Վլադիմիր Սոլովյով (լրագրող)
Այս հոդվածը ռուս լրագրողի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Վլադիմիր Սոլովյով (այլ կիրառումներ)։
| Վլադիմիր Ռուդոլֆովիչ Սոլովյով Влади́мир Рудо́льфович Соловьёв | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 20, 1963[1][2] (62 տարեկան) |
| Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հրեա |
| Մայրենի լեզու | ռուսերեն |
| Կրոն | հուդայականություն[3] |
| Կրթություն | Գիտության և տեխնոլոգիայի ազգային համալսարան (1986)[1] և Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտ (1990) |
| Գիտական աստիճան | տնտեսագիտական գիտությունների թեկնածու[1] (1990) |
| Երկեր | Evening with Vladimir Solovyov? և Poedinok? |
| Մասնագիտություն | հեռուստահաղորդավար |
| Աշխատատու | Ռոսիա 1 և Եվրոնյուզ |
| Ամուսին | Elga Sepp? |
| Ծնողներ | հայր՝ Rudolf Solovyov?, մայր՝ Inna Solovyova? |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | Soloviev.Live? |
| Երեխաներ | Polina Solovyova?, Aleksandr Solovyov? և Ekaterina Solovyova? |
Վլադիմիր Ռուդոլֆովիչ Սոլովյով (ռուս.՝ Влади́мир Рудо́льфович Соловьёв, հոկտեմբերի 20, 1963[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուսաստանյան լրագրող, հեռուստա- և ռադիովարող, հրապարակախոս, երգիչ, հասարակական գործիչ, ռուսական քարոզչության կարկառուն ներկայացուցիչ[10], տնտեսագիտական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի հրեական հանձնաժողովի նախագահության անդամ[11]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վլադիմիր Սոլովյովը ծնվել է 1963 թվականի հոկտեմբերի 20-ին Մոսկվայում՝ հրեական ընտանիքում։ Հայրը՝ Ռուդոլֆ Նաումի Սոլովյով (Մենինսկովսկի), մայրը՝ Իննա Սոլոմոնի Սոլովյովա (Շապիրո)[12]։
Դպրոցական առաջին տարին Վլադիմիրը անց է կացրել Մոսկվայի թիվ 72 դպրոցում։ Երկրորդ դասարանից սովորել է էլիտար թիվ 27 հատուկ դպրոցում մի շարք առարկաների անգլերեն ուսուցումով, որտեղ սովորել են ԽՄԿԿ ԿԿ անդամների, դիվանագետների երեխաները և թոռները (այժմ՝ անգլերենի խորացված ուսուցումով թիվ 1232 միջնակարգ դպրոց)։
Զբաղվել է ֆուտբոլով և կարատեով։
1980 թվականին ընդունվել է և 1986-ին կարմիր դիպլոմով ավարտել է Մոսկվայի պողպատի և համաձուլվածքների ինստիտուտը։
Ավարտել է ԽՍՀՄ ԳԱ Միջազգային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ասպիրանտուրան։ Պաշտպանել է «Նոր նյութերի արտադրության հիմնական տենդենցները և արդյունավետության գործոնները և դրանց օգտագործումը ԱՄՆ-ի և Ճապոնիայի արդյունաբերոթյունում» թեմայով դիսերտացիան և ստացել է տնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
Մինչև 1990 թվականը ֆիզիկա, մաթեմատիկա և աստղագիտություն է դասավանդել թիվ 27 դպրոցում, որտեղ որ ժամանակին սովորել է։
1990 թվականից Ալաբամա նահանգի համալսարանում տնտեսագիտություն է դասավանդում։
1992 թվականին Ռուսաստան է վերադարձել, սկսեց զբաղվել բիզնեսով, և ըստ իր խոսքերի գործարաններ է ունեցել Ռուսաստանում և Ֆիլիպիններում, որտեղ 1990-ականներին դիսկոտեկի սարքավորումներ էին արտադրում և վաճառում ամբողջ աշխարհով։ Մոսկվայում ունեցել է աշխատանքի տեղավորման գործակալություն։
1998 թվականի հուլիսի 10-ից[13] մինչև 2010 թվականի հուլիսը «Սերեբրյանի դոժդ» ռադիոկայանում վարել է «Սոխակի գեղգեղանքները» (վերջին եթերը տեղի է ունեցել հուլիսի 29-ին[14])։ 2010 թվականի սեպտեմբերից «Վեստի-FM» ռադիոկայանում Աննա Շաֆրանի հետ վարում է «Ամբողջական կոնտակտ» ռադիոհաղորդումը։
Ֆուտբոլ է խաղում Ռուսաստանի հրեական հանձնաժողովի թիմում։
Սոլովյովը 2026 թվականի հունվարի 10-ին իր «Սոլովյով.LIVE» հեռուստահաղորդման ընթացքում հայտարարել է, որ Հայաստանի կորուստը «Ռուսաստանի համար հսկա խնդիր» է և որ Ռուսաստանը, իր կարծիքով, պետք է ոչ միայն Ուկրաինայում, այլև իր ազդեցության ոլորտում գտնվող այլ տարածքներում, այդ թվում՝ Հայաստանում, իրականցնի «հատուկ ռազմական գործողություն»՝ միջազգային իրավունքին ուշադրություն չդնելով, ինչը համապատասխան արձագանքի է արժանացել Հայաստանում, որտեղ Ռուսաստանի դեսպան է հրավիրվել ԱԳՆ և նրան հանձնարարվել է բողոքի նոտա՝ այդ արտահայտությունների պատճառով՝ որ դրանք սանձարձակ ոտնձգություն են Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ եւ անընդունելի են երկկողմ հարաբերությունների համար։[15]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 https://lenta.ru/lib/14159311/
- 1 2 Тука Г. Б. Миротворець (ռուս.) — 2014.
- ↑ https://web.archive.org/web/20120404154217/http://radiovesti.ru/articles/2012-04-02/fm/39919
- ↑ https://www.currenttime.tv/a/putit-nagradil-solovieva/31945211.html
- ↑ https://ostankino.ru/persons/vladimir-rudolfovich-solovev
- 1 2 3 https://xn--n1ag.xn--b1aew.xn--p1ai/Sostav_Obshhestvennogo_soveta/Sostav/item/1347665/
- ↑ https://tass.ru/obschestvo/19088247
- ↑ https://www.kommersant.ru/doc/6296118
- ↑ https://vestikavkaza.ru/news/Televedushchiy-Vladimir-Solovev-nagrazhden-armyanskim-Ordenom-Pocheta.html
- ↑ Orlova, Karina (2017 թ․ հոկտեմբերի 31). «The Case for Sanctioning Putin's Propagandists». The American Interest. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ Ռուսաստանի հրեական հանձնաժողովի կառուցվածքը Արխիվացված 2017-02-24 Wayback Machine // ՌՀՀ պաշտոնական կայքը
- ↑ «Панорама TV» СПб, № 37 (894) 2010.
- ↑ «Վլադիմիր Սոլովյովը և Եկատերինա Շվեցովան տոնում են «Սոխակի գեղգեղանքները» հաղորդման ծննդյան օրը». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Վլադիմիր Սոլովյովը Moskva.fm կայքում». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 6-ին.
- ↑ [Слова Соловьева о новой СВО вызвали возмущение в Армении и Узбекистане. Почему ведущий столкнулся с резкой критикой в свой адрес?]
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վլադիմիր Սոլովյովի
- Վլադիմիր Սոլովյովի «Մանիպուլացիաներ. հարձակվի՛ր և պաշտպանվի՛ր» գիրքը
- Վլադիմիր Սոլովյովի ելույթը Արխիվացված 2011-09-07 Wayback Machine
- Հոդվածներ Սոլովյովի վերաբերյալ peoples.ru կայքում
- Վլադիմիր Սոլովյովի «Поединок» հաղորդման երկրպագուների կայք Արխիվացված 2013-06-16 Wayback Machine
- Հյուր Վլադիմիր Սոլովյովին Արխիվացված 2010-09-01 Wayback Machine
- Евгений Минин. Выездное ток-шоу с Владимиром Синичкиным // Литературная Россия, 2017, №11
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Սոլովյով (լրագրող)» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||
- Հոկտեմբերի 20 ծնունդներ
- 1963 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հերոսներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Հայաստան)
- ՏԷՖԻ մրցանակի դափնեկիրներ
- Ռուսաստանի սպորտի վարպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս հրապարակախոսներ
- Ռուսաստանի հրեաներ
- Հրեա հրապարակախոսներ
- ՆՏՎ-ի հեռուստավարողներ
- Ռուս դերասաններ
- Ռուսաստանի հրեական հանձնաժողովի նախագահության անդամներ
- Տնտեսական գիտությունների թեկնածուներ
- Ռուսաստանի հեռուստատեսության դերասաններ
- Ռուս հաղորդավարներ
- Ռուս լրագրողներ
- Ռուս հասարակական գործիչներ
- Ռուս երգիչներ
- Ռուս մանկավարժներ
- Ռուս գրողներ
- «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամներ
- Գինեսի գրքի ռեկորդակիրներ