Ստանիսլավ Շուշկևիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստանիսլավ Շուշկևիչ
 
Կուսակցություն՝ Belarusian Social Democratic Assembly?
Կրթություն՝ Բելառուսի պետական համալսարանի ֆիզիկա֊մաթեմատիկական ֆակուլտետ (1956) և Բելառուսի պետական համալսարան
Գիտական աստիճան՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1970)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, ճարտարագետ, միջուկային ֆիզիկոս, համալսարանի դասախոս և ֆիզիկոս
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր դեկտեմբերի 15, 1934(1934-12-15)[1]
Ծննդավայր Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Վախճանի օր մայիսի 3, 2022(2022-05-03)[3] (87 տարեկան)
Վախճանի վայր Մինսկ, Բելառուս
Թաղված Հյուսիսային գերեզմանոց
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Բելառուս
Հայր Stanislav Petrovich Shushkievich?
Մայր Helena Romanowska?
Ամուսին Irina Shushkevich?
Զավակներ Stanislau Shushkevich? և Alena Shushkevich?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Բելառուսի Դեմոկրատական Հանրապետության 100-ամյակի հոբելյանական մեդալ Ազատության նախագահական շքանշան Commander of the Order of Vytautas the Great
ԽՍՀՍ Նախարարների խորհրդի մրցանակ և Բելառուսական ԽՍՀ Պետական մրցանակ

Ստանիսլավ Ստանիսլավովիչ Շուշկևիչ (բելառուս․՝ Станісла́ў Станісла́вавіч Шушке́віч, ռուս.՝ Станисла́в Станисла́вович Шушке́вич, դեկտեմբերի 15, 1934(1934-12-15)[1], Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] - մայիսի 3, 2022(2022-05-03)[3], Մինսկ, Բելառուս), բելառուս քաղաքական գործիչ և գիտնական։ 1991 թվականի օգոստոսի 25-ից 1994 թվականի հունվարի 26-ը նա եղել է անկախ Բելառուսի առաջին պետության ղեկավարը այն բանից հետո, ինչ այն առանձնացավ Խորհրդային Միությունից՝ պաշտոնավարելով որպես Գերագույն խորհրդի նախագահ։ Նա աջակցեց սոցիալ-դեմոկրատական բարեփոխումներին և առանցքային դեր խաղաց Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման գործում։

Որպես գիտնական նա եղել է Բելառուսի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ստացել է տարբեր պետական պարգևներ, ավելի քան 150 հոդվածների և 50 գյուտերի հեղինակ է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստանիսլավ Շուշկևիչը ծնվել է 1934 թվականի դեկտեմբերի 15-ին Մինսկում։ Նրա ծնողները ուսուցիչներ էին, ովքեր ունեին գյուղացիական ծագում։ Նրա հայրը՝ Ստանիսլավ Պետրովիչ Շուշկևիչը ձերբակալվել է 1930-ականներին և բանտից ազատ է արձակվել 1956 թվականին։

1960-ականների սկզբին էլեկտրոնիկայի գործարանում որպես ինժեներ աշխատելիս նա պատասխանատու էր Լի Հարվի Օսվալդին ռուսերեն սովորեցնելու համար, երբ Օսվալդը բնակվում էր Մինսկում[4]

Շուշկևիչը ամուսնացած է իր կնոջ`Իրինայի հետ 1976 թվականից։ Ըստ նրա՝ Իրինան ստիպել է նրան սկսել առողջ ապրելակերպ։ Նա ունի մեկ որդի՝ Ստանիսլավ անունով և դուստր՝ Ելենա անունով[5][6]։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Գերագույն խորհրդի նախագահ Միկալայ Ձյեմյանցյեյը հեռացվեց իր պաշտոնից օգոստոսի 25-ի հեղաշրջման փորձին աջակցելու համար, Շուշկևիչը քվեարկությամբ ընտրվեց նրա իրավահաջորդ, և ղեկավարեց Բելոռուսսիայի հանրաքվեն Խորհրդային Միությունից անջատվելու համար։ Նա այդպիսով դարձավ նոր անկախացած ազգի առաջին առաջնորդը։ Երբ հանրապետությունը փոխեց իր անունը Բելառուս սեպտեմբերի 25-ին Շուշկևիչը մշտական հիմունքներով ընտրվեց որպես Գերագույն խորհրդի նախագահ։

1991 թվականի դեկտեմբերի 8-ին Բելովեժյան թավուտում Ռուսաստանի (Բորիս Ելցին) և Ուկրաինայի (Լեոնիդ Կրավչուկ) առաջնորդների հետ միասին նա ստորագրեց հռչակագիր, որով Խորհրդային Միությունը փլուզվեց և փոխարինվեց Անկախ պետությունների Համագործակցությունով։ Հռչակագիրը հետագայում հայտնի դարձավ որպես «Բելավոժյան հռրակագիր»։

Շուշկևիչը Բելառուսից հեռացրեց խորհրդային միջուկային զինանոցը (ինչպես մարտավարական, այնպես էլ ռազմավարական), առանց նախապայմանների կամ Ռուսաստանից կամ Արևմուտքից փոխհատուցմամբ։ Այնուամենայնիվ, այլ բարեփոխումները դադարեցվեցին թշնամական խորհրդարանի, ինչպես նաև վարչապետ Վյաչեսլավ Կեբիչի պատճառով։

1993 թվականի վերջին Բելառուսի խորհրդարանի հակակոռուպցիոն հանձնաժողովի այն ժամանակվա նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեղադրեց պետական բարձրաստիճան 70 պաշտոնյաների, այդ թվում՝ Շուշկևիչին, կոռուպցիայի մեջ, ինչպես նաև պետական միջոցները անձնական նպատակներով գողանալու մեջ։ Լուկաշենկոյի մեղադրանքները ստիպեցին վստահության քվե անցկացնել, որում Շուշկևիչը պարտվեց։ Շուշկևիչին փոխարինեց Վյաչեսլավ Կուզնեցովը, իսկ ավելի ուշ՝ Մեչիսլավ Հռիբը;

Շուշկևիչի դեմ առաջադրված մեղադրանքները պարզվեց, որ անհիմն էին[7]։

Ստանիսլավ Շուշկևիչը Լեոնիդ Կրավչուկի և Բորիս Ելցինի հետ Բելովեժյան համաձայնագրի ստորագրման ժամանակ 1991 թվականին

1994 թվականի հուլիսին Բելառուսում անցկացվեցին առաջին ուղղակի նախագահական ընտրությունները։ Վեց թեկնածուներ կային, այդ թվում ՝ Լուկաշենկոն, Շուշկևիչը և Կեբիչը։ Առաջին փուլում Լուկաշենկոն հավաքեց ձայների 45%-ը, 17%-ը`Կեբիչը, 13%-ը` Պազնյակը և 10%-ը`Շուշկևիչը։

2002 թվականին աշխարհը իմացավ խիստ անսովոր դատական գործի մասին։ Շուշկևիչը դատի է տվել Բելառուսի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը։ Գնաճի պատճառով նրա կենսաթոշակը որպես նախկին երկրի ղեկավար կազմում էր ամսական 1,80 ԱՄՆ դոլարին համարժեք գումար[8][9]։ Եկամուտ ստանալու մասին Շուշկևիչը դասախոսություններ է կարդում արտասահմանյան համալսարաններում, ներառյալ Լեհաստանում, ԱՄՆ-ում և ասիական երկրներում։

2004 թվականին նա փորձեց մասնակցել խորհրդարանական ընտրություններին, բայց ընտրական հանձնաժողովի կողմից մերժվեց։

Նա շարունակում է ակտիվ լինել քաղաքականության մեջ[10], ղեկավարելով Բելառուսի սոցիալ-դեմոկրատական համայնք կուսակցությունը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1982 թվական - ԲԽՍՀ գիտության և տեխնոլոգիայի վաստակավոր աշխատող
  • 1997 թվական - ԲԽՍՀ պետական մրցանակ
  • 2010 թվականի հուլիսի 6 - Լիտվայի նախագահական Վիտաուտաս Մեծի շքանշան, «Լիտվայի անկախությանը 1991 թվականին ակտիվ աջակցության համար»
  • 2012 թվական - Տրուման-Ռեյգանի ազատության մեդալ[11]
  • 2018 թվական - Բելառուսի դեմոկրատական հանրապետության 100-ամյակի հոբելյանական մեդալ՝ «Բելառուսի ժողովրդավարության և անկախության գործում ներդրման համար»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #11923937X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 Умер бывший руководитель независимой Белоруссии Станислав Шушкевич (ռուս.)
  4. [https://ria.ru/20131122/978039326.html?inj=1 «2013 interview with Shushkevich about Lee Harvey Oswald» (ռուսերեն).
  5. правды», Татьяна ШАХНОВИЧ | Сайт «Комсомольской (2014 թ․ դեկտեմբերի 4). «Станислав Шушкевич: "Я до сих пор человек Ельцина, а с Кебичем помирюсь - если извинится!"». KP.RU - сайт «Комсомольской правды» (ռուսերեն).{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  6. «"Мой папа убил Михоэлса". Кем стали дети руководителей Беларуси». TUT.BY (ռուսերեն). 2016 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 8-ին.
  7. Andrew Savchenko, "Belarus: a Perpetual Borderland", 2009, 9004174486, p. 179
  8. Как поживают экс-президенты стран СНГ [Life of the Ex-presidents of CIS Countries] (Russian). Trud. 2005 թ․ մարտի 3. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. Шарый, Андрей (2002 թ․ մարտի 11). «Stanislav Shushkevich». Radio Liberty (Russian).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. Ramani, Samuel (2017 թ․ ապրիլի 17). «Interview with Belarus's First President Stanislav Shushkevich on Lukashenka's Rise and Belarus's Political Future». HuffPost (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.
  11. «Former Leader of Belarus Stanislau Shushkevich to Receive Truman-Reagan Medal of Freedom». charter97.org.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստանիսլավ Շուշկևիչ» հոդվածին։