Լեոնիդ Կրավչուկ
Լեոնիդ Մակարովիչ Կրավչուկ (ուկրաիներեն՝ Леонід Макарович Кравчук, հունվարի 10, 1934[1][2][3], Վելիկի Ժիտին, Q9268901?, Rovensky Uyezd, Wołyń Voivodeship, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն - մայիսի 10, 2022[4], Մյունխեն, Գերմանիա[5]), ուկրաինացի քաղաքական և պետական գործիչ, Ուկրաինայի առաջին նախագահ (1991-1994 թթ.), ով ստանձնեց նախագահի պաշտոնը 1991 թ. դեկտեմբերի 5-ին և հրաժարական տվեց 1994 թ. հուլիսի 19-ին։
Ուկրաինայի Գերագույն ռադայի I-IV գումարման պատգամավոր։ 1958-1991 թվականներին ԽՄԿԿ անդամ։ 1990-1991 թվականներին ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի անդամ։ 1998-2009 թվականներին Ուկրաինայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Վելիկի Ժիտին (1939 թվականից Ուկրաինայի Ռովնոյի մարզ) գյուղում, գյուղացիների ընտանիքում։ Կրավչուկի հայրը՝ Մակարը 1930-ականներին լեհական հեծելազորում, հետագայում նա և Կրավչուկի մայրն աշխատել են լեհական օսադնիկներում[6]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1944 թվականին Մակար Կրավչուկը մարտի ժամանակ զոհվում է, թաղված է Բելառուսի եղբայրական գերեզմանում[7]։ Լեոնիդը դաստիարակվել է խորթ հոր և մոր կողմից, որը մահացել է կաթվածից հարազատ գյուղում 1980 թվականին և հենց այնտեղ էլ թաղված է[7]։ Ավարտել է Կիևի համալսարանը (1958)։
1958-1960 թվականներին եղել է Չեռնովցիի ֆինանսական տեխնիկումի դասախոս։ 1960-1967 թվականներին եղել է Քաղլուսավորության տան մեթոդիստ-խորհրդատու, դասախոս, քարտուղարի օգնական, քարոզչության և պրոպագանդայի բաժնի վարիչ Չեռնովցիի, շրջկոմ, ՈւԿԿ։
Ավարտել է ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի Հասարակական գիտությունների ակադեմիայի ասպիրանտուրան, որտեղ սովորել է 1967-1970 թվականներին։ Տնտեսական գիտությունների թեկնածու է, ունի ատենախոսություններ։
1970-1988 թվականներին Ուկրաինայի կոմունիստական կուսակցությունում եղել է սեկտրի վարիչ, տեսուչ, քարտուղարի օգնական, բաժնի վարիչի օգնական և քարոզչության և պրոպագանդայի բաժնի վարիչ։
1989-1990 թվականներին աշխատել է որպես գաղափարախոսական բաժնի վարիչ և եղել է ՈւԿԿ-ի Կենտրոնական կոմիտեի քարտուղար։ 1980-ականների վերջին թերթերը գրեցին, որ Կրավչուկը բանավեճ է սկսում ուկրաինական անկախության կողմնակիցների հետ։ Բավական պահպանողական ղեկավարության ֆոնի վրա ՈւԿԿ-ն իրեն ավելի քան չափավոր է պահում։
1989-1990 թվականներին Քաղբյուրոյի անդամի թեկնածու։ 1990-1991 թվականներին դարձել է ՈւԿԿ-ի Կենտկոմի Քաղբյուրոյի անդամ։
1990 թվականներին եղել է ՈւԿԿ-ի Կենտկոմի երկրորդ քարտուղար։
1990 թվականի մարտին ընտրվել է ՈւԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր։
1990 թվականին դարձել է ԽՄԿԿ Կենտկոմի անդամ։
1990-1991 թվականներին եղել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ։
1991 թվականի օգոստոսին տեղի ունցեած իրադարձություններից հետո դուրս է եկել ԽՄԿԿ-ից։
1991 թվականի օգոստոսի 24-ին Ուկրաինայի Գերագույն ռադան Լեոնիդ Կրավչուկի նախագահությամբ ընդունեց որոշում Ուկրաինան հռչակել անկախ պետություն։
Ուկրաինայի նախագահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նա թեկնածությունը դրեց որպես անկուսակցական։ Նրան աջակցում էին ինչպես այդ ժամանակ արգելված կումկուսի (նրանց առաջնորդ Ալեքսանդր Տկաչենկոն հանել էր իր թեկնածությունը ի օգուտ Կրավչուկի) անդամները, այնպես էլ ազգային ժողովրդավարների մի մասը, նրանք Ռադայի նախագահին ներկայացնում էին որպես «Անկախության հայր»։ Իր դերը խաղաց նաև Կրավչուկի արհեստական ստեղծված հիմնական ազգայնականի կերպարով հակատակորդը՝ Վոչիսլավ Չերնովոլը[8]։
1991 թվականի դեկտեմբերի 1-ին Լեոնիդ Կրավչուկը ընտրվում է Ուկրաինայի Նախագահ, նախագահական ընտրություններում նա հավաքեց 61,6 % քվե։
1991 թվականի դեկտեմբերի 8-ին Կրավչուկը ՌՍՖՍՀ Նախագահ Բորիս Ելցինի և Բելառուսի Հանրապետության Գերագույն Խորհրդի նախագահ Ստանիսլավ Շուշկևիչի հետ ստորագերց ԽՍՀՄ-ի փլուզման մասին Բելովեժենսկյան համաձայանգրը։ Երկու օր հետո Ուկրաինայի Գերագույն Խորհուրդը վերապահումներով վավերացրել է համաձայնագիրը[9]։
1992 թվականի հունիսի 19-ին Կրավչուկը օրենք է ընդունում, որը Ուկրաինայի սահմանադրությունից լրիվ բառացառում է ԽՍՀՄ-ի մասին հիշատակումները։
1992 թվականի օգոստոսի 22-ին Կիևում տեղի ունեցած Ուկրաինայի Գերագույն Ռադայի հանդիսավոր նստաշրջանին Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետության վտարանդի նախագահ Նիկոլայ Պլավյուկը Լեոնիդ Կրավչուկին հանձնեց ՈւԺՀ-ի տարբերանշանները[10]։ Նաև Պլավյուկը պատվոգիր է գրում այն մասին, որ անկախ Ուկրաինան, որը հռչակվել է 1991 թվականի օգոստոսի 24-ին, հանդիսանում է ՈւԺՀ-ի իրավահաջորդը[11][12].
Իտալացի լրագրող Կեզա Ջուլետտոն իր «Հաջողություն Ռուսաստան» գրքում միտք է արտահայտում, որ ԽՍՀՄ-ի փլուզման հիմնական նախաձեռնողը հենց Կրավչուկն է[13], ինչը Կրավչուկը գրեթե հաստատեց 2016 թվականին՝ ասելով, որ ուկրաինացի ժողովուրդը դարձել է ԽՍՀՄ-ի գերեզմանափորը[14]։
2011 թվականի դեկտեմբերին Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում Կրավչուկը ասել է, որ Բելովեժենսկի համաձայնագրի կնքումը հանդիսանում է խաղաղ իրագործված պետական հեղաշրջում[15]։
1992 թվականին ակտիվ աջակցել է Պատրիարք Ֆիլարետի միտրոպոլիտին, որը երկար տարիներ «խնամք է տարել» ՈւԿԿ-ի Կենտկոմի համար համարելով նրանց գաղափարական լավագույն ղեկավարություն, որպեսզի ստեղծվի Ուկրաինայի Կիևի պատրիարքության ուղղափառ եկեղեցին։
1993 թվականի սեպտեմբերի 3-ին կնքել է Մասսանդրովյան համաձայանգիրը, որը վերաբերվում էր Ուկրաինայում տեղաբաշխված տարածքներին և ատոմային զենքին։ Որից հետո 1994 թվականի հուլիսին համաձայնվեց անց կացնել արտահերթ նախագահական ընտրություններ։ Առաջին փուլում թեկնածուների մեջ հավաքեց առավելագույն ձայները, բայց երկրորդ փուլում պարտվեց Լեոնիդ Կուչմեին։
1994 թվականի հունվարի 14-ին Մոսկվայում հակառակ Գերագույն Ռադայի կողմից 1993 թվականի նոյմեբերի 18-ին հաստատված «ՄԵԿՆԱՐԿ-1» պայմանագրի, ըստ որի նախատեսվում էր Ուկրաինայի տարածքում տեղակայված ռազմավարական միջուկային սպառազինությունը աստիճանաբար կրճատել, Ուկրաինան, Ռուսաստանը և ԱՄՆ-ն ինքնակամ որոշել են ստորագրել եռակողմ պայմանագիր, ըստ որի Ուկրաինայում եղած ամբողջ ատոմային սպառազինությունը պետք է անհապաղ տեղափոխվեր Ռուսաստան (որը ավարտվեց 1996 թվականի հունիսի 1-ին), ընդ որում առանց որևէ կոնկրետ անվտանգության երաշխիքների և փաստաթղթերով արձանագրված ֆինանսական փոխհատուցումների[16]։
Նախագահությունից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]
1994 թվականին կայացած արտահերթ նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո (որին նա համաձայնվեց 1993 թվականի մասսայական գործադուլների ճնշման տակ) երկրորդ փուլում նա պարտվեց Լեոնիդ Կուչմային` հավաքելով 45,1 % քվե։
1994 թվականի սեպտեմբերին ընտրվել է Գերագույն ռադայի պատգամավոր, «Սոցիալ-շուկայական ընտրություն» կուսակցության անդամ, հետագայում անցավ «Սահմանադրական կենտրոն» պատգամավորական խմբի շարքերը։
1998 թվականին նորից է ընտրվել Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր որպես Ուկրաինայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար։
1998 թվականին եղել է Ուկրաինայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ։
2002 թվականին ՈւՍԴԿ-ի ցուցակով ընտրվում է պատգամավոր։
2006 թվականի Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններին ՈւՍԴԿ-ն չկարողացավ հաղթահարել 3 %-ի արգելքը։
2006 թվականի ապրիլի 26-ին Լեոնիդ Կրավչուկը հայտարարել է «կուսակցության ղեկավար մարմիններից դուրս գալու և հասարակաքաղաքական ակտիվ կյանքով զբաղվելու» մասին, առանց կապ ունենալու որևէ կուսակցության հետ[17]։
2006 թվականի հուլիսի 27-ին և օգոստոսի 3-ին Լեոնիդ Կրավչուկը մասնակցել է կլոր սեղանի Ունիվերսալ ազգային միասնության պատճառով։
2006 թվականին դարձել է «Ուկրաինա-Չինաստան» համայնքի պատվավոր նախագահ[18]։
2011 թվականին եղել է «Հեռանկարային Ուկրաինա» ֆոնդի Archived 2015-04-02 at the Wayback Machine. պատվավոր նախագահ։
Հանդիսանում է «Ռովենյան հայրենակցական միություն» հասարակական միավորման պատվավոր նախագահը[19]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կինը՝ Անտոնիա Կրավչուկը Կիևի պետական համալսարանի տնտեսական ֆակուլտետի դոցենտ է, ամուսնացել են 1957 թվականին։
- Որդին՝ Ալեքսանդր Կրավչուկը բիզնեսմեն է[20],, նրա հարսնացուն՝ Ելենա Կրավչուկը աշխատում է Կիևի պետական համալսարանում[21]։
- Թոռը՝ Անդրեյ Կրավչուկը ծնվել է 1981 թվականին, ավարտել է Կիևի պետական համալսարանի միջազգային հարաբերությունենրի ֆակուլտետը, աշխատում է գովազդային գործակալությունում, նրա կինը Մարիա Կրավչուկը աշխատում է բիզնես-ֆիրմայում[21][22]։
- Թոռնորդին՝ Ելենա Անդրեևնա Կրավչուկը ծնվել է 2005 թվականին։
- Աղջիկ թոռնորդին՝ Մարիա Ալեքսանդրի Կրավչուկը ծնվել է 1988 թվականին։
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կարճ տնտեսական բառարան, հնգամյակի էֆեկտիվություն և որակ (1978)
- Անխախտ բարեկամություն (հեղինակվել է 1982 թվականին)
- Տնտեսական բառարանի տասնմեկերորդ հնգամյակ (1982)
- Միասնական ընտանիք
- Նոր տնտեսական մեխանիզմ (1989)
- Գաղափարախոսական աշխատանք (1989)
- «Պետություն և իշխանություն» (2001)
- «Имеем то, что имеем» (2002)
- «Մեկ Ուկրաինա, միասնական ժողովուրդ» (ուկրաիներեն՝ «Одна Україна, єдиний народ») (2010)
Գրել է ավելի քան 500 հոդված։
Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Հետաքրքրված է շախմատով, որսորդությունով, ֆուտբոլով[23][24]։
2014 թվականի հունվարի 31-ին Ուկրաինայի փոստը Լեոնիդ Կրավչուկի ութսունամյակի առթիվ նրա պատվին նամականիշ է թողարկել[25]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Leonid Kravchuk Died. First President Of Ukraine Passed Away At Age Of 89
- ↑ 5,0 5,1 5,2 https://glavcom.ua/country/politics/pohoron-kravchuka-priznacheniy-lishe-na-vivtorok-stala-vidoma-prichina-845115.html
- ↑ «Как Сталин Галичину нам отдал»։ www.segodnya.ua (ռուսերեն)։ Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 18
- ↑ 7,0 7,1 Галух Александр։ «Леонид Кравчук: Я на всю жизнь запомнил халву, которую в платочке мама принесла мне ко дню рождения ...»։ www.ppmurmansk.ru։ Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 18
- ↑ «Леонід Кравчук» (ուկրաիներեն)։ Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 18
- ↑ «Постановление ВС Украины от 10.12.1991 № 1958-ХII — Викитека»։ ru.wikisource.org (ռուսերեն)։ Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 18
- ↑ «На Украине последний день агитации перед вторым туром президентских выборов. Кстати, первому президенту Украины во время инаугурации в 1992 году вручили государственные символы Украинской Народной Республики»։ vesti.ru։ Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 23-ին։ Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 18
- ↑ «В Киеве открылся музей Украинской народной республики | Информационно-справочный портал Беларуси - interfax.by»։ www.interfax.by։ Արխիվացված է օրիգինալից 2019-09-13-ին։ Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 18
- ↑ «1992: останній президент УНР передає Кравчуку клейноди»։ Історична правда։ Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 18
- ↑ «Круглый стол в редакции «Правды», посвящённый 85 лет со дня провозглашения Советского Союза»։ kprf.ru (ռուսերեն)։ Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 18
- ↑ «Кравчук предсказал, когда наступит последний день жизни России — ИноТВ»։ ИноТВ։ Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 18
- ↑ «Леонид Кравчук – мирный заговорщик»։ Радио Свобода։ Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 18
- ↑ Յուրի Կոստենկո (2014-01-10)։ «10 միֆ Ուկրաինայի ատոմային զինաթափման մասին»։ Ազատություն ռադիոկայան
- ↑ «Кравчук пошел за Медведчуком | Украинская правда»։ www.pravda.com.ua։ Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 18
- ↑ «ЛЕОНИД КРАВЧУК ВНОВЬ СТАЛ ПРЕЗИДЕНТОМ. НА ЭТОТ РАЗ ОБЩЕСТВА "УКРАИНА-КИТАЙ" / Новости / PRESIDENT.ORG.UA»։ president.org.ua (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 5-ին։ Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 18
- ↑ Біографії правління МГО «Рівненського земляцтва» Archived 2014-08-12 at the Wayback Machine. // Офіційний сайт МГО «Рівненське земляцтво» Archived 2015-09-25 at the Wayback Machine.(ուկր.)
- ↑ Родственникам Кравчука выделили пять участков в Конча-Заспе. Общество. ФОКУС
- ↑ 21,0 21,1 «Леонид КРАВЧУК: «Я считаю себя демократическим президентом, еще больше демократическим мужчиной и совсем демократическим мужем»»։ Леонид КРАВЧУК: «Я считаю себя демократическим президентом, еще больше демократическим мужчиной и совсем демократическим мужем» (ռուսերեն)։ Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 18(չաշխատող հղում)
- ↑ bigmir)net։ «Родственникам Кравчука выделили пять участков в Конча-Заспе» (ռուսերեն)։ Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 18
- ↑ «Перед тем как подписать 13 лет назад беловежские соглашения, леонид кравчук отправился поохотиться...» (ռուսերեն)։ Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 18
- ↑ «Леонид КРАВЧУК. ФУТБОЛ. ПОЛИТИКА. ЖИЗНЬ…»։ ronin.com.ua։ Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 18
- ↑ «Леонид Кравчук. Первый Президент независимой Украины . 80 лет со дня рождения. Новости компании «Почтовые марки Украины»»։ ukrstamp.com։ Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 18
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- [1]
- Кравчук Леонід Макарович Archived 2010-01-07 at the Wayback Machine.(ուկր.)
- ГЕРОЙ УКРАЇНИ - Кравчук Леонід Макарович Archived 2014-01-10 at the Wayback Machine.(ուկր.)
- «Ми ніколи не думали, що так залежимо від Росії» (Л. М. Кравчук, 1992 год) Archived 2008-10-25 at the Wayback Machine.
- Интервью с Леонидом Кравчуком
- Кравчук Леонид Archived 2012-07-31 at the Wayback Machine.
- Мониторинг политической деятельности Леонида Кравчука Archived 2007-02-13 at the Wayback Machine.
- Кравчук: Мы с Россией не партнёры
- Свободные цены и сгоревшие вклады. Бунт Черноморского флота. Трызуб и «кравчучка»
- Леонид Кравчук, экс-президент Украины: Ельцин просил вернуть России Крым…
|
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի՝ 2017 թվականի սեպտեմբերի 21-ի օրվա հոդված: |
- Հունվարի 10 ծնունդներ
- 1934 ծնունդներ
- Մայիսի 10 մահեր
- 2022 մահեր
- Մյունխեն քաղաքում մահացածներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Աշխատանքի վետերան» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ուկրաինայի նախագահներ
- ԽՄԿԿ անդամներ
- Ուկրաինայի քաղաքական գործիչներ
- Կիևի համալսարանի շրջանավարտներ