Կառլ XII

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կառլ XII
Copy Charles XII - Nationalmuseum - 17886.png
Ծնվել է՝հունիսի 27, 1682(1682-06-27)[1][2][3][4]
ԾննդավայրՍտոկհոլմ, Շվեդիա
Մահացել է՝դեկտեմբերի 11, 1718(1718-12-11)[1][2][3] (36 տարեկանում) կամ նոյեմբերի 30, 1718(1718-11-30)[5] (36 տարեկանում)
Վախճանի վայրՀալդեն, Էստֆոլդ
Q28379916?[6]
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա
ՏոհմՊֆալց-Ցվայբրյուկկենյան տոհմ
ռազմական առաջնորդ և միապետ
ՇրջանավարտՈւփսալայի համալսարան
ՀայրԿարլ XI
ՄայրUlrika Eleonora of Denmark?
Կրոնական հավատքներլյութերականություն
ՍտորագրությունAutograf, Carl XII, Nordisk familjebok.png

Կարլ XII (շվեդ.՝ Karl XII, լատինիզացված տարբերակ՝ Carolus Rex, հունիսի 27, 1682(1682-06-27)[1][2][3][4], Ստոկհոլմ, Շվեդիա - դեկտեմբերի 11, 1718(1718-12-11)[1][2][3] կամ նոյեմբերի 30, 1718(1718-11-30)[5], Հալդեն, Էստֆոլդ), Շվեդիայի թագավոր 1697 թ.-ից 1718 թվականներին, զորավար։

Հենվելով Շվեդիայի տնտեսական և քաղաքական հզորության վրա և իր տրամադրության տակ ունենալով Եվրոպայի լավագույն բանակն ու նավատորմը, շարունակել է հոր՝ Կարլ XI-ի բացարձակապետական-մեծապետական քաղաքականությունը։ Շվեդական բանակը նրա հրամանատարությամբ 1700-1721 թվականների Հյուսիսային պատերազմի սկզբում հաղթել է Դանիային և նրան հարկադրել դուրս գալ Հյուսիսային դաշինքից (Ռուսաստան, Սաքսոնիա, Լեհաստան, Դանիա1700 թվականի նոյեմբերին Նարվայի մոտ ջախջախել է ռուսական զորքերը։ 1708 թվականի ամռանը ներխուժել է Ռուսաստան։ 1709 թվականի Պոլտավայի ճակատամարտում պարտություն կրելով ռուսական զորքերից, որոնց հրամանատարն էր Պետրոս Մեծը, Կարլ XII փախել է Թուրքիա, որտեղ փորձել է Ռուսաստանի դեմ հանել թուրքերին։ 1715 թվականին վերադարձել է Շվեդիա՝ նոր բանակ կազմելու։ Սպանվել է նորվեգական Ֆրեդերիկսհալ ամրոցի պաշարման ժամանակ։ Ռուսաստանում նրա կրած պարտության հետևանքով Շվեդիան երկրորդական պետություն դարձավ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 324 CC-BY-SA-icon-80x15.png