Պետրո Պորոշենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


Պետրո Պորոշենկո
ուկր.՝ Петро Олексійович Порошенко
Secretary Kerry Shakes Hands With Ukrainian President-elect Poroshenko Before Meeting in Warsaw 03.jpg
Ուկրաինայի 5-րդ նախագահ Ուկրաինա
Ստանձնեց պաշտոնը՝2014
Կուսակցություն՝Our Ukraine, Social Democratic Party of Ukraine, Party of Regions և Petro Poroshenko Bloc
Նախորդող՝Վիկտոր Յանուկովիչ
Ծննդյան օր՝ սեպտեմբերի 26, 1965({{padleft:1965|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:26|2|0}})[1][2] (52 տարեկան)
Ծննդավայր՝Բելգորոդ
Ամուսին ՝Մարինա Պորոշենկո
Երեխաներ՝Ալեքսեյ Պորոշենկո
Հայր՝Ալեքսեյ Պորոշենկո
Մայր՝Yevguenia Serguéievna Grigorchuk
Պարգևներ՝Ուկրաինայի գիտության և տեխնոլոգիաների պետական մրցանակ, Honored Economist of Ukraine, Հանրապետության շքանշան, Grand Cross of the Order of Civil Merit, Order of Merit (Ukraine), 3rd class, Order of Merit (Ukraine), 2nd class, Սպիտակ Արծվի շքանշան, «Ստարա պլանինա» շքանշան, Order of Abdulaziz al Saud և Q4200240?
Petro Poroshenko Signature 2014.png

Պետրո Ալեքսեյի Պորոշենկո (ուկր.՝ Петро Олексійович Порошенко, սեպտեմբերի 26, 1965({{padleft:1965|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:26|2|0}})[1][2], Բոլգրադ, Բոլգրադի շրջան, Օդեսայի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի քաղաքական գործիչ և գործարար։ Ուկրաինայի հինգերորդ նախագահն է (2014 թ. հունիսի 7-ից)։ Միլիարդատեր է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բոլգրադում (Օդեսայի մարզ), մեծացել է Վիննիցայում։ 1989 թ․ ավարտել է Կիևի Տարաս Շևչենկոյի անվան պետական համալսարանը՝ տնտեսագետի մասնագիտությամբ։ Այնուհետև սկսել է աշխատել կակաոյի արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունում, որն հետագայում դարձել է «Ռոշենգրուպը»՝ Ուկրաինայում հրուշակեղեն արտադրող ամենախոշոր ձեռնարկությունը։ Այդտեղից էլ նրա «Շոկոլադե թագավոր» կամ «Վիլի Վոնկա» մականունները։ Պորոշենկոյին են պատկանում նաև ավտոմեքենա և ավտոբուս արտադրող և նավաշինական գործարաններ։ 2012 թ․ նա Ֆորբսի աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում 1153-րդ տեղում էր[3]։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին Պորոշենկոն դարձավ Ուկրաինայի խորհրդարանի անդամ՝ Միացյալ սոցիալ-դեմոկրատների կուսակցության անունից։ Երկու տարի անց նա լքեց այդ կուսակցությունը ստեղծելով նոր քաղաքական կուսակցություն՝ Սոլիդարությունը։ 2005 թվականին Պորոշենկոն նշանակվեց Անվտանգության և պաշտպանության ազգային խորհրդի քարտուղար։ 2009 թ․ հոկտեմբերի 9-ից 2010 թ․ մարտի 11-ը, Յուլիա Տիմոշենկոյի պաշտոնավարման շրջանում, նա արտաքին գործերի նախարար էր, իսկ դրանից հետո՝ մինչև 2012 թ․ դեկտեմբերի 24-ը, Միկոլա Ազարովի վարչապետության շրջանում, առևտրի և տնտեսական զարգացման նախարար։

Պորոշենկոն պաշտպանում էր 2013 թ․ նոյեմբերին սկիզբ առած «Եվրոմայդանի» հակակառավարական ցույցերը։ 2014 թ․ մարտի 29-ին նա թեկնածու առաջադրվեց արտահերթ նախագահական ընտրություններին և հավաքեց քվեների 56%-ը։ Յուլիա Տիմոշենկոն, որ նույնպես մասնակցում էր ընտրություններին և ձայների միայն 12%-ն էր հավաքել, ճանաչեց Պորոշենկոյի հաղթանակը և ընտրությունները որակեց «ժողովրդավարական և արդար»[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]