Ալեքսեյ Պորոշենկո
Ալեքսեյ Պորոշենկո | |
![]() | |
Կուսակցություն՝ | European Solidarity? |
---|---|
Կրթություն՝ | Կիևի Տարաս Շևչենկոյի ազգային համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտ, Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց, INSEAD?, Իթըն քոլեջ և Q12110520? (2002) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և դիվանագետ |
Ծննդյան օր | մարտի 6, 1985 (37 տարեկան) |
Ծննդավայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
Քաղաքացիություն | ![]() |
Հայր | Պետրո Պորոշենկո |
Մայր | Մարինա Պորոշենկո |
Ալեքսեյ Պորոշենկո (ուկրաիներեն՝ Порошенко Олексій Петрович, մարտի 6, 1985, Կիև, Ուկրաինական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), ուկրաինացի քաղաքական գործիչ, դիվանագետ։ 2014 թվականի նոյեմբերի 27-ից Ուկրաինայի VIII գումարման պատգամավոր։ Ուկրաինայի հինգերորդ նախագահ Պետրո Պորոշենկոյի ավագ որդին։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին ավարտել է Ուկրաինայում Կլովսկի լիցեյը[1]։ 2001-2002 թվականներին սովորել է Իտոնի քոլեջում (Մեծ Բրիտանիա)[2]։ 2002-2003 թվականներին սովորել է Վինչեստերի քոլեջում (Մեծ Բրիտանիա)[2]։
2002-2006 թվականներին սովորել է Կիևի Տ. Շևչենկոյի անվան ազգային համալսարանում՝ միջազգային հարաբերությունների բաժնում[3]։ 2004-2007 թվականներին սովորել է Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում (Մեծ Բրիտանիա)[2][4]։ 2008 թվականին ավարտել է Տ․ Շևչենկոյի անվան Կիևի ազգային համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտը՝ «միջազգային բիզնես» մասնագիտությամբ[3]։ 2011-2012 թվականներին սովորել է INSEAD (Diversity Fund Scholarship) բիզնես դպրոցում Ֆրանսիայում և Սինգապուրում[2][5]։
2006 թվականին աշխատել է Merrill Lynch բանկում՝ որպես վերլուծաբան[2]։
2007-2009 թվականներին աշխատել է «ԿԿ Ռոշեն» ՊՁ-ում՝ որպես ֆինանսական աշխատանքների տնտեսագետ[6]։
2009 թվականին աշխատել է «ԿԿ Ռոշեն»-ում՝ որպես տարածքային բաժնի իրացման գծով մենեջեր[6]։
2009-2010 թվականներին աշխատել Է Ուկրաինայի Էկոնոմիկայի նախարարությունում՝ նախարարի աշխատանքի ապահովման դեպարտամենտի խորհրդականների բաժնի խորհրդականի պաշտոնում[4][6]։
2010 թվականի հունվար-օգոստոս ամիսներին եղել է Շանհայում (ՉԺՀ) Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության առևտրատնտեսական առաքելության ղեկավարի տեղակալ (հայրն այդ ընթացքում զբաղեցրել Է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը)[7][8]։
2010 թվականի օգոստոսից մինչև սեպտեմբեր՝ Շանհայում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսությունում առևտրատնտեսական առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնակատար[6][9]։
2010 թվականի սեպտեմբերից մինչև 2011 թվականի հունիսը եղել է Շանհայում Գլխավոր Հյուպատոսության տնտեսական հարցերի բաժնի փոխդեսպան[6][8]։
«Պոդիլյա» սննդի ընկերության արտաքին տնտեսական հարաբերությունների գլխավոր տնօրենի տեղակալ[9][10]։
Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականից՝ Վիննիցայի մարզային խորհրդի պատգամավոր, «Բատկիվշչինա» խմբակցության անդամ, մարզային խորհրդի սոցիալ-տնտեսական զարգացման, բյուջեի և ֆինանսների հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2013 թվականի փետրվարի 24-ին տեղի ունեցած № 3 ընտրատարածքից (Բերշադ, Բերշադի շրջան) ընտրվել է Վիննիցայի շրջանային խորհրդի պատգամավոր։ Նրա թեկնածության օգտին քվեարկել Է ընտրողների գրեթե 80 %-ը[11]։
Ալեքսեյի խոսքով՝ 2014 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Դոնբասում զինված հակամարտության ժամանակ նա ուրիշի ազգանունով վերագրվել է ականանետային ստորաբաժանմանը և Կրամատորսկի մոտ ծառայություն է իրականացրել։ Նա առանձին ապրում էր շտաբում, որտեղ գտնվում էր պաշտպանության նախարար Վալերի Գելետեյը։ Մարտերին չի մասնակցել[12][13][14][15][16]։
Միջազգային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սինգապուրի Հանրապետության հետ միջխորհրդարանական կապերի խմբի ղեկավար[17]։
Միջխորհրդարանական միությունում ուկրաինական պատվիրակության անդամ[18]։ 2017 թվականի ապրիլի 11-ին Ալեքսեյ Պորոշենկոն Գերագույն Ռադայում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Ուկրաինան բոյկոտելու է Միջխորհրդարանական միության վեհաժողովի անցկացումը Սանկտ Պետերբուրգում[19]։
2015 թվականին Ալեքսեյ Պորոշենկոն քվեարկել Է «Ուկրաինայի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին (Ուկրաինայի ժողովրդական պատգամավորների և դատավորների անձեռնմխելիության վերաբերյալ)», որի հեղինակը Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն էր[20]։
2017 թվականի օգոստոսին Ալեքսեյ Պորոշենկոն դարձել է ուկրաինացի քաղաքական գործիչներից առաջինը, որը հաղթել է Սինգապուրի համագործակցության ծրագրի (SCP) մրցույթում և անցել է պետական կառավարման և պլանավորման ոլորտում ստաժավորում, ինչպես նաև զարգացման ռազմավարությունների ձևակերպում Սինգապուրի կառավարական կառույցների աշխատանքի օրինակով[21][22]։ Սինգապուր այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում շուրջ 50 պետծառայողներ ուսուցում են անցել Սինգապուրում՝ պետական կառավարման քոլեջի հիմքի վրա[23]։
2018 թվականի սեպտեմբերի 21-ին, ըստ VoxUkraine անկախ վերլուծական պլատֆորմի վարկածի, բարեփոխումների աջակցման ինդեքսով Ալեքսեյ Պորոշենկոն մտել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի ութերորդ նստաշրջանի ամենաարդյունավետ ժողովրդական պատգամավորների տասնյակում, որոնք աջակցել են բարեփոխիչ օրենքներին[24]։
2018 թվականի նոյեմբերի 1-ին ռուսական պատժամիջոցներ են սահմանվել Ուկրաինայի 322 քաղաքացիների, այդ թվում՝ Ալեքսեյ Պորոշենկոյի նկատմամբ[25][26]։
Օրինաստեղծ գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեքսեյ Պորոշենկոն դարձել է 2016 թվականի փետրվարի 2-ին Ուկրաինայի Գերագույն Ռադայի կողմից ընդունված № 3150 օրինագծի համահեղինակը՝ «պատերազմի վետերանների կարգավիճակի, նրանց սոցիալական պաշտպանության երաշխիքների մասին» Ուկրաինայի օրենքի 15-րդ հոդվածում փոփոխություն կատարելու մասին, որը վերաբերում է զոհվածների ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության ուժեղացմանը։ Օրինագիծը նախատեսում է չեղյալ հայտարարել արտոնությունների տրամադրման բացարձակ անարդար սահմանափակումները նրանց ընտանիքներին, ովքեր զոհվել են՝ պաշտպանելով Ուկրաինան[27][28][29]։
Ալեքսեյ Պորոշենկոն 36 օրենսդրական նախաձեռնությունների համահեղինակ է դարձել[30]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Двойняшки Порошенко отгуляли выпускной за рубежом: фото» (ռուսերեն)։ Znaj.ua
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Сын за отца: что карьера Алексея Порошенко говорит о президенте Украины»։ platfor.ma
- ↑ 3,0 3,1 «Порошенко Олексій Петрович»։ Slovoidilo.ua
- ↑ 4,0 4,1 «Яблоко от яблони: чем занимаются дети известных украинских политиков» (ուկրաիներեն)։ Antikor.com.ua
- ↑ «Где будут учиться дочки Петра Порошенко»։ finance.bigmir.net
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 «Семья Петра Порошенко. Справка»։ Ukraina.ru
- ↑ Михайлина Скорык (2010-05-28)։ «Дипломатія династій» (ուկրաիներեն)։ «Левый берег»։ Վերցված է 2017-12-13
- ↑ 8,0 8,1 «Алексей Порошенко» (ուկրաիներեն)։ «112 Украина»։ Արխիվացված է օրիգինալից 2019-12-28-ին։ Վերցված է 2019-12-28
- ↑ 9,0 9,1 «Порошенко Алексей Петрович» (ուկրաիներեն)։ biz.censor.net.ua
- ↑ «Порошенко Алексей Петрович»։ Bp.ubr.ua
- ↑ «100 днів роботи Олексія Порошенко на Вінниччині» (ուկրաիներեն)։ «Моя Винница»։ 2013-07-22։ Վերցված է 2017-12-13
- ↑ «Сын Порошенко рассказал о службе в зоне АТО: я не какой-то коммандос» (ռուսերեն)։ obozrevatel.com։ 2014-11-22։ Վերցված է 2017-12-13
- ↑ Мария Разенкова (2016-10-09)։ ««Жил отдельно, охраняли 20 спецназовцев». Как сын Порошенко служил в АТО» (ռուսերեն)։ «Вести»։ Վերցված է 2017-12-25
- ↑ Руслан Мельников (2016-10-10)։ «Сына Порошенко во время службы в Донбассе охраняли 20 спецназовцев» (ռուսերեն)։ «Российская газета»։ Վերցված է 2017-12-25
- ↑ «Син Порошенка Олексій виграв вибори в Раду в окрузі №12 у Вінницькій області»։ ЦВК (ուկրաիներեն)։ 2014-10-28։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-19-ին։ Վերցված է 2019-01-22
- ↑ «Порошенко Олексій Петрович — Посади протягом скликання»։ Верховна Рада України (ուկրաիներեն)։ 2016-09-07։ Վերցված է 2017-12-13
- ↑ «Народний депутат України > Порошенко Олексій Петрович»։ Верховна Рада України (ուկրաիներեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-02-06-ին։ Վերցված է 2019-01-23
- ↑ «Міжнародний майданчик для збереження миру»։ golos.com.ua (ուկրաիներեն)։ Վերցված է 2018-03-28
- ↑ «Україна бойкотуватиме міжпарламентську асамблею в Петербурзі, – Олексій Порошенко»։ zik.ua (ուկրաիներեն)։ Արխիվացված է օրիգինալից 2017-04-14-ին։ Վերցված է 2017-04-11
- ↑ «Олексій Порошенко: При голосуванні за зняття недоторканності треба пам’ятати, що саме це ми обіцяли виборцям» (ուկրաիներեն)։ Блок Петра Порошенко «Солидарность»։ 2017-10-19։ Արխիվացված է օրիգինալից 2019-02-12-ին։ Վերցված է 2017-10-19
- ↑ «Українські держслужбовці отримали можливість вивчати провідний досвід Сінгапуру у сфері ефективного державного управління та протидії корупції – Олексій Порошенко» (ուկրաիներեն)։ Блок Петра Порошенко «Солидарность»։ 2017-08-23։ Վերցված է 2017-12-13(չաշխատող հղում)
- ↑ «Украинские госслужащие получили возможность изучать передовой опыт Сингапура в сфере эффективного государственного управления и противодействия коррупции — Алексей Порошенко» (ռուսերեն)։ Блок Петра Порошенко «Солидарность»։ 2017-08-23։ Արխիվացված է օրիգինալից 2018-11-14-ին։ Վերցված է 2017-12-13
- ↑ «Олексій Порошенко: У нас є достатньо потенціалу, щоб бути самостійною економічною силою. І саме такою я бачу Україну» (ua)։ vn.presspoint.in.ua։ 2018-01-17(չաշխատող հղում)
- ↑ «Прийшов, натиснув, переміг. Які депутати найкраще голосували за реформи під час восьмої сесії ВР» (ուկրաիներեն)։ voxukraine.org։ 2018-09-21։ Վերցված է 2018-09-21
- ↑ «Россия ввела контрмеры в ответ на санкции Украины»։ ТАСС։ 2018-11-01։ Վերցված է 2018-11-01
- ↑ «Росія ввела санкції проти України: хто потрапив під удар»։ obozrevatel.com (ուկրաիներեն)։ 2018-11-01
- ↑ «Сім’ї загиблих учасників Революції Гідності та АТО отримуватимуть пільги без врахування доходів»։ radrda.gov.ua։ Արխիվացված է օրիգինալից 2019-02-04-ին։ Վերցված է 2016-02-03
- ↑ «Держава посилила захист сімей загиблих захисників України – Олексій Порошенко»։ solydarnist.org։ Արխիվացված է օրիգինալից 2019-02-04-ին։ Վերցված է 2016-02-02
- ↑ Проект Закону про внесення зміни до статті 15 Закону України «Про статус ветеранів війни, гарантії їх соціального захисту» щодо посилення соціального захисту членів сімей загиблих
- ↑ «Законопроекти, подані суб'єктом права законодавчої ініціативи» (ուկրաիներեն)։ Верховная рада։ Վերցված է 2019-06-11