Նիկոլայ Պլավյուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Պլավյուկ
 
Կուսակցություն՝ OUN? և Organization of Ukrainian Nationalists (Melnyk)?
Կրթություն՝ Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան և Sir George Williams University?
Մասնագիտություն՝ գրող և քաղաքական գործիչ
Դավանանք Ukrainian Orthodox Church – Kyiv Patriarchate?
Ծննդյան օր հունիսի 5, 1925(1925-06-05)
Ծննդավայր Ռուսով, Սնյատինի շրջան, Իվանո-Ֆրանկովսկի մարզ
Վախճանի օր մարտի 10, 2012(2012-03-10)[1] (86 տարեկան)
Վախճանի վայր Համիլտոն, Օնտարիո, Կանադա
Թաղված St. Volodymyr Ukrainian Cemetery
Քաղաքացիություն  Ուկրաինա,  Լեհաստան և  Կանադա
Ամուսին Yaroslava Plaviuk?
 
Պարգևներ
«Վաստակի համար» ІІІ աստիճանի շքանշան (Ուկրաինա), իշխան Յարոսլավ Իմաստունի 1-ին աստիճանի շքանշան և Իշխան Յարոսլավ Իմաստունի II աստիճանի շքանշան

Նիկոլայ Պլավյուկ (ուկրաիներեն՝ Микола Васильович Плав'юк, հունիսի 5, 1925(1925-06-05), Ռուսով, Սնյատինի շրջան, Իվանո-Ֆրանկովսկի մարզ - մարտի 10, 2012(2012-03-10)[1], Համիլտոն, Օնտարիո, Կանադա)[2][3][4], արտագաղթած ուկրաինացի քաղաքական գործիչ, Ուկրանիայի ժողովուրդների Հանրապետության կառավարության վերջին աքսորված ղեկավարն էր։ Իր լիազորությունները դադարեցրել է 1992 թվականի օգոստոսի 22-ին և այն պաշտոնապես փոխանցել է անկախ Ուկրաինայի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկին[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Պլավյուկը ծնվել է 1925 թվականի հունիսի 5-ին Լեհաստանի Ռուսով գյուղում (ներկայումս Ուկրաինայի Իվանո-Ֆրանկովսկի մարզի մի մասն է)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նիկոլայը, Արևմտյան Ուկրաինայում սկաուտական «Պլաստ» շարժման ակտիվիստն էր, որն ըստ էության ուկրաինացի ազգայնականների կազմակերպության երիտասարդական բաժինն էր։ Պատերազմից հետո փախել է արևմտյան Գերմանիա, որտեղ ստացել է տնտեսագիտության գծով Մյունխենի համալսարանի դիպլոմը։ 1949 թվականին գաղթել է Մոնրեալ (Կանադա) և դարձել Կանադայի ուկրաինական սփյուռքի ակտիվ անդամ։

1960-ական թվականների կեսերին նա ազատ ուկրաինացիների համաշխարհային կոնգրեսի կազմակերպիչներից էր։ 1967-1969 թվականներին եղել է գլխավոր քարտուղար, այնուհետև՝ փոխնախագահ (1973-1978 թվականներ) և, վերջապես, նախագահ (1978-1981 թվականներ)[6]։ Եղել է Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետության աքսորի կառավարության անդամ։

Արտաքսման մեջ ՈւԺՀ-ի գործող կառավարության ղեկավար Նիկոլայ Լիվիցկու մահից հետո Պլավյուկը դարձել է նրա իրավահաջորդը, պաշտոնը զբաղեցրել է 1989 թվականի դեկտեմբերի 8-ից մինչև 1992 թվականը։ 1992 թվականի օգոստոսի 22-ին Ուկրաինայի Գերագույն Ռադայի արարողակարգային նստաշրջանում Նիկոլայ Պլովյուկը պաշտոնապես ՈւԺՀ-ի պետական ռեգալիաները փոխանցեց անկախ Ուկրաինայի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկին, որն ընտրվել էր 1991 թվականի դեկտեմբերի 1-ին։ Նա նաև պատվոգիր է հանձնել այն մասին, որ 1991 թվականի օգոստոսի 24-ին հռչակված անկախ Ուկրաինան` Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետության իրավահաջորդն է[5][7]։

1993 թվականի մայիսի 18-ին Նիկոլայ Պլյուկիին շնորհվել Է Ուկրաինայի քաղաքացիություն[8]։ Նա արժանացել է նաև Իշխան Յարոսլավ Իմաստունի I (2007 թվական) և II (2002 թվական) աստիճանների, «Արժանիքների համար» III աստիճանի շքանշանների (1996 թվական)[9][10][11]։ 1981 թվականից մինչև մահ եղել է ուկրաինացի ազգայնականների կազմակերպության ղեկավարը։ Ամուսնացած էր, ուներ երկու որդի և երկու դուստր։ Ապրել Է Կիևում և Կանադայում։

Մահացել է 2012 թվականի մարտի 10-ին Կանադայում[12]։ Թաղվել է Օկվիլում գտնվող Սուրբ Վլադիմիրի գերեզմանատանը[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Помер останній Президент УНР у екзилі Микола Плав'юк /ДЕНЬ (укр.)
  2. Сумна звістка - дедьо Прем'єр відійшов на Вічну Ватру // 3-й курінь УСП/УПС Лісові Чорти. 2012-03-10
  3. Богдан Червак. Ким був для України націоналіст Микола Плав’юк? // Історична правда. Неділя, 11 березня 2012
  4. Помер останній Президент УНР у екзилі Микола Плав'юк // День, 10-03-2012 21:07
  5. 5,0 5,1 1992: останній президент УНР передає Кравчуку клейноди
  6. Ukrainian World Congress Presidents Արխիվացված 2019-02-13 Wayback Machine // Ukrainian World Congress
  7. «В Киеве открылся музей Украинской народной республики | Музеи на interfax.by». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 21-ին.
  8. Указ Президента України № 176/93 від 18 травня 1993 року «Про прийняття до громадянства України Плав’юка М. В.»(ուկր.)
  9. Указ Президента України № 498/2007 від 5 червня 2007 року «Про нагородження М. Плав’юка орденом князя Ярослава Мудрого»(ուկր.)
  10. Указ Президента України № 754/2002 від 22 серпня 2002 року «Про нагородження орденом князя Ярослава Мудрого»(ուկր.)
  11. Указ Президента України № 1140/96 від 29 листопада 1996 року «Про нагородження відзнакою Президента України — орденом „За заслуги“»(ուկր.)
  12. Умер последний президент УНР (фото) (ռուս.)
  13. «Цвинтар св.Володимира. Оквілл, Онтаріо. Канада. Ukrainian necropolis in Canada». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող՝
Դենիս Կվիտովսկի
Ղեկավար` Ուկրաինացի ազգայնականների կազմակերպություն
1981-ից 2012 թվականներ
Հաջորդող՝
Բոգդան Չերվակ
Նախորդող՝
Վասիլի Կուշնիր
Ազատ ուկրաինացիների համաշխարհային կոնգրեսի նախագահ
1978-ից 1981 թվական
Հաջորդող՝
Իվան Բազարկո