Կայսըն Կուլիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կայսըն Կուլիև
կարաչ.-բալկ.՝ Къулийланы Шуўаны жашы Къайсын
Ծնվել էհոկտեմբերի 19 (նոյեմբերի 1), 1917
ԾննդավայրVerkhne-Chegemskoye rural community, Չեգեմի շրջան, Kabardino-Balkar Autonomous Oblast, ԽՍՀՄ
Վախճանվել էհունիսի 4, 1985(1985-06-04) (67 տարեկան)
Վախճանի վայրChegem, Kabardino-Balkar Autonomous Soviet Socialist Republic, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ, արձակագիր և քաղաքական գործիչ
Լեզուկարաչայ-բալկարերեն
Քաղաքացիություն Ռուսական հանրապետություն,  Mountainous Republic of the Northern Caucasus,  ՌԽՖՍՀ,  Ռուսաստանի Հարավ և  ԽՍՀՄ
ԿրթությունՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Մեդալ «Ստալինգրադի պաշտպանության համար» «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
Լենինյան մրցանակ ԽՍՀՄ պետական մրցանակ
Լեհական մշակույթի առաջ ունեցած վաստակի համար կրծքանշան
և Մ. Գորկու անվան ՌՍՖՍՌ պետական մրցանակ
Изображение автографа
 Kaisyn Kuliev Վիքիպահեստում

Կուլիև Կայսըն Շուվաևիչ (ռուս.՝ Кайсы́н Шува́евич Кули́ев; կարաչ.-բալկ.՝ Къулийланы Шууаны жашы Къайсын, հոկտեմբերի 19 (նոյեմբերի 1), 1917, Verkhne-Chegemskoye rural community, Չեգեմի շրջան, Kabardino-Balkar Autonomous Oblast, ԽՍՀՄ - հունիսի 4, 1985(1985-06-04), Chegem, Kabardino-Balkar Autonomous Soviet Socialist Republic, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), բալկար խորհրդային բանաստեղծ, արձակագիր, լրագրող։ Կաբարդա-Բալկարական ԻԽՍՀ ժողովրդական բանաստեղծ (1967 թ.), Լենինյան մրցանակի դափնեկիր (1990 թ. — հետմահու), ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1974), ՌՍՖՍՀ Մաքսիմ Գորկու անվան պետական մրցանակի դափնեկիր (1967)։ ԽՄԿԿ անդամ (1944), ԽՍՀՄ 5-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել ու հասակ է առել Վերին Չեգեմ լեռնային աուլում։ Մանուկ հասակում զրկվել է հորից[1]։ Գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո սովորել է Նալչիկի մանկավարժական տեխնիկումում։ Հետագայում ավարտել է նաև թատերարվեստի ռուսական ինստիտուտը (ГИТИС-ը) և Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտը։ Մոսկվայում ուսումնառությունն ավարտելով՝ վերադարձել է Նալչիկ, դասավանդել կաբարդա-բալկարական պետական մանկավարժական ինստիտուտում[2]։

Բանաստեղծություններ գրել է դեռ դպրոցական տարիներից։ Առաջին ստեղծագործությունները հրատարակել է 1933 թվականին[3]՝ 16 տարեկան հասակում։

«Իմ հարևանները» (1939-1945 թթ., հրտ. 1957 թ.) քնարական շարքի կենտրոնում խորհրդային մարդն է։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին հրատարակել է բանաստեղծությունների մի քանի շարք։ Այնուհետև դիմել է բալկարների պատմական անցյալին («Կիրճերի երգեր», շարք, 1947-1951 թթ.), գրել «Լեռնային պոեմ Լենինի մասին» (1959-1960 թթ.)։ Բալկար ժողովրդին է նվիրված «Վիրավոր քարը» (1964 թ., Մ. Գորկու անվան ՌՍՖՍՀ պետական մրցանակ, 1966 թ.) բանաստեղծությունների ժողովածուն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Кулиев, Кайсын Шуваевич Автобиография.
  2. Тамара Эфендиева, Салих Ибрагимович Эфендиев Кайсын Шуваевич Кулиев: 1959-1985. — Изд-во «Эльбрус», 1997-01-01. — 434 с.
  3. Вадим Дементьев Кавказская тетрадь. — Современник, 1989-01-01. — 440 с.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ст. Рассадин. Кайсын Кулиев. Литературный портрет. Москва, Художественная литература, 1974. 158 с.
  • Ж. Кулиева. Остаться в памяти людской… Сборник статей и воспоминаний о Кайсыне Кулиеве. Нальчик: Эльбрус, 1987.
  • Л. Мкртчян. Без тебя, Кайсын, и вместе с тобой. Ереван: Наири, 1997,108 с.
  • Ж. Кулиева. Я жил на этой земле… Кайсын Кулиев в документах. Нальчик: Эльбрус, 1999.
  • Э. Кулиева. Мой гений, мой ангел, мой друг. Нальчик: Эльбрус, 2002.
  • Кулиева, Элизат Эльбаевна (Э.Кулиева). Ум, окрылённый свободой. Нальчик: Эльбрус, 2007. • Кулиева, Элизат Эльбаевна (Э. Кулиева) . Былое как сегодня . Нальчик : Издательство Котляровых, 2017.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 716