Վիտալի Կլիչկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիտալի Կլիչկո
ուկր.՝ Віталій Кличко
2014-09-12 - Vitali Klitschko - 9019.jpg
Դրոշ
Կիևի քաղաքագլուխ
Դրոշ
 հունիսի 5, 2014
Նախորդող Գալինա Գերեգա
Դրոշ
Կիևի քաղաքային պետական վարչության ղեկավար
 հունիսի 25, 2014
Նախորդող Վլադիմիր Բոնդարենկո
Դրոշ
Գերագույն Ռադայում Ուկրաինական «УДАР» կուսակցության ղեկավար
դեկտեմբերի 12, 2012 - հունիսի 5, 2014
Հաջորդող Վիտալի Կովալչուկ[1]
Դրոշ
7-րդ գումարման Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր
դեկտեմբերի 12, 2012 - հունիսի 5, 2014
Դրոշ
Պետր Պորոշենկոյի «Համերաշխություն» դաշինքի լիդեր
 օգոստոսի 28, 2015
Նախորդող Յուրի Լուցենկո
 
Քաղաքացիություն՝ Flag of Ukraine.svg Ուկրաինա
Կուսակցություն՝ Petro Poroshenko Bloc[2][3]
Գիտական աստիճան՝ դոկտորի աստիճան[4]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, բռնցքամարտիկ և kickboxer
Ծննդյան օր հուլիսի 19, 1971({{padleft:1971|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:19|2|0}})[4] (46 տարեկան)
Ծննդավայր Բելովոդսկոե, Moskovsky District, Ղրղզական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
Հայր Wladimir Klitschko[5]
 
Կայք՝ klitschko.com/welcome/
 
Ինքնագիր Vitali Klitschko signature.png
 
Պարգևներ

Ուկրաինայի հերոս

«Ծառայության համար» 1-ին կարգի շքանշան

«Ծառայության համար» 2-րդ կարգի շքանշան

«Ծառայության համար» 3-րդ կարգի շքանշան

Ուկրաինայի Նախարաների Գրասենյակի պատվոգիր

ԳԴՀ-ին մատուցած ծառայության համար գվարդիականի շքանշան

M100 Media Award[6]

Վիտալի Վլադիմիրովիչ Կլիչկո (ուկր.՝ Віталій Володимирович Кличко, հուլիսի 19, 1971, Բելովոդսկոե[7], Ղրղզստանի ԽՍՀ), ուկրաինացի քաղաքական գործիչ, Կիևի քաղաքագլուխը (2014 թվականի հունիսի 5-ից)[8], Կիևի քաղաքային պետական վարչության ղեկավարը (2014 թվականի հունիսի 25-ից)[9], 7-րդ գումարման Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր (2012 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև 2014 թվականի հունիսի 5-ը), որտեղ եղել է Գերագույն ռադայի «УДАР» ֆրակցիայի ղեկավարը, Ուկրաինայի նախագահի խորհրդատուն (2005—2006 ոչ հաստիկային, 2006—2008 հաստիկով), ֆիզիկական կրթության և սպորտի բնագավառում գիտությունների թեկնածու, 2010[10]-2015 թվականներին ուկրաինական «УДАР» կուսակցության և Պետր Պորոշենկոյի «Համերաշխություն» դաշինքի լիդերը[11], «Ռոկկի» ֆիլմի մյուզիքլի պրոդյուսերը (եղբոր և Սիլվեստր Ստալոնեյի հետ միասին)[12][13]։

Նախկինում եղել է քիքբռնցքամարտիկ, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, հանդես է եկել ծանր քաշային կարգում։ WBC վարկածով (2004-2005, 2008-2013) բռնցքամարտի աշխարհի չեմպիոն[14]։ The Ring ամսագրի (2004-2005) և WBO (1999-2000) վարկածներով բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն։ Տարբեր կազմակերպությունների վարկածով քիքբռնցքամարտի աշխարհի առաջնությունների վեցակի չեմպիոն (չորս պրոֆեսիոնալ, երկու սիրողական)։ Սիրողական բռնցքամարտի Ուկրաինայի եռակի չեմպիոն։

2003 թվականի օգոստոսին եղբոր՝ Վլադիմիրի հետ, ստեղծեց «Կլիչկո եղբայրների հիմնադրամ» բարեգործական կազմակերպությունը։

2005 թվականի նոյեմբերին հայտարարեց սպորտային կարիերան ավարտելու մասին, իսկ 2007 թվականին՝ այն վերսկսելու մասին։ Սպորտային կարիերան վերջնականապես ավարտեց 2013 թվականի դեկտեմբերին[15]։

Նրա մեծ եղբայր Վլադիմիր Կլիչկոն նույնպես պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ է, WBA super, WBO, IBF, IBO և The Ring վարկածներով ծանր քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի չեմպիոն։

Մարզիչը՝ Ֆրից Զդունեկ (Վլադիմիրին նույնպես մարզել է)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ковальчук Виталий Анатольевич — ЛIГАБiзнесIнформ, 18.03.2015
  2. 2,0 2,1 http://ukr.lb.ua/news/2015/08/28/314530_klichko_ocholiv_partiyu_poroshenka.html
  3. 3,0 3,1 http://solydarnist.org/?page_id=18047
  4. 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #123965381 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. Wladimir Klitschko
  6. Кличко поддержал санкции ЕС против России.
  7. Վիտալի Կլիչկոյի կենսագրությունը(ռուս.)
  8. Стенограма пленарного засідання Київської міської ради від 05.06.2014.(ուկր.)
  9. Указ Президента України від 25 червня 2014 року № 556/2014 «Про призначення В. Кличка головою Київської міської державної адміністрації».(ուկր.)
  10. Կենսագրությունը Վիտալի Կլիչկոյի «Удар!» կուսակցության կայքում (ուկր.)
  11. БПП-ն և УДАР-ը միացել են: կուսակցությունը ղեկավարել է Կլիչկոն (տեսանյութ)-Այսօր, 2015 թվականի օգոստոսի 28-ին(ռուս.)
  12. Կլիչկո եղբայրները դարձել են «Ռոկիի» մյուզիքլի պրոդյուսերները(ռուս.)
  13. Rocky das Musical
  14. Կլիչկոն հրաժարվել է բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսից. // Lenta.ru (ռուս.)
  15. Կլիչկոն ավարտել է սպորտային կարիերան(ռուս.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]