական չէ[34]: Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Ջիգուրդային անվանել է «ծերացող ապաշնորհություն»: Իր կարծիքով չկա որևէ ֆիլմ կամ թատերական ներկայացում, որտեղ Ջիգուրդան որպես դերասան փայլում է[35]:

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1987 թ.— «Վիավոր քարը» — Ասկեր
  • 1991 թ.— «Վերջին հնարավորության հետևից» — «Կովկասյան խոհանոց» սրճաանի խորոված պատրաստող
  • 1991 թ.— «Իվան Ֆյոդորով» — Անդրեյ Կուրբսկի
  • 1991 թ.— «Սուրբ ծնունդը Փարիզում» — Էդգար
  • 1993 թ.— «Վինտ» — Նիկիտա, խաղատան երգիչ
  • 1993 թ.— «Գերի Սուպերմենը կամ էրոտիկ մուտանտ» — Անատոլի
  • 1995 թ.— «Հորոսկոպով կարիճ» — հոգևորական
  • 1995 թ.— «Սիրել ռուսական ձևով» — Վիկտոր Կուրլիգին
  • 1996 թ.— «Էրմակ» — Իվան Կալցո
  • 1996 թ.— «Սիրել ռուսական ձևով 2» — Վիկտոր Կուրլիգին
  • 1999 թ.— «Սիրել ռուսական ձևով 3» — Վիկտոր Կուրլիգին
  • 1999 թ.— «Երկարի վտանգ» — Գիվի
  • 2001 թ.— Աղոթք հետման Մազեպի մասին — Կառլ XII թագավոր
  • 2002 թ.— «Ներքև նայողը» — Տատարին Ռուսլան
  • 2005 թ.— «Վլադիմիրյան կենտրոն»
  • 2007 թ.— «Խելագարություն. մարտահրավեր և պայքար» — Թղթակից
  • 2007 թ.— «Երբ աստվածները քնել են» — Ռուսլան Նեմցով
  • 2011 թ.— «Գործակալ Կուպեր» — Գարիկ Բեսոնով
  • 2014 թ.— «Ինչ են անում տղամարդիկ 2» — կամեո
  • 2016 թ.— «Ուրբաթ» — կամեո

Ռեժիսորական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1993 — «Գերի Սուպերմենը կամ էրոտիկ մուտանտ» (Ստանիսլավ Գայդուկի հետ համատեղ)

Հնչյունավորված աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1990 թ.— «Կոմինո» — որսորդ, գազաններ
  • 1995 թ.— «Պոլիֆեմ, Ակիդ և Գալատեա» — Պոլիֆեմ
  • 2002 թ.— Serious Sam: The Second Encounter — Սեմ
  • 2005 թ.— «Վիվեսեկտոր. Գազանը ներսում» — Առյուծ
  • 2007 թ.— «Նիկո. Ճանապարհ դեպի աստղեր» — Գայլ
  • 2009 թ.— «Տարաս Բուլբա» — Մորուքավոր
  • 2011 թ.— «Բարբարոս Ռոնալը» — Վոլկազար
  • Warcraft: Orcs & Humans; Warcraft III: Reign of Chaos (ռուսերեն հնչյունավորում) — Մի քանի օրկերի և նագերի ձայն

Ալբոմներ և երգերի հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Песни Владимира Высоцкого 1 (1984)
  • Песни Владимира Высоцкого 2 (1984)
  • Песни Владимира Высоцкого 3 (1984)
  • Песни Владимира Высоцкого 4 (1984)
  • Отречёмся от старого мира (1986)
  • На стихи Владимира Высоцкого 1 (1987)
  • На стихи Владимира Высоцкого 2 (1987)
  • Перестройка (1987)
  • Гласность (1988)
  • Ускорение (1989)
  • Утопия (1990)
  • Плюрализм (1991)
  • Концерт Никиты и Сергея Джигурды в Киеве (1991)
  • Веровать (1992)
  • Лунная женщина (1993)
  • После спектакля запись для Бархатова (1994)
  • Огонь любви (1995)
  • Лунная женщина (переиздание) (1996)
  • Фиолетовая роза (1996)
  • Если свистнут проститутки (1996)
  • Венок из песен в память о Высоцком (2000)
  • Актёр и песня (2001)
  • Волчья кровь (2001)
  • Иллюзия любви (От Фрейда к Юнгу) (2003)
  • Раздвигая горизонты (2004)
  • Лови настроение Рок-Н-Ролл (2006)
  • Золотая сорвиголова (2006)
  • Глюоновые танцы (2006)
  • Хулиган я, хулиган (2006)
  • Իվան Ֆրանկոյի «Страшный суд» աուդիոգիրք (2007, ուկրաիներեն)
  • Монадные стихи (2008)
  • Любить по-русски — падать в небо. DVD (2009)
  • #оппаджигурда (gangnam style երգի ռեմիքս) (2012)
  • #ДжигурдаМэн S.W.A.G (PSY — gentleman երգի ռեմիքս) (2013)
  • Пираты астральных морей (#КапитанДжигурда) (2013)
  • #СантаДжигурда (2013)
  • Прощание славянки Mix (2014)

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չեչնիայի ժողովրդական արտիստ (2008) — պրոֆեսիոնալ բեմանակն արվեստի, ստեղծագործական գործունեության զարգացման և Չեչնիայում մեծ համբավ ձեռք բերելու համար[1][2]:
  • «Արծաթե կրկնակոշիկ» (2009) — Մարինա Անիսինայի ծննդաբերության կարճամետրաժ ֆիլմի համար։
  • «Արծաթե կրկնակոշիկ» (2009) — «Տարվա Ջիգուրդա» անվանակարգում իր մեծ ավանդի համար[36]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Указ Президента Чеченской Республики от 14 июня 2008 года № 201 «О присвоении почётного звания „Народный артист Чеченской Республики“ Джигурде Н. Б.»
  2. 2,0 2,1 Мария Мацур։ «Звёздный «Ковчег»»։ «Российская газета» 
  3. Сегодня в «Доме актёра» Сергей Джигурда
  4. Шансон Плюс ™ -> ШАНСОНЬЕ, КАК ОН ЕСТЬ (Руслан Джигурда)
  5. Передача «Ты не поверишь» канала НТВ от 26 сентября 2009
  6. rusactors.ru — Джигурда
  7. Никита Джигурда: «В психиатрической больнице мне кололи по семь транквилизаторов в день» «Вокруг ТВ», 20 октября 2012 г.
  8. Фотограф Яна Павелковская
  9. Джигурда стал «бывшим»
  10. Никита Джигурда: «Деньги нужны, чтобы баловать близких»
  11. Джигурда бросил беременную жену
  12. Биография Никиты Борисовича Джигурды
  13. «Презентация книги Ирины Хакамада «Я работаю политиком»»։ Официальный сайт Ирины Хакамада։ 10 марта 2004 года 
  14. «Никита Джигурда приедет в Кострому читать оду в честь Ирины Хакамады»։ Regnum։ 11 марта 2004 года 
  15. «Римма Маркова и Никита Джигурда рассказали барнаульцам о том, почему они поддерживают «Справедливую Россию»»։ Политсиб։ 25 июня 2007 года 
  16. ««Справедливая Россия» ударила по электорату Джигурдой»։ Эхо русского севера։ 4 октября 2010 года 
  17. «Навальный: да или нет?»։ Московские новости։ 5 апреля 2013 года 
  18. «Никита Джигурда встал на защиту Pussy Riot»։ РБК։ 19 июня 2012 года 
  19. «Джигурда призвал поддержать Pussy Riot»։ Московский комсомолец։ 19 июня 2012 года 
  20. «Никита Джигурда: «Геи – это десятиклассники, в то время как мы все — первоклассники»»։ GayRussia.Ru։ 27 марта 2011 года 
  21. «Никита Джигурда: Марина Анисина изменила мое отношение к геям»։ Gay.ru։ 28 марта 2011 года 
  22. «Джигурда согласен возглавить ближайший гей-парад в Москве»։ Росбалт։ 18 апреля 2012 года 
  23. Сорокин Денис (28 июня 2012 года)։ «Никита Джигурда: Мечтаю возглавить гей-парад»։ Собеседник 
  24. Морозова Даяна (18 февраля 2013 года)։ «Никита Джигурда готов возглавить гей-парад»։ Московский комсомолец 
  25. Норкин Андрей (1 февраля 2013 года)։ «Никита Джигурда: «Кому, как не геям, учить шовинистов любовью, а не драками»»։ Коммерсантъ 
  26. «Никита Джигурда: «Кому, как не геям, учить шовинистов любовью, а не драками»»։ GayRussia.Ru։ 4 февраля 2013 года 
  27. «Джигурда на «евромайдане» прочитал оду Украине»։ Взгляд։ 4 декабря 2013 года 
  28. Александрова Ольга (4 декабря 2013 года)։ «Джигурда поддержал украинцев на Евромайдане в Киеве песней и стихами»։ Комсомольская правда 
  29. Птницкая Саша (9 мая 2014 года)։ «Джигурда на митинг 9 мая в Донецке прискакал на коне»։ Комсомольская правда 
  30. «Джигурда в Донецке поддержал пророссийский митинг»։ Gazeta.ua։ 9 мая 2014 года 
  31. «Джигурда: Я вызвал Турчинова и Яценюка на астральную дуэль, потому что они – запроданці»։ Гордон։ 10 мая 2014 года 
  32. YouTube — ‪Джигурда — Чубака vs. Хипстер Ботаник
  33. Москва 24 ― Ток-шоу Евгения Додолева: Никита Джигурда о шоу-бизнесе
  34. fandeeff.narod.ru — Джигурда
  35. YouTube full-color icon (2017).svg Киркоров превратил женщин в роботов
  36. Сообщение о номинантах СК-2013 на сайте РБК

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]